Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը այսօր հրատապ ասուլիս էր հրավիրել։ Ֆուտբոլիստը շտապել է հանգստացնել «արքայական ակումբ»-ի երկրպագուներին վերջին իրադարձություններից հետո:
«Շատ կարծիքներ հնչեցին ապագայիս վերաբերյալ , հենց դրա համար էլ ցանկանում եմ ցույց տալ իմ նվիվածությունը: Իմ հարաբերություններն ակումբի նախագահի հետ նման են հոր և որդու:
Ես չեմ պատրաստվում հեռանալ «Ռեալ»-ից ու ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ: Ֆլորենտինոն ինձ համար կարծես հայր լինի, սակայն նման հարաբերություններում նույնպես կարող է կոնֆլիկտ առաջանալ:
Մենք գումարի մասին չենք խոսել, բայց մտադիր եմ այդ ուղղությամբ զրուցել Պերեսի հետ»,-ասել է Ռամոսը ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է AS-ը։