Տնտեսություն

Ծառայությունների ոլորտը առաջին եռամսյակում 17 տոկոս աճ է գրանցել. Տիգրան Խաչատրյան

Մայիսի 3-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը խոսել է տարվա առաջին 4 ամիսներին կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին:

Նա նշել է, որ ունեցել ենք 6.5 տոկոս տնտեսական աճ և որ տնտեսության մեջ բարձրանում է ֆինանսական միջնորդության դերը: Հանգստի և զբոսաշրջության ցուցանիշները ևս կայուն աճ ունեն:

Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այս երկու ոլորտների ազդեցությամբ է, որ Հայաստանում ծառայությունների ոլորտն առաջին եռամսյակում գրանցել է ավելի քան 17 տոկոս տնտեսական աճ։

Նա նաև հավելեց, որ առաջին եռամսյակում արտահանումը Հայաստանից նվազել է մի քանի տոկոսով, սակայն դա բացատրվում է սեզոնային խնդիրներով: Նա վստահեցրեց, որ առաջիկայում այդ ոլորտների թվերը կվերականգնվեն ու տարեկան տվյալներով կնորմավորվեն։

Խաչատրյանի խոսքով՝ նեղ ոլորտներից մեկում՝ լեռնահանքային արդյունաբերության արտահանումների ոլորտում խնդիրն այն է, որ գործարանները ժամանակավոր կանգառներ են ունեցել՝ նորոգման համար․ սա, ըստ նախարարի, ընդամենը համընկնում է եղել, ու մյուս սեզոնների աշխատանքը կլրացնի այս բացը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ