Ժամանց

Բիզնես գաղափարներ ընտանի կենդանիների սիրահարների համար

Եթե դուք շատ եք սիրում կենդանիներին, դուք ունեք հրաշալի հնարավորություն ձեր երազանքը բիզնեսի վերածելու:

«Քանի որ մարդկանց մեծ մասը երեխաների փոխարեն շուն է պահում, պահանջը այն ծառայությունների և մթերքների համար, որոնք անհրաժեշտ են մարդկանց իրենց 4-ոտնյա ընտանիքի անդամների մասին հոգ տանելու համար, գնալով ավելանում է և դժար թե պակասի մոտ ապագայում», – նշում է Մաթյու Օսբորնը, ով Pooper Scooper ծառայությունների սեփականատերն է:

Սկսած 1994 թվականից ընտանի կենդանիների արդյունաբերությունը աճել է քառակի: Արդեն 2017ից սկսած ամերիկացիները մոտ 69,5 միլիարդ դոլար են ծախսում իրենց ընտանի կենդանիների վրա, ըստ American Pet Products-ի:

Եթե դու կենդանասեր ես և ցանկանում ես քո սեփական բիզնեսը ստեղծել, ահա մի քանի ոչ այնքան թանկ արժեցող բիզնես գաղափարներ, որոնցով  դու կարող ես սկսել քո ճանապարհը:

 

Կենդանիների լուսանկարիչ

Այս բիզնեսը սկսելու համար քեզ անհրաժեշտ է ընդամենը 1200 դոլար:

Դու պետք է պարզապես ունենաս ֆոտոխցիկ, լուսավորություն և ֆոն, նկարները մշակելու ծրագրեր (օրինակ, Adobe Photoshop), կոշտ սկավառակի պատճեններ:

Տիրապետու՞մ ես թվային SLR ֆոտոխցիկին: Սիրու՞մ ես զբոսնել կենդանիների հետ: Ուրեմն կենդանիների լուսանկարիչ դառնալը քեզ համար լավ բիզնես գաղափար կարող է լինել:

«Ամենակարևորը այսպիսի բիզնես սկսելու համար ստեղծելն է կենդանիների լուսանկարչության հիշվող և յուրահատուկ մի ոճ, որը կգրավի կենդանիների սիրահարներին», – նշում է Մարկ ՄաքՔուինը, ով կենդանիների լուսանկարչությամբ զբաղվող նյույորքյան phoDOGraphy բիզնեսի սեփականատերն է (Dog անգլերենից թարգմանաբար նշանակում է շուն):

Ինչպես կարող ես նվազեցնել ծախսերը. կարող ես լուսանկարել կենդանիներին ստուդիայից դուրս, որտեղ դու կարող ես բնական լույսի տակ յուրահատուկ նկարներ նկարել, բայց դա մի փոքր դժվար է, քանի որ մի շարք խոչընդոտների կհանդիպես անհրաժեշտ սարքերով չկահավորված վայրում: Կամ կարող ես օգտագործել կենդանու սեփականատիրոջ բնակարանը՝ որպես ֆոն, մինչև կկարողանաս ստուդիա ստեղծել:

 

Կենդանիների խնամակալ

Անհրաժեշտ գումարը 1000 դոլար է: Քեզ անհրաժեշտ է համակարգիչ:

Կենդանիների խնամակալ դառնալու համար քեզ շատ գումար անհրաժեշտ չէ, բայց պետք է ունենաս որոշ լիազորագրեր,  ինչպես նաև կենդանիներ խնամելու հետ կապված փորձ` ներառյալ աշխատանքային փորձ կենդանիների համար նախատեսված խանութում, կամ կենդանիների հոսպիտալում և այլն:

Քեզ անհրաժեշտ է նաև «վստահության» լիազորագիր ունենալ, որը երբեմն կոչվում է «անկեղծության երաշխավորագիր»: Մարդիկ իրենց կենդանիներին վերաբերում են իրենց սեփական երեխաների պես, ուստի շտապիր գրավել քո հաճախորդի թանկագին կենդանուն թեթև ծանոթությամբ թե’ կենդանու հետ, թե’ հաճախորդի, ապա անցիր քո պատասխանատվություններին և հարցրու կենդանու կարիքների մասին:

Մտածիր, թե ինչ ծառայություններ ես պատրաստվում առաջարկել: Կարող ես ուսումնասիրել տարբեր խնամակալների առաջարկած ծառայությունները: Ստեղծիր նաև մի շարք նախապայմաններ ձեր բիզնես պաշտպանելու համար:

 

Կենդանիների սննդի գուրման

Անհրաժեշտ գումարն է 1000 դոլար: Ձեզ անհրաժեշտ է հացաբուլկեղենի պաշարներ, խոհանոցի համար անհրաժեշտ գումար, առաքման գումար, որոշ բաղադրամասեր, փաթեթավորման նյութեր:

Ձանձրացե՞լ ես ամեն անգամ շների համար բիսկվիթ գնելու համար խանութ հասնելուց: Մտածու՞մ ես, որ կատուները նույնպես պետք է ինչ-որ յուրահատուկ բան համտեսեն: Ուրեմն սկսիր ընտանի կենդանիների թխվածքաբլիթների պատրաստման բիզնես: Կենդանիների ուտելիքի գուրման լինելը ոչ միայն կարող է յուրօրինակ բիզնես լինել քեզ համար, այլև քո առաջին քայլը կլինի կենդանիների հետ կապված այլ բիզնեսների ոլորտում հայտնվելու համար:

Կան բազում տարբերակներ՝ սկսած առողջ և սննդարար ուտելիք պատրաստելուց մինչև յուրօրինակ և խենթ համեմունքները: Համոզվիր միայն, որ քո պատրաստածը շները կարող են ուտել, օրինակ, դու գիտե՞իր, որ շները կարող են զզվել ավոկադո, սոխ կամ սխտոր ուտելուց:

«Երեք տարի պահանջվեց ինձնից գտնել այնպիսի բաղադրատոմսեր, որոնք ապահով են շների համար և սիրելի», – ասում է Փեննի Միլլիգանը, The Hungry Hound կենդանիների հացաբուլկեղենի տնօրենը:

Քերի Բարոլոն, D. O. G. Bakery-ի սեփականատերը, ում արտադրանքը օգտագործվում է երկրի մոտ 100 խանութներում, պատրաստում է օգտակար և առողջ ուտելիք: Բայց երբ նա սկսեց իր բիզնեսը, մարդիկ մտածում էին, որ դա հիմարություն է:

Ոչ Միլլիգանը, ոչ էլ Բարոլոն չեն ունեցել խոհարարական փորձ մինչև բիզնես սկսելը, չնայած Միլլիգանը աշխատաել է առևտրի բաժնում, իսկ Բարոլոն ռեստորանի մենեջեր է եղել:

«Որպես փոքր բիզնես սեփականատեր՝ դուք ստիպված ես անել ամեն ինչ: Ուստի ես ձեզ խորհուրդ եմ տալիս ծանոթանալ բիզնես բոլոր ասպեկտներին, – ասում է Բարոլոն»:

 

Կենդանիների մարզիչ

Անհրաժեշտ է 2000 դոլար: Դասընթացներ անցկացնելու համար նաև անհրաժեշտ են որոշակի գործիքներ:

Եթե դու ցանկանում ես օգնել կենդանիների սեփականատերերին, կարող ես դառնալ կենդանիների մարզիչ:

Եթե ցանկանում ես հաջողակ բիզնեսմեն դառնալ, պետք է դասընթացներ անցկացնելու որոշակի հմտություններ ունենաս: Ֆորմալ դասընթացները առաջարկվում են օնլայն և անհատական: All Dogs Academy-ն օրինակ օնլայն դասընթացներ է տրամադրում: Շների հետ դասընթացները սովորաբար տևում են 5 օրից 2 շաբաթ, և արժեն 500-ից 2000 դոլար:

Ջորդան Կապլանը, ով նյույորքյան Petaholics բիզնեսի հիմնադիրը և տնօրենն է, նշում է, որ ամենարդյունավետ ձևը մարզիչ դառնալու դասընթացների հաճախելն է արդեն իսկ մասնագետ դարձած շների մարզիչների հետ:

Կապլանը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մարզիչ դառնալ, խորհուրդ է տալիս շների հետ այնքան ժամանակ անցկացնել, ինչքան հնարավոր է, որպեսզի ծանոթանան նրանց բնավորությունը:

 

Կենդանիների բիզնեսի մարքեթոլոգ

Այս բիզնեսի համար քեզ անհրաժեշտ է 500 դոլար: Անհրաժեշտ միջոցներն են վեբկայք և սոցիալական մեդիայի հմտություններ:

Բոլոր բիզնես գաղափարները, որոնք արդեն նշված են վերևում, մեկ ընդհանուր բան ունեն. նրանք պետք է գովազդվեն հաջողության հասնելու համար: Օգտագործիր քո մարքեթինգային հմտությունները և օգնիր բիզնես սեփականատերիերին հաջողության հասնել:

Single Grain թվային մարքեթինգ կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Էրիկ Սիուն ասում է, որ դու կարող ես ունենալ ցանկացած փորձ հաջողակ մարքեթոլոգ դառնալու համար: «Ամենակարևորը ինչ-որ բնագավառ ընտրելն ու դրա մասնագետը դառնալն է, – ասում է նա»:

Որպեսզի հայտնի դարձնես քո անունը, Սիուն խորհուրդ է տալիս սկզբում կատարել բարեգործական անվճար աշխատանք և ապա քո համագործակիցները անվճար կգովազդեն քեզ:

Որպես մաքեթոլոգ, դու պետք է ունենաս պրոֆեսիոնալ սոցիալական մեդիայի հարթակ և վեբկայք որտեղ կգովազդես քո հմտությունները: Քո մարքեթինգային բիզնեսը կարող է առաջարկել հետևյալ ծառայությունները. մարքեթինգային վարպետություն սոցիալական մեդիայի որոշակի կենտրոնացմամբ, SEO վերլուծություններ և ստրատեգիաներ, վեբկայքերի պատրաստում և կառավարում, բլոգինգ և այլն:

Ազբյուրը՝ Entrepreneur

Թարգմանությունը՝ Azat TV

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ