ՀՀ կառավարությունը հայտնում է, որ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 15-ի դրությամբ, կայացվել է 3044 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 28 616 ստուգում, որից միայն 625-ը՝ նշված օրը:
«Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը»,- ասված է հաղորդագրության մեջ։
https://www.facebook.com/armgovernment/photos/a.465404970149239/3169857613037281/?type=3&theater