fbpx
Սպորտ

Ցանկանում եմ, որ Ռոման միշտ գերիշխող դիրքում լինի․ Ֆոնսեկա

«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ամփոփել է Ա Սերիայի՝ «Ջենոա»-ի հետ խաղը։ Նշենք, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3: Այս մասին հաղորդում է Sports.ru-ն։

«Երբ ակումբը գնդակ է բաց թողնում, դրանում միայն պաշտպանները չեն մեղավոր։ Այս անգամ կարևոր էր պատասխան հարվածներով խաղալը, բայց այդ պլանում մենք չարեցինք լավագույնը։

Մենք հրաշալի սկսեցինք, սակայն «Ջենոա»-ի երկրորդ պատասխան հարվածից հետո չհաջողեցինք երկար փոխանցումներում ու մրցակիցը մեզ տարավ բաց խաղ։ Եկրորդ խաղակեսում մենք առաջ անցանք, բայց նորից բաց թողեցինք, այն էլ անսպասելիորեն։ Այսպիսի բաներին պետք է վերջ տանք»,-ասել է մարզիչը։

Անդրադառնալով նաև «Լացիո»-ի հետ կայանալիք խաղին՝ Ֆոնսեկան նշեց, որ իրենք գիտեն իրենց մրցակիցներին, բայց ավելի կենտրոնանում են սեփական խաղի վրա։

«Մենք փորում ենք չեզոքացնել «Լացիո»-ի ուժեղ որակները, բայց, դրա հետ մեկտեղ պահպանել մեր ոճը։

«Ես երբեք չեմ պատրաստվի խաղին՝ կենտրոնանալով պաշտպանության վրա։ Ցանկանում եմ, որ թիմը միշտ գերիշխող դիրքում լինի և հանդես գա նախաձեռնողականությամբ»,-ավելացրել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ