Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 7 հանդիպում:
«Ֆիլադելֆիա Սիկսերսն» արտագնա խաղում 121:105 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Լեյկերսին»: Առանցքային է եղել հանդիպման առաջին քառորդը, որում «Ֆիլադելֆիան» հաղթել 39:20 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Լեյկերսից» Բրենդոն Ինգրեմը,ով վաստակել է 36 միավոր:
Այժմ «Ֆիլադելֆիան» Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Լեյկերսը» 9-րդն է Արևմուտքում:
«Հյուսթոն Ռոկետսը» սեփական հարկի տակ 116:121 հաշվով պարտվել է «Նյու Օրլեան Պելիկանսին»: «Ռոկետսի» համար այս պարտությունն առաջինն էր վերջին 4 խաղում, իսկ «Պելիկնասն» ընդհատեց 3 պարտություններից բաղկացած շարքը:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Հյուսթոնի» պաշտպան Ջեյմս Հարդենը, ով վաստակել է 37 միավոր:
Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Օրլանդո Մեջիկ»-«Օկլահոմա Սիթի Տանդեր»՝ 117:126
«Դետրոյտ Պիստոնս»-«Միլուոկի Բակս»՝ 105:115
«Կլիվլենդ Կավալյերս»-«Վաշինգտոն Ուիզարդս»՝ 116:113
«Բրուկլին Նետս»-«Չիկագո Բուլզ»՝ 122:117
«Սան Անտոնիո Սփյորս»-«Ֆինիկս Սանզ»՝ 126:124
NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:
Հաղորդում է armsport.am-ը։
