Հայաստան
Ազատ TV-ն անդրադառնում է Հայաստանի նորություններին՝ քաղաքականից մինչև մշակութային և տնտեսական կարևոր զարգացումներ։
Ծրագրով նախատեսվում է Գյումրիում արտադրել բարձր որակի ջինսե հագուստ
Կառավարությունը հետաձգեց «Ռ. Զաքարյան» ՍՊ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունվարի 22-ից մինչև 2020 թվականի մարտի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Գյումրիում արտադրել բարձր որակի ջինսե հագուստ։ Ներկայացված ներդրումային…
Կառավարության որոշմամբ՝ «Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան»-ի Երևանի մասնաճյուղին հողատարածք է տրամադրվել
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Ա. Արզումանյան 5 հասցեում գտնվող 14 մլն 744 հազար 760 դրամ կադաստրային արժեքով 0,21185 հա հողատարածքը մինչև 2023 թվականի հուլիսի 10-ը անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Բարձրագույն կրթության Դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» Երևանի մասնաճյուղին: Հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին
Կառավարության որոշմամբ Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին: Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ խմբերին՝ -Մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց -Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության…
Հայաստանը 30 կետով բարելավել է դիրքերը «Լավ երկրների» վարկանշային ցուցակում
Հայաստանը 30 կետով բարելավել է դիրքերը «Լավ երկրների» վարկանշային ցուցակում: 153 երկրներ ներառող ցանկը կազմելիս հաշվի են առնվում յուրաքանչյուր երկրի նպաստը մարդկության ընդհանուր բարօրությանը՝ ըստ պետության տարածքի: The Good Country Index-ը կազմվել է՝ հիմնվելով ՄԱԿ-ի, ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԱՄՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների տվյալների վրա: Հայաստանն աղյուսակում զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը, որը միջինացված թիվ է: Գիտության և…
Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը դրվել է հանրային քննարկման
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Բարեկամներ, e-draft.am կայքում հրապարակվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծի հեղինակը ֆինանսների նախարարությունն է։ Նախագիծը որոշ ժամանակ կմնա e-draft.am-ում, որից հետո կգնա կառավարություն, և դրական եզրակացություն ստանալուց հետո կներկայացվի խորհրդարանին։ Առաջարկում ենք…
Արարատ Միրզոոյանը հանդիպել է Պյոտր Սվիտալսկու հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին` Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն կարևոր պայման է երկրում բարեփոխումներն ու ԵՄ-ի հետ գործընկերությունն ընդհանուր արժեհամակարգի հիման վրա առաջ մղելու համար: Խորհրդարանի ղեկավարն այս հարցում ակնկալել է…
Վերելակների արտադրություն Կոտայքի մարզում
Կոտայքի մարզպետարանում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, «Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO.,LTD» համակարգող խորհրդի նախագահ Լի Սյենմինը, «XinJiang TianShan Elevator Manufacturing Co.,Ltd» ընկերության խորհրդի նախագահ Ջունգ Ծիենգոն, «Higer Bus Company Limited (Suzhou)» ՍՊԸ ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան ստորագրեցին 2 հուշագրեր, որոնցով պատրաստակամություն են հայտնում համագործակցել…
Գեղամ Գևորգյանը` Գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանը նշանակվել է փոխնախարար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեղամ Գևորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ», – նշված է վարչապետի որոշման մեջ։
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների առաջին փոխնախարար է նշանակվել
Վարչապետի որոշմամբ, Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գարեգին Բաղրամյանին նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ», – նշված է վարչապետի որոշման մեջ։
Ֆրանսիայի բուտիկներից մեկում 17-րդ դարի կտավ է հայտնաբերվել
Ֆրանսիայի բուտիկներից մեկի վերանորոգման աշխատանքների ժամանակ այստեղից 17-րդ դարի կտավ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Հաղորդվում է, որ հսկայական յուղաներկ կտավը փակցված է եղել կառույցի պատին: Այն պատկանել է ֆլամանդացի Առնո դե Վուեսի վրձնին: Աղբյուրի փոխանցմամբ՝ գեղանկարիչն այդ ժամանակ եղել է Լյուդովիկոս 14-րդի պալատական նկարիչը: Նա պատկերել է նաև ֆրանսիացի մարկիզին…
Որքա՞ն գումար է տնտեսել վարչապետի աշխատակազմը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է վարչապետի աշխատակազմի բյուջեում կատարված տնտեսումների չափը: «2018թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի տարեկան բյուջեով նախատեսված (դրամաշնորհներն ու վարկային ծրագրերը հանած) 7 818 000 000 հհդ-ից տնտեսվել և պետբյուջե է վերադարձվել 1 021 000 000 հհդ, որը կազմում է ամբողջ տարեկան բյուջեի 13.05%-ը»,- գրել է…
Նոր դրոշմապիտակներն առավել անվտանգ են
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել նոր դրոշմապիտակներին: Դրանք առավել անվտանգ են: «Նոր դրոշմապիտակները ավելի ամուր կկպչեն ապրանքներին, կլինեն ավելի փափուկ և կուլ գնալու դեպքում վտանգ չեն ներկայացնի երեխաների համար»,- տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Հիշեցնենք, որ դրոշմապիտակների անվտանգության խնդիրը երեկ քննարկել են ՊԵԿ նախագահն ու ՀՀ առողջապահության նախարարը:
Նիկոլ Փաշինյանը «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության, JICA-ի և eBay-ի ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ: Հունվարի 22-ի առավոտյան վարչապետը նախ հանդիպել է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին, ապա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկային: Քրիստինա Ահմաջյանի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է «Միթսուբիշի Հեվի…
Դիմել եմ ՊՆ, որպեսզի թույլ տան գնալ սահմանամերձ համայնքներ. Լապշին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է: Նա այսօր հանդիպեց լրագրողների հետ` ներկայացնելով իր` Հայաստան այցի նպատակները: Լապշինը տեղեկացրեց, որ Հայաստանում է լինելու մինչև փետրվարի վերջը և ցանկանում է այցելել մի շարք վայրեր, որտեղ չի եղել: Սա, ի դեպ, նրա չորրորդ այցն է Հայաստան: «Ես դիմել եմ ՊՆ-ին ու խնդրել, որ ինձ թույլ տան այցելել սահմանամերձ գոտիներ,…















