Կառավարություն
Ազատ TV-ն ներկայացնում է կառավարության որոշումներն ու ծրագրերը՝ կառավարության նիստերից մինչև պետական ռազմավարական ծրագրեր։
Դասընթացներ կոնսերվատորիայի դիմորդների համար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի կանոնադրությունում: Այս նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am): «Կոնսերվատորիայի գործող կանոնադրությունում առկա չէ նախապատրաստական կրթության իրականացման ձեռնարկատիրական իրավունքը: Նախապատրաստական կրթության գերակա խնդիրը ապագա կատարող և ստեղծագործող անձանց հետագա մասնագիտական կողմնորոշմանը և ընդունելությանը նախապատրաստելն է, որը…
Չորրորդ եռամսյակում գործարքները երրորդի համեմատ աճել են ավելի քան 16 տոկոսով
2018 թվականի չորրորդ եռամսյակում Հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 46 449 գործարք, ինչը նույն տարվա երրորդ եռամսյակի համեմատ 16.1 %-ով ավելին է, տեղեկացնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Երևանում 2018 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մ. մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018…
Փոխվարչապետ Ավինյանը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենաներից մեկից
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը քիչ առաջ այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի՛ գործընկերներ, Ինչպես գիտեք, դեռևս մայիսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված չորս ծառայողական ավտոմեքենաներից երկուսից: Հայտնում եմ, որ այսօրվանից հրաժարվում ենք ևս մեկ ավտոմեքենայից: Այսպիսով, մեր գրասենյակը կունենա ընդամենը մեկ ծառայողական ավտոմեքենա, որը…
Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Ռուանդայի, Ուկրաինայի նախագահների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների և կազմակերպությունների առաջնորդների հետ: Նիկոլ Փաշինյանը և Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը և անդրադարձել տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հստակեցնել տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են հեռանկարային…
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդեռլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը Սինգապուր այցելելու հրավեր է ստացել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական ընդլայնմամբ և նշել, որ վերջինիս զարգացման փորձն օրինակելի է մեր երկրի համար: Վարչապետը կարևորել է տնտեսական կապերի խորացումը, առևտրատնտեսական հարաբերությունների հետևողական…
Էդուարդ Աղաջանյանը պատրաստվում է հրաժարվել ծառայողական մեքենայից
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։ Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները. – ՀՀ փոխվարչապետեր– Վարչապետի աշխատակազմի ղեկավար– ԱԱԽ քարտուղար– Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ– Աշխատակազմի վարչության պետեր– Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր– Վարչապետի խորհրդականներ–…
Կառավարության որոշմամբ 6 մարզիկ ձմեռային զորակոչից տարկետում ստացավ
Կառավարության որոշմամբ զորակոչային տարիքի 6 քաղաքացիների սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության 2018թ. ձմեռային զորակոչից տարկետում տրվեց մինչև 2022թ.։ Ըստ որոշման նախագծի՝ «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը»։ Այսպիսով զորակոչից տարկետում…
Կառավարությունը սահմանեց նպաստների չափը 2019 թ. համար
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանեց 2019 թ. համար սոցիալական ն ընտանեկան նպաստների ու հրատապօգնությունների գումարային չափը: Այս որոշումը կայացվեց գործադիրի հունվարի 24-ին կայացած նիստում: «2019 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է շուրջ 37,698,315,4 հազ. դրամի նպաստ: 2019 թ. նպաստառու ընտանիքների միջին ամսական թիվը կազմում է 99 900, որից սոցիալական նպաստ ստացողներինը՝ 26 799, իսկ ընտանեկան նպաստ՝ 73…
Առանց մուտքի արտոնագրի այցելությունների ռեժիմ դեպի Հոնկոնգ․ կառավարության որոշումը
Կառավարությունը որոշեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի արտոնագրի այցելությունների ռեժիմ: Հայաստանի քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում կարող են մնալ 30 օր։ Առանց մուտքի արտոնագրի ռեժիմը կգործի 2019-ի մարտի 3-ից:
Կառավարությունը հավանություն տվեց
Կառավարությունը հավանություն տվեց 2018 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» 1999 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Փոփոխվող արձանագրությունը թույլ կտա Համակցված շարժակազմով բեռների փոխադրում կատարելիս պայմանավորվող կողմի տարածքում կցորդի կամ կիսակցորդի փոփոխություն իրականացնել, որը հաշվառված է…
Ծրագրի շրջանակներում կատարելվելու է շուրջ 120 մլն դրամի ընդհանուր ներդրում
Կառավարությունը երկարաձգեց «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊ ընկերության նպատակն է Կոտայքի մարզի Արզական գյուղում 8 հա հողատարածքի վրա հիմնել ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի։ Ներկա պահին Ընկերությունը կատարել է շուրջ 200 մլն դրամի չափով ներդրում:…
ԱԻՆ-ին կտրամադրվի 1 մլրդ 658 մլն 876 հազար դրամ
Կառավարությունը որոշեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 1մլրդ 658 մլն 876 հազար դրամ՝ Նաիրիտ գործարան ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանը աջակցելու նպատակով։ Գրում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։
Ծրագրով նախատեսվում է Գյումրիում արտադրել բարձր որակի ջինսե հագուստ
Կառավարությունը հետաձգեց «Ռ. Զաքարյան» ՍՊ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունվարի 22-ից մինչև 2020 թվականի մարտի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Գյումրիում արտադրել բարձր որակի ջինսե հագուստ։ Ներկայացված ներդրումային…














