Այսօր, հունվարի 9-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Թամանցիների փողոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից։ Վարորդը, ով գտնվել է երթուղու վերջնակետում և հաց ուտելիս է եղել, ծեծի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություն։ Այս մասին տեղեկացրել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Երևան ավտոբուս» ընկերությունը խստորեն դատապարտում է նման միջադեպերը, որոնք խոչընդոտում են հանրային տրանսպորտի բնականոն գործունեությանը։ Վարորդը դիմել է ոստիկանություն, որպեսզի միջադեպի կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկվեն։

