Ռուսական նավահանգիստներում գտնվող նավեր ցանկանում ենք վերադառնան Թուրքիա․ Աքար

Հրապարակող՝

kayseri_740x400

Ամենադիտվածներ

Hurriyet-ը հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

«Գլխավոր հարցը եղել է զինադադարի րոպե առաջ հաստատումը, խաղաղության հաստատումը: Մենք այնտեղ (խմբ. նկատի ունի ՌԴ-ում) երկու ինքնաթիռ ունենք: Միևնույն ժամանակ ռուսական նավահանգիստներում նավեր ունենք: Ցանկանում ենք, որ րոպե առաջ ծրագրված և անվտանգ կերպով դրանք գան Թուրքիա: Առաջիկա ժամերին, օրերին այս հարցով դրական զարգացումներ ենք սպասում»,- ասել է թուրք նախարարը:

Աքարը խոսքով՝ թուրքական նավեր կան նաև ուկրաինական նավահանգիստներում:

Ամենաթարմ