Խորհրդարան
Ազատ TV-ն լուսաբանում է խորհրդարանի աշխատանքը՝ օրենսդրական նախաձեռնություններից մինչև պատգամավորական քննարկումներ։
ԱԺ-ում թեժ շաբաթ է սպասվում. ՔՊ-ն փակ նիստ է հրավիրել
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վաղը երեկոյան փակ նիստ կանցկացնի: Այս շաբաթ շարունակվելու է ԱԺ հերթական քառօրյա նստաշրջանը, խորհրդարանում թեժ շաբաթ է սպասվում, խորհրդարան են գալու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախարարները՝ ներկայացնելու կառավարության ծրագրի կատարողականը։ ԱԺ խորհուրդը երկուշաբթի՝ ժամը 16.00-ին, նիստ կանի, որի ժամանակ էլ կհաստատվի գալիք նստաշրջանի օրակարգը, այնուհետ «Քաղաքացիական պայմանագիր»…
ԱԺ-ն շարունակում է փետրվարի 28-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները (ՈՒՂԻՂ)
ՀՀ ազգային ժողովը շարունակում է փետրվարի 28-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Այնուհետև խորհրդարանը կշարունակի օրակարգային մյուս հարցերի, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության…
Վստահ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել. Սիմոնյանը՝ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգներն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում, իսկ…
Հայաստանն աշխատում է Ադրբեջանի կողմից վերջերս ուղարկված առաջարկների վրա
Հայաստանն աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի ուղղությամբ, վերջերս ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները, ներկայում աշխատանքներ են տարվում այդ առաջարկների վրա: Այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Խանդանյանը հիշեցրեց, որ հայկական և ադրբեջանական կողմերը խաղաղության պայմանագրի տեքստի առաջարկներ են ներկայացրել իրար: Վերջերս Ադրբեջանն է Հայաստանին ներկայացրել իր առաջարկները: «Հայաստանն…
ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները (ՈՒՂԻՂ)
ՀՀ ազգային ժողովը շարունակում է փետրվարի 7-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Խորհրդարանը կշարունակի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սարգիս Խանդանյանի թեկնածության քննարկումը: Կանցկացվի նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ քվեարկությունը: Այնուհետև խորհրդարանը կշարունակի օրակարգում ընդգրկված օրենքների նախագծերի քննարկումը:
Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ դիմել է 30-ից ավելի երկրների խորհրարանների ղեկավարներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին: Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին: ԱԺ-ից հայտնում են, որ նամակում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ…
Բանակային խաղերը ևս կներառվեն պարգևատրվող մարզական միջոցառումների ցանկում. նախագիծ
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունը: Կառավարությունը նախագծով նպատակ ունի ընդգծել ռազմական խաղերի կարևորությունը: Առաջարկվում է բանակային խաղերը ևս ներառել պարգևատրվող մարզական միջոցառումների ցանկում: Մարզիկները հաջողության դեպքում բանակային խաղերից կստանան պարգևավճար, ինչպես աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, ուսանողական կամ Օլիմպիական խաղերից են ստանում: Հաջորդ կարգավորմամբ լիազորող նորմ…
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստ – 17․01.2023
ՀՀ ազգային ժողովը շարունակում է հունվարի 16-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Ապա խորհրդարանը կքննարկի Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Ժամը 16:30-ին ԱԺ հայտարարությունների ժամն է:
Բարձրացվում է ՀՀ անօրինական ներկրված դեղ վաճառելու դեպքում տուգանքը․ նախագիծ
ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ներկայացրեց «Դեղերին մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Նախագիծն ուղղված է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ կազմակերպելուն։ «Նախատեսվում է տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, ինչպես ունեն որոշ…
Առցանցի մասին կարող ենք քննարկել. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ի և ԼՂ-ի միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների մասին
Այսօր ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մեկնարկին՝ մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներով` հարցնելով, թե ինչ ընթացքում են դրանք, արդյոք նախատեսվո՞ւմ է քննարկում երկու խորհրդարանների միջև: ԱԺ նախագահը հայտնել է,…
Ազգային ժողովի նիստ. ուղիղ
Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի առաջին նիստը: Հունվարի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 25 հարց: Խորհրդարանը կքննարկի «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն նաև «էներգետիկայի…
Առաջարկվում է սահմանել դոպինգ հասկացությունը
Հստակեցվում են «դոպինգ» հասկացությունը և հակադոպինգային գործունեությունը, սահմանվում են Հայաստանում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու նրա լիազորությունները: 2022 թ. մեր մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել, և այս փոփոխություններով մենք ամեն ինչ անում ենք, որ հանկարծ մեր որևէ մարզիկ չորակազրկվի, և Հայաստանը չզրկվի այդ լավագույն արդյունքներից: Այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ…
ՔՊ – ն չընդունեց Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախագիծը
ՔՊ – ն չընդունեց Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախագիծը: Այն ներկայացրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Վերջինս քննարկումների արդյունքում հայտարարեց, որ հետ է կանչում նախագիծը լրամշակման նպատակով՝ իշխանության խմբակցությանը մեղադրելով «հակաղարաբաղյան կուրսի» պահպանման մեջ։ Համազեկուցողի դերում հանդես եկող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Մարիա Կարապետյանը պարզաբանեց, որ խորհրդարանը դեկտեմբերի 14-ին, այսինքն ՝ միջանցքի փակումից երկու օր…
Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ԱԱԾ-ից՝ դառնալով վարչապետին ենթակա մարմին
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Պետական պահպանության ծառայությանը կտրամադրվի վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ` այսպիսով այն դուրս բերելով Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից: Ըստ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի` այս բարեփոխումներով հնարավորություն է տրվում ԱԱԾ-ին…













