fbpx
Խորհրդարան

Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ԱԱԾ-ից՝ դառնալով վարչապետին ենթակա մարմին

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Պետական պահպանության ծառայությանը կտրամադրվի վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ` այսպիսով այն դուրս բերելով Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից:

Ըստ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի` այս բարեփոխումներով հնարավորություն է տրվում ԱԱԾ-ին կենտրոնանալ մի քանի կարևոր ուղղությամբ աշխատանքներում:

«Պետական պահպանությունն այն կարևոր գործառույթներից մեկն է, որ իրականացնում են պետական ինստիտուտները: Բարեփոխումը շատ կարևոր է»,- ասաց Գրիգորյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ