NEWS.am-ի հետ զրույցում գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Խաչատուր Սուքիասյանը նշել է, որ ինքը որպես խնամի այսօր շատ ցավում եմ պարոն Ծառուկյանի հետ կատարվածի համար, բայց ես որպես Խաչատուր Սուքիաասյան ունեմ քաղաքական այլ հայացքներ, այլ պատկերացումներ, այլ տեսլական։
Այն հարցին, թե նա իրավակա՞ն, թե՞ քաղաքական է համարում գործընթացը, Սուքիասյանը պատասխանեց, որ ինքը իրավական կամ քաղաքական չի կարող համարել, քանի որ իրավաբան չէ և նյութերին էլ ծանոթ չէ:
«Ես ուղղակի չգիտեմ՝ իրավական ինչ հարթակում է, ինչի մասին է խոսքը, իրավաբանական կրթություն չունեմ, նյութերի հետ ծանոթ չեմ, ես իրավունք չունեմ արտահայտվելու»,- ընդգծել է Խաչատուր Սուքիասյան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ–ն 87 կողմ ձայնով քվեարկել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին, եւ նրան ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը։
Կիրակի օրն էլ ԱԱԾ-ն խուզարկություն էր կատարել Ծառուկյանի առանձնատանը, ապա ԱԱԾ–ում հարուցված՝ նրան առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ տարածել։