Կալիֆորնիայի իշխանությունները որոշել են խստացնել վերահսկողությունը

Ամենադիտվածներ

Կալիֆորնիայի իշխանությունները որոշել են խստացնել վերահսկողությունը

Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված Կալիֆորնիայի իշխանությունները որոշում են կայացրել խստացնել վերահսկողությունը, քանի որ հանգստյան օրերին բազմաթիվ մարդիկ դուրս են եկել լողափեր: Այս մասին հայտնել է նահանգապետ Գեվին Նյուսոմը:

Նյուսոմը նշել է, որ իրենք կօգտվեն ավելի ագրեսիվ իրավունքներից «Մնացեք տանը» ռեժիմի և սոցիալական հեռավորության պահպանման նպատակով:

Նահանգապետը հայտնել է, որ իրավապահ մարմիններին արդեն տրվել են համապատասխան կարգադրություններ

«ԶԼՄ-ներում տարածված մարդկանց կադրերը լողափերում օրինակն է նրա, թե ինչ պետք չէ տեսնել և ինչ պետք է չանել, եթե ցանկություն կա հասնել առաջընթացի վիրուսի զսպման գործում»,- ասել է նահանգապետը:

Այս մասին հայտնում latimes.com-ը:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ