fbpx
Մշակույթ

Ճապոնացի վարպետների ալիքներ նկարելու 20-րդ դարի ուղեցույցը հասանելի է առցանց

1903 թվականին ճապոնացի նկարիչ Մորի Յուձանի ալիքային նախագծերը տպագրվեցին ճապոնացի այն վարպետների համար նախատեսված ուղղեցույցում, ովքեր իրենց աշխատանքների վրա ցանկանում էին ջրային տարրեր ավելացնել։ «Hamonshū» կոչվող եռահատոր աշխատությունն իր մեջ ներառում է ալիքների տարբեր վարիացիաներ. կան ազատ ձևի ալիքներ, որոնք հարմար են թրերի, կրոնական առարկաների և կերամիկայի համար։

Յուձանի նկարազարդումներն արված են Նիհոնգի (ճապոնական գեղանկարչություն) հատուկ ոճով, որը Ճապոնիայի արագ արևելացման՝ Մեյձիի ժամանակաշրջանի էսթետիկա էր։ Մոնոխրոմ, թանաքային ոճով նկարները սովորաբար վրձնով արվում են ճապոնական վասի (վաշի) թղթի վրա։ «Hamonshū»-ի թողարկումից ավելի քան հարյուր տարի անց տարբեր ձևերի ալիքներն այսօր նույնպես արդիական են Ճապոնիայում, որտեղ ճապոնական արվեստը շարունակում է տոնել իր ավանդական գործն ու բնության տարրերի գեղեցկությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք դիտել այստեղ՝ news.1dr.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ