Առողջապահություն
23:15 22/04/2020

Ծաղկաձորում ունենք 9 մեկուսացման վայր, մեկուսացման վայրերում պատշաճ հսկողություն է իրականացվում․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ծաղկաձորից վերադառնալիս Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել։ Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Ծաղկաձորում ունենք 9 մեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ են գտնվում մոր 750 քաղաքացիներ։

«Այսօր էլ պատրաստվում ենք ընդունել ՌԴ-ից ժամանող քաղաքացիներին, որպեսզի նրանք 14 օրյա մեկուսացումն անցկացնեն այդ վայրերում և բացասական թեստավորման առկայության պայմաններում գնան իրենց բնականոն գործերով»,- նշել է նախարարը։

Առողջապահության նախարարը նշել է, որ բոլոր մեկուսացման վայրերում պատշաճ հսկողություն է իրականացվում։ Այդ մեկուսացման վայրերից մոտ 350-ից 400 հոգի ստացել են դրական պատասխան։

«Մեկուսացման վայրեր ունենք նաև Երևանում և ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում, Վանաձորում, Տավուշի մարզում»,- հայտնել է Թորոսյանը։

Նախարարը կրկին հորդորել է քաղաքացիներին որքան հնարավոր քիչ շփվել հարազատների, բարեկամների հետ, նրա բերեց իր օրինակը.

«Ես մոտ 1 ամիս չէի տեսել ծնողներիս, ի վերջո որոշեցի այցելել նրանց, բայց նույնիսկ մատով չեմ կպել նրանց։ Անգամ շատ ուզենալով՝ մորս չեմ գրկել, որպեսզի նրան վտանգի չենթարկեմ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ