Կատալոնիայի անկախության կողմնակիցները հոկտեմբերի 1-ին սկսել են բողոքի ակցիաներ անցկացնել տարածաշրջանում անկախության հանրաքվեի երկրորդ տարեդարձի կապակցությամբ, որն Իսպանիայի իշխանություններն ապօրինի են համարում: Այս մասին հաղորդում է El Periodico թերթը:
Աղբյուրը փոխանցում է, որ շուրջ 200 մարդ է հավաքվել Ժիրոնայում՝ թագավորության քաղաքացիական գվարդիայի շտաբի մոտ: Հանրահավաքի մասնակիցները ձվեր են նետում իրավապահների ուղղությամբ և շրջում են աղբարկղերը: Ցուցարարները դեռևս ճանապարհներ չեն փակել Կատալոնիայում։
Օրվա ընթացքում ողջ տարածաշրջանում սպասվում են բազմաթիվ ցույցեր, ինչի կապակցությամբ ուժեղացված է իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությունը: Տեղական ժամանակով ժամը 19-ին (Երևանի ժամանակով 21:00-ին) Բարսելոնայի կենտրոնում նախատեսված է խոշոր հանրահավաք:
Անցյալ տարի անկախության հանրաքվեին նվիրված հանրահավաքներն ավարտվել են անկարգություններով:
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը Twitter-ում գրել է, որ, իր կարծիքով, երկու տարի է լրանում բռնությամբ արատավորված իսպանական պետության կազմից դուրս գալու հարցի շուրջ քվեարկության անցկացման պահից: