fbpx
Սպորտ

Կարվախալ. Ռեալը ցանկանում է դուրս գալ Իսպանիայի Գավաթի եզրափակիչ

«Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է «Բարսելոնայի» հետ սպասվելիք երկու խաղերի մասին:

Չորեքշաբթի մադրիդցիները կատալանոկան ակումբի հետ կխաղան Իսպանիայի Գավաթի 1/2 եզրափակչի պատասխան խաղի (առաջին խաղը` 1:1), իսկ շաբաթ` Լա Լիգայի շրջանակում:

«Մենք լավ կարգավիճակում ենք ու մեզ լավ ենք զգում: Առաջին խաղում վատ արդյունքի չենք հասել ու ցանկանում ենք հայտնվել եզրափակչում:

Այս խաղն առանձնահատուկ է, այն կդիտեն ամբողջ աշխարհում: Հուսով ենք` կկարողանանք լավ արդյունքի հասնել»,- Կարվախալի խոսքերն է փոխանցում Marca-ն:

«Ռեալ»-«Բարսելոնա» խաղը կմեկնարկի այսօր ուղիղ կեսգիշերին:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ