fbpx
Ազատ Լրահոս

Սինգապուրում 2019 թվականին կսկսվի օդային տաքսու թեստավորումը

Channel News Asia լրատվականի հաղորդմամբ՝ Սինգապուրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը նախատեսում է 2019 թվականին սկսել օդային տաքսու թեստավորումը, որը կկարողանա հաղթահարել մինչև 30 կիլոմետր հեռավորություն։

Նշվում է, որ տաքսին նման կլինի ուղղաթիռի, սակայն դրա ստեղծման ժամանակ, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները։

Ինչ վերաբերում է թռիչքին և վայրէջքին, ապա դրանք տեղի կունենան ուղղահայաց դիրքով, իսկ դա կիրականցվի հեռահար կամ լրիվ ավտոմատ կառավարման օգնությամբ։

Հաղորդվում է նաև, որ խցիկում կտեղավորվի երկու մարդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ