Ազատ Լրահոս
Apple-ը 31 միլիոն դոլար կվճարի Qualcomm-ին․ Wall Street Journal
Wall Street Journal թերթի տեղեկություններով` Apple ընկերությունը և պրոցեսորների մատակարար Qualcomm-ը համաձայնության են եկել Քուփերթինոյի ընկերության կողմից արտոնագրերի հեղինակային իրավունքների խախտումների վերաբերյալ դատական քննությունը դադարեցնելու շուրջ: Ըստ թերթի՝ Apple-ը և Qualcomm-ը համաձայնության են եկել պրոցեսորների արտոնագրերի և մատակարարումների շուրջ: Ընկերությունները դադարեցնում են դատավեճերը, բայց Apple-ը պարտավորվում է 31 միլիոն դոլար վճարել Qualcomm-ին։ Գումարը սահմանել է…
Ամերիկյան հրթիռի խոշոր բեկորները կարող են ընկնել Երկրի վրա
Ամերիկյան CNBС հեռուստաալիքը հայտնում է, որ 10 տարի առաջ տիեզերք ուղարկված Atlas V հրթիռի խոշոր բեկորները կարող են ընկնել Երկիր վրա և վնաս հասցնել բնակիչներին: Նշվում է, որ դրանք կամաց-կամաց դուրս են գալիս Երկրի ուղեծրից։ Հավելենք, որ հիմա Երկրի շուրջ տարբեր ուղեծիրներով պտտվում է տիեզերական սարքերի ավելի քան 12 հազար խոշոր բեկոր, որոնք կարող են…
Սինգապուրում 2019 թվականին կսկսվի օդային տաքսու թեստավորումը
Channel News Asia լրատվականի հաղորդմամբ՝ Սինգապուրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը նախատեսում է 2019 թվականին սկսել օդային տաքսու թեստավորումը, որը կկարողանա հաղթահարել մինչև 30 կիլոմետր հեռավորություն։ Նշվում է, որ տաքսին նման կլինի ուղղաթիռի, սակայն դրա ստեղծման ժամանակ, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները։ Ինչ վերաբերում է թռիչքին և վայրէջքին, ապա դրանք տեղի կունենան ուղղահայաց դիրքով, իսկ…
Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրն ընդունվել է միաձայն: Նշենք, որ 2013 թվականին Հունգարիան արտահանձնել է Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար: Այդ ժամանակ ՀՀ-ն խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք չեն վերականգնվել…
Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամության խմբի կազմավորման հարցը ԱԺ հանձնաժողով հավանության արժանացավ
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայաստանի և Կոստա Ռիկայի միջև բարեկամության խորհրդարանական խմբի ձևավորման հարցը: Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Կոստա Ռիկայի հետ բարեկամության խմբի կազմավորման նպատակը Լատինական Ամերիկայում Հայաստանի դրական կերպարի ամրապնդումն է և պայքարն ադրբեջանական քարոզչության դեմ, որն ուղղված է ընդդեմ հայերի։ Ըստ Ռուբինյանի՝ վերջին տարիներին Ադրբեջանը, օգտվելով…
Նորա Արիսյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թեման ներառվեց Սիրիայի պատմության դասագրքերում
Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, ցեղասպանագետ, պատմաբան, դոկտոր Նորա Արիսյանը դեռևս 2017 թվականի փետրվարի 21-ին և սեպտեմբերի 20-ին Սիրիայի խորհրդարանում գումարված նիստերի ժամանակ իր ելույթներով պահանջել էր դպրոցական դասագրքերում ներառել Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործությունների հետևանքները Սիրիայում, հայերի դեմ կատարված ցեղասպանությունը, ինչպես նաև սիրիական հասարակության բազմազանությունը ներկայացնող հատվածներ: Շարունակելով այս ուղղությամբ աշխատանքները՝ Նորա Արիսյանը նույն պահանջով դիմել…
Սև ծովում կմեկնարկեն խորտակված «Արմենիա» շոգենավի որոնողական աշխատանքները
Սև ծովում կմեկնարկեն խորհրդային «Արմենիա» շոգենավի որոնողական աշխատանքները: Շոգենավը խորտակվել էր 1941 թվականին գերմանական օդուժի ռմբակոծման հետևանքով: Արդեն մայիսից կսկսվի խորտակման հավանական տեղանքի ուսումնասիրությունը, այնուհետ կիրականացվեն բուն որոնողական աշխատանքները: «Արմենիա» շոգենավը խորտակվել էր Ղրիմի ափամերձ շրջանում, 1941 թվականի նոյեմբերի 7-ին: Այս խորտակումը համարվում է աշխարհում ամենամեծ ծովային աղետը, որը, ըստ տարբեր տվյալների, 5-ից 10 հազար…
Զինված մարդիկ Տիրանայի օդանավակայանում հարձակվել են ինքնաթիռի վրա
Տիրանայի օդանավակայանում զինված մարդիկ՝ կամուֆլյաժով և դիմակներով, հարձակվել են «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի վրա և մի քանի միլիոն եվրո գողացել ինքնաթիռից: Ինչպես նշվում է, պատահարի վայրից փախուստի ժամանակ հանցագործները փոխհրաձգություն են սարքել տեղի ոստիկանության հետ: Մեկ կողոպտիչ տեղում սպանվել է: Ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել: Ալբանիայի մայրաքաղաքի ոստիկանության տվյալներով՝ կողոպտիչներն օդանավակայանի տարածքում հայտնվել են…
Զիդանի արկածները չենք կարող ներկայացնել որպես իսկական մարզչական կարիերա.Մոուրինյու
Ժոզե Մոուրինյուն խոսել է Զինեդին Զիդանի՝ դեռևս կարճատև, բայց հաջող ընթացող կարիերայի մասին: «Զիդանին հաջողվել է շատ կարճ ժամանակահատվածում հասնել մի արդյունքի, որը ոչ ոքի չի հաջողվել՝ 3 անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում: Չնայած դրան՝ մենք չենք կարող նրա արկածները ներկայացնել որպես իսկական մարզչական կարիերա: Ամեն ինչ դեռ առջևում է, չէ՞ որ նա այժմ պետք…
Մբապեի համար Ռեալը 280 մլն եվրո կառաջարկի ՊՍԺ-ին
Մոտ ժամանակներս «Ռեալը» կսկսի աշխատանքներ իրականացնել ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերելու ուղղությամբ: Մբապեի տրանսֆերով հետաքրքրված են «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և նախագահ Ֆլորենտինո Պերեսը:Մբապեն «Ռեալի»` ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակն Է: Պերեսը գրավիչ առաջարկ է պատրաստում ՊՍԺ–ի համար և առաջիկա շաբաթների ընթացքում ֆրանսիական ակումբին 280 մլն եվրո կառաջարկի Մբապեի համար։Այս մասին…
Շոտլանդացիները պահանջում են անկախության երրորդ հանրաքվե անցկացնել
Շոտլանդիայի անկախության հարյուրավոր կողմնակիցներ երեկ Գլազգոյում ցույցի են դուրս եկել՝ պահանջելով Միացյալ Թագավորությունից անկախություն ձեռք բերելու հարցով երկրորդ հանրաքվե անցկացնել: Հիշեցնենք, որ 2014-ին Շոտլանդիայի բնակչության 55%-ը դեմ էր քվեարկել Մեծ Բրիտանիայից անկախանալուն: Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ անկախության ևս մեկ հանրաքվե ապագայում կանցկացվի այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայում Brexit-ի հարցում որոշակի…
Մանվել Գրիգորյանին կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին այսօր կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայտնել է Գրիգորյանի փաստաբանը «Ազատության» հետ զրույցում: Հիշեցնենք, որ որ Մանվել Գրիգորյանի փաստաբանները մարտի 19-ին դիմել էին դատարան՝ միջնորդելով գրավի դիմաց Գրիգորյանին ազատ արձակել ։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշեց օրեր առաջ ներկայացրած միջնորդության մասին և հավելեց, որ տվյալ…
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կմեկնի ԱՄՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մարտի 25-ին աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի շրջանակում Հասանովը կմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններ իրականացնող երկրների պաշտպանության նախարարների՝ Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը:
Կառավարությունը դրամաշնորհներ հատկացրեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին
Կառավարությունը 1 տարի ժամկետով 352 մլն 226 հազար դրամ դրամաշնորհ հատկացրեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունն ապահովելու համար: Այժմ հանրապետությունում գործում են 260 լաբորատորիաներ, որոնց թիվն այս տարի նախատեսվում է ավելացնել 162-ով:














