Ծառուկյանին մանդատից և ազատությունից զրկելու միջնորդագրերը ներկայացված են խորհրդարանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Բելառուսի զորահանդեսին ադրբեջանցիների մասնակցությունը

Ամենադիտվածներ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ճեպազրույցին ներկայացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագրեր է ներկայացրել Խորհրդարանին պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մանդատից և ազատությունից զրկելու նպատակով։

 

Կադրեր՝ Ծառուկյանի տան երեկվա խուզարկությունից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ծառուկյանը սեյֆում ունի պատգամավորների մանդատից հրաժարվելու տեքստը․ Էդգար Բաբայան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, այնուհետև կանչել էին քննության ՀՀ ԱԱԾ շենքում, որի առնչությամբ նա հանդես էր եկել հայտարարությամբ։

Արարատ Միրզոյանն այս մասին նաև գրառում է արել իր ֆեյսբուքի էջին՝ մանրամասնելով օրինական կարգը և ժամկետները.

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի՝ տեղեկացնում եմ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։

Հարցերն ընդգրկվել են հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում»։

https://www.facebook.com/1363980613640399/posts/3237446539627121/?

Ամենաթարմ