fbpx
Հայաստան

Հայաստանը 30 կետով բարելավել է դիրքերը «Լավ երկրների» վարկանշային ցուցակում

Հայաստանը 30 կետով բարելավել է դիրքերը «Լավ երկրների» վարկանշային ցուցակում: 153 երկրներ ներառող ցանկը կազմելիս հաշվի են առնվում յուրաքանչյուր երկրի նպաստը մարդկության ընդհանուր բարօրությանը՝ ըստ պետության տարածքի: The Good Country Index-ը կազմվել է՝ հիմնվելով ՄԱԿ-ի, ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԱՄՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների տվյալների վրա:


Հայաստանն աղյուսակում զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը, որը միջինացված թիվ է: Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը 52-րդն է, մշակույթի ոլորտում՝ 90-րդը, խաղաղության և անվտանգության ոլորտում՝ 31-րդը, կլիմայի վրա ազդեցությամբ՝ 62-րդը, հավասարությամբ և բարգավաճմամբ՝ 14-րդը, առողջապահությամբ՝ 51-րդը:


2017 թվականի աղյուսակում Հայաստանը զբաղեցնում էր 75-րդ հորիզոնականը: 2018-ի վարկանշային ցանկը գլխավորել է Ֆինլանդիան, որը 2017-ի համեմատ բարելավել է դիրքերը մի քանի կետով: ԱՄՆ-ն 40-րդ հորիզոնականում է, Ռուսաստանը՝ 41-րդ, Թուրքիան`57-րդ, Վրաստանը՝ 39-րդ, Ադրբեջանը՝ 108-րդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ