Ծափաթաղում շարունակվում են որոնողական աշխատանքները․ 3-ամյա Տիգրանին դեռ չեն գտել

Հրապարակող՝

tsapatagh Tigran

Ամենադիտվածներ

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում արդեն երկրորդ օրն է շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։ Երեխան կորել է հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, տան մոտակայքում։ Տեղեկությունը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնին փոխանցվել է նույն օրը՝ ժամը 18:00-ին։

Որոնողական աշխատանքներին ներգրավված են ոստիկանության և փրկարար ծառայության մեծաթիվ ուժեր։ Օգտագործվում են նաև դրոններ՝ տարածքի ամբողջական նկարահանումներ իրականացնելու նպատակով։ Աշխատանքներին մասնակցում են կինոլոգիական խմբեր, ինչպես նաև կամավորներ տարբեր բնակավայրերից։

Ծնողները սկսել են որոնումները ժամը 15:30-ից։ ՆԳՆ-ն կոչ է անում բնակիչներին, ովքեր որևէ տեղեկություն ունեն երեխայի գտնվելու վայրի մասին, անհապաղ դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 կամ 911 հեռախոսահամարներով։

Ժամը 11:00-ի դրությամբ երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Որոնումները շարունակվում են։

Ամենաթարմ