Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ամենադիտվածներ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Գերմանացի պատգամավորները ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:

Ամենաթարմ