Կանադան հայտնել է ՌԴ պետդումայի պատգամավորների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։
27 ռուսական առանցքային ֆինանսական ինստիտուտների, ինչպես նաև պետական կորպորացիաների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել։
Ցուցակում նշվում է 382 ռուսաստանցու անուն, որոնց թվում կան պատգամավորներ։
Սև ցուցակում են նաև ՌԴ կենտրոնական բանկը, Խնայբանկը, ՎՏԲ-ն, Ալֆա բանկը, Գազպրոմբանկը, Ռոստեխը, Ռոստելեկոմը, Գազպրոմը, Գազպրոմնեֆտը, Տրանսնեֆտը, մի շարք այլ ընկերություններ և Ֆինանսների նախարարությունը։
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Ուկրաինայի 4 քաղաքացիներ, ովքեր, ինչպես նշվում է, «ռուսական ապատեղեկատվության գործակալներ են»։