«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը Ժորդի Ալբայի հետ մինչև 2024 թվականը: Այս մասին հաղորդում է Cadena Ser-ը:
29-ամյա իսպանացի պաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Ըստ աղբյուրի, պայմանագրի երկարաձգման մասին պաշտոնապես կհայտարարվի մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը:
Ընթացիկ մրցաշրջանում Ալբան մասնակցել է 29 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում:
Հաղորդում է armsport.am-ը։