Մշակույթ

Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։

  • Ջակարտայում ներկայացվել է «Արմենպրես»-ի օժանդակությամբ հրատարակված «Հայաստան. առասպելների երկիր» գիրքը և բացվել համանուն ցուցահանդեսը

    Ջակարտայում ներկայացվել է «Արմենպրես»-ի օժանդակությամբ հրատարակված «Հայաստան. առասպելների երկիր» գիրքը և բացվել համանուն ցուցահանդեսը

    Ջակարտայում, «Անտարա» լրատվական գործակալության ընդունելությունների տանը հունվարի 15-ին տեղի է ունեցել «Հայաստան. առասպելների երկիր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումն ու «Արմենպրես» պետական լրատվական գործակալության օժանդակությամբ հրատարակված համանուն գրքի շնորհանդեսը: ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության կողմից՝ «Անտարա» լրատվական գործակալության հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին…

  • Մերիլին Մոնրոյի վրացի նմանակը կարող է մասնակցել «Եվրատեսիլ 2019» մրցույթին

    Մերիլին Մոնրոյի վրացի նմանակը կարող է մասնակցել «Եվրատեսիլ 2019» մրցույթին

    Վրաստանը նախապատրաստվում է «Եվրատեսիլ 2019» մրցույթին մասնակցության: «Վրաստանի աստղը» մեգանախագծի  հաղթողը կստանա «Եվրատեսիլ» մրցույթի մասնակցության ուղեգիր: Մրցութային նախագիծնը ընթացքի մեջ է: 1950 թթ. սեքս խորհրդանիշ, հայտնի ամերիկացի դերասանուհի և երգչուհի Մերիլին Մոնրոյի վրացի նմանակ Մարիամ Ցիմինտիան հաղթելու վճռականությամբ մասնակցում է նախընտրական մրցույթին: Երգչուհին մասնակցում է Վրաստանի «Առաջին ալիքով»  հեռարձակվող «Վրաստանի աստղ» երաժշտական մրցույթին: Հաղթողը իրավունք…

  • Մահացել է անվանի բեմադրիչ, ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը

    Մահացել է անվանի բեմադրիչ, ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը

    Մահացել է բեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: 1954-1969թթ. Ջրբաշյանը եղել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ: Այնուհետև ղեկավարել է Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը: Բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Գյումրու Վարդան…

  • Հայտնի է «Գրեմմի» մրցանակաբաշխության վարողի անունը

    Հայտնի է «Գրեմմի» մրցանակաբաշխության վարողի անունը

    «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 61-րդ արարողությունը կվարի ամերիկացի R’n’B ոճի երգչուհի Ալիշա Քիզը: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում: «Ես շատ եմ հուզվում: Այնքան բան է սպասվում առջևում… Գիտեմ՝ ինչ է նշանակում լինել բեմի վրա, հպարտանալ սեփական աշխատանքով ու հայտնիությամբ»,- գրել է երգչուհին: Քիզը նաև շնորհակալություն է հայտնել մրցույթի կազմակերպիչներին՝ իր էներգիան հանդիսատեսին փոխանցելու հնարավորության համար:…

  • Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին

    Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին

    2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը», նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել են Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և բրիտանացի անկախ պրոդյուսեր Դենիել Բըրդը։ Այս մասին նշված է  Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջում։  Փառատոնի կայքի տեղեկացմամբ, ֆիլմի մասին հետազոտություններն իրականցնող և վերականգնման աշխատանքների մասնագետ Դենիել Բըրդը ներկայացնելու…

  • Հոբելյանական համերգ. Տիգրան Մանսուրյան

    Հոբելյանական համերգ. Տիգրան Մանսուրյան

    Հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված հոբելյանական համերգ: Երեկոյի ընթացքում կհնչեն մաեստրոյի կամերային ստեղծագործությունները: Ելույթ կունենան Խաչատրյան տրիոն (դաշնակահարուհի Արմինե Գրիգորյան, ջութակահար  Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան), մեցցո սոպրանո Աննա Մայիլյանը, ալտահար Մաքսիմ Նովիկովը և Արթուր Եղիազարյանը (սոպրանո սաքսոֆոն): Մուտքն ազատ է: Նշենք, որ հունվարի 27-ին լրանալու…

  • «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի պրեմիերայի ամսաթիվը հայտնի է

    «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի պրեմիերայի ամսաթիվը հայտնի է

    «Գահերի խաղը» սերիալի ութերորդ եւ վերջին եթերաշրջանի առաջին սերիայի ցուցադրությունը HBO հեռուստաալիքով պլանավորված է ապրիլի 14-ին: Այդ մասին վկայում է սերիալի պաշտոնական Twitter-ում հունվարի 13-ին հրապարակված տեսահոլովակը: Մեկուկես րոպե տևողությամբ տեսագրության ավարտին հաղորդվում է. «Վերջին եթերաշրջանը՝ ապրիլի 14»: Ինչպես նշում է Variety-ն, հայտնի է, որ եթերաշրջանը բաղկացած է կլինի վեց սերիայից: Ընդ որում՝ HBO-ն աշխատում…

  • Մարգարիտա Տերեխովայի ընտանիքը ֆինանսական օգնություն է խնդրում դերասանուհու բուժման համար

    Մարգարիտա Տերեխովայի ընտանիքը ֆինանսական օգնություն է խնդրում դերասանուհու բուժման համար

    Դերասանուհի Մարգարիտա Տերեխովայի համար շուրջօրյա խնամք և թանկարժեք դեղորայք են պահանջվում, ընտանիքը ֆինանսական օժանդակություն է խնդրում նրա բուժման համար: Այդ մասին հաղորդվում է Կինեմատոգրաֆիստների միության կայքում: Ժողովրդական դերասանուհի Մարգարիտա Տերեխովան հայտնի է Պավել Լյուբիմովի «Ալիքների վրայով վազողը», Անդրեյ Սմիռնովի «Բելառուսական կայարան», Անդրեյ Տարկովսկու «Հայելի» և այլ կինոնկարներում խաղացած դերերով: Դերասանուհին երկար ժամանակ տառապում է Ալցհայմերի հիվանդությունից:…

  • «Սոցիալական ցանց» ֆիլմը պետք   է շարունակել». Ահարոն Սորոկին

    «Սոցիալական ցանց» ֆիլմը պետք է շարունակել». Ահարոն Սորոկին

    Հոլիվուդյան սցենարիստ Ահարոն Սորկինն այն կարծիքին Է, որ «Սոցիալական ցանց» կինոնկարը (2010 թ.), որում իր կատարած աշխատանքի համար նա արժանացել Է «Օսկար» մրցանակի, պետք Է շարունակություն ունենա: Այդ մասին նա պատմել է մի հարցազրույցում, որի մի հատվածը զետեղված Է Associated Press գործակալության Twitter-ում: Սորկինը նշել Է, որ այն պահից ի վեր, երբ ավարտվել Է ֆիլմը,…

  • ԱՄՆ-ում հանձնել են Critics’ Choice Movie Awards-ի մրցանակները, որտեղ հաղթողներին ընտրում են կինոքննադատները

    ԱՄՆ-ում հանձնել են Critics’ Choice Movie Awards-ի մրցանակները, որտեղ հաղթողներին ընտրում են կինոքննադատները

    ԱՄՆ-ում հանձնել են Critics’ Choice Movie Awards-ի մրցանակները, որտեղ հաղթողներին ընտրում են կինոքննադատները, հաղորդում է The Associated Press-ը: Օտարալեզու լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնի «Հռոմը», ֆիլմը պարգևատրվել է նաև լավագույն ռեժիսուրայի համար: Լավագույն դերասան է ճանաչվել Քրիստիան Բեյլը, ով նկարահանվել է «Իշխանությունը» ֆիլմում: Լավագույն դերասանուհի տիտղոսը կիսվել է Գլենն Քլոուզի («Կինը») և Լեդի Գագայի («Աստղ ծնվեց») միջև:

  • Արա Գյուլերի թանգարանը հատուկ մրցանակ է ստացել. այն հանձնել է Էրդողանը

    Արա Գյուլերի թանգարանը հատուկ մրցանակ է ստացել. այն հանձնել է Էրդողանը

    Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության տարվա հատուկ մրցանակը հանձնվել է ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանին։ Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից ամեն տարի հանձնվող հատուկ մրցանակը 2018–ի համար հանձնվել է «Դողուշ մեդիայի» աջակցութմաբ ստեղծված Արա Գյուլերի թանգարանին։ Հատուկ մրցանակը «Դողուշ մեդիայի» նախագահին հանձնել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նշենք, որ Արա…

  • Ստաս Միխայլովը Երևանում կներկայացնի «Ես և Դու» համերգային ծրագիրը

    Ստաս Միխայլովը Երևանում կներկայացնի «Ես և Դու» համերգային ծրագիրը

    Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովը համերգով հանդես կգա Երևանում: Իրադարձությունը տեղի կունենա ապրիլի 2-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը մեր երկրում կներկայացնի իր՝ «Ես և Դու» համերգային ծրագիրը: Ստաս Միխայլովի յուրաքանչյուր ելույթ նման չէ նախորդին:  Նրա երգացանկը բավականին ընդարձակ է, ընդգրկում է դանդաղ, լիրիկական երգերից մինչև պարային ստեղծագործություններ: Երևանյան…

  • Մահացել է «Օսկար»-ի եռակի մրցանակակիր հնչյունային ռեժիսոր Գրեգ Ռուդլոֆը

    Մահացել է «Օսկար»-ի եռակի մրցանակակիր հնչյունային ռեժիսոր Գրեգ Ռուդլոֆը

    Կյանքի 64-րդ տարում մահացել է «Օսկար»-ի եռակի մրցանակակիր ամերիկացի հնչյունային ռեժիսոր Գրեգ Ռուդլոֆը: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը: Նրա տեղեկատվությամբ, Ռուդլոֆը մահացել է հունվարի 6-ին, սակայն նրա մահվան մասին հայտնի է դարձել միայն այժմ: Ինչպես նշում է Variety-ն՝ վկայակոչելով Լոս Անջելեսի օկրուգի ոստիկանությանը, հնչյունային ռեժիսորը, ենթադրաբար, կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ: Ռուդլոֆը ծնվել է…

  • «Օսկար»-ի կազմակերպիչները փորձում են ներգրավել նաև Marvel-ի «Վրիժառուները» ֆիլմի դերասաններին

    «Օսկար»-ի կազմակերպիչները փորձում են ներգրավել նաև Marvel-ի «Վրիժառուները» ֆիլմի դերասաններին

    Այն բանից հետո, երբ կատակերգակ դերասան Քևին Հարթը հրաժարվել է վարել «Օսկար» մրցանակաբաշխությունը, տարբեր անվանակարգերը  ներկայացնելու են տարբեր հայտնի մարդիկ։ Ներկա պահին կազմակերպիչները փորձում են ներգրավել նաև Marvel-ի «Վրիժառուները» ֆիլմի դերասաններին։ Gazeta.ru կայքը, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ 2013 թվականին որոշ դերասանները, որոնք նկարահանվել են ֆիլմում, արդեն մասնակցել են արարողությանը, բայց դրանից հետո նրանց…

  • «Օսկար»-ն առանց հաղորդավարի…

    «Օսկար»-ն առանց հաղորդավարի…

    Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պարգեւի՝ «Օսկար»-ի հանձնման արարողությունն այս տարի կարող Է անցկացվել առանց հաղորդավարի: Այդ մասին, հայտնել Է Variety հանդեսը՝ վկայակոչելով իրազեկված անձանց: Վերջին երեք տասնամյակների ընթացքում, ինչպես նշում Է հրատարակությունը, հեղինակավոր պարգևի հանձնման ոչ մի արարողություն չի անցկացվել առանց հիմնական հաղորդավարի, բայց նման հեռանկարն իրական դարձավ այն բանից հետո, երբ դեկտեմբերի սկզբին ամերիկացի կատակերգակ…