Էկոլոգիա
Ազատ TV-ն անդրադառնում է բնապահպանական խնդիրներին՝ կլիմայական փոփոխություններից մինչև կայուն զարգացման ծրագրեր։
Կլիմայի փոփոխության դեմ բողոքի ակցիա Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգի վրա
Վենետիկի կինոփառատոնի վերջին օրը կարմիր գորգի վրա կլիմայի փոփոխության դեմ բողոքի ակցիա են իրականացրել բնապահպան ակտիվիստները: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։ Փառատոնի փակման արարողությանը նստացույց են կազմակերպել Իտալիայի և Գերմանիայի հարյուրավոր ակտիվիստներ: Նրանք պահանջել են քաղաքային իշխանություններից արգելել զբոսանավերի նավարկությունը Վենետիկում: Ըստ ակտիվիստների՝ այդ տրանսպորտն արագացնում է գլոբալ տաքացումը: Ցուցարարները նաև կոչ են արել…
Դարանակ գյուղում խմելու ջրի մեջ որդեր կան
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Դարանակ գյուղի բնակիչները ոռոգման և խմելու ջուրը վերցնում են Սևանա լիճ թափվող Մասրիկի վտակ Դարանակ գետից: Խմելու ջուրը շագանակագույն երանգ ունի, նրա մեջ տեսանելի է հող, ջրի մեջ որդեր կան։ Այս մասին հայտնում է Ecolur-ը: «Մարտունիի սանէպիդկայանից եկան, բացեցին, որ անալիզ վերցնեն, վա՜յ արին, ջրի մեջ որդ կա: Գնացին, հետո…
Դորիան փոթորիկը Կանադայում առանց էլեկտրականության է թողել մոտ 300 հազար մարդու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Դորիան» փոթորիկը Կանադայի հարավ-արևելքում առանց էլեկտրականության է թողել մոտ 300 հազար մարդու։ Այս մասին գրում է Global News-ը։ Նոր Շոտլանդիա և Նյու Բրունսվիկ թաղամասերում Էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել: Վերջին տեղեկությունների համաձայն՝ մթնոլորտային երևույթի սահմաններում քամու առավելագույն արագությունը գերազանցել է 44.7 մ/վ։
Վարչապետը քննարկում է անցկացրել Ամուլսարի հանքի ծրագրի վերաբերյալ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Քննարկման ժամանակ արծարծվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության…
Դեռ հույս ունեմ, որ վարչապետը կունենա բավական խոհեմություն և չի գնա շահագործման ճանապարհով․ Գարեգին Միսկարյան
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ կասկածելի է 400 000 դոլար տալ մի ընկերության, որպեսզի նա եզրակացություն տա Ամուլսարի հանքի հավանական շահագործման դեպքում բնապահպանական ռիսկերի վերաբերյալ, ստանալ գնահատական, որ հանքի շահագործումը հղի է վտանգներով և ապա հաշվի չնստելով այդ գնահատականի հետ, սպասել Գիտությունների ազգային ակադեմիայի խոսքին, որպեսզի նրանք…
Թրամփը «Դորիան» փոթորկից տուժածներին փրկելու հնարավորություն է նշել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Բահամյան կղզիներում «Դորիան» կործանարար փոթորկից տուժած բնակիչներին կարելի է տեղակայել զբոսաշրջային նավերի վրա: «ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայությանը, արտակարգ իրավիճակներում գործողությունների ղեկավարման դաշնային վարչությանը և մյուսներին՝ օգնություն ցուցաբերող երկրների հետ միասին առաջարկվել է մարդկանց Բահամյան կղզիների լրջորեն տուժած շրջաններից այն վայրեր տեղափոխել, որոնք չեն տուժել և գտնվում են լավ…
Դորիան փոթորկի ավերիչ հարվածի զոհերի թիվը հասել է 43-ի. NBC
«Դորիան» փոթորկի զոհերի թիվը Բահամյան կղզիներում հասել է 43-ի։ NBC հեռուստաալիքը՝հղում անելովկղզի-պետության վարչապետ Հյուբերտ Միննիսի գրասենյակին հայտարարում է, որ Բահամներում «Դորիան» փոթորկի ավերիչ հարվածի զոհերի թիվը հասել է 43-ի: Կանխատեսվում է, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանա, քանի որ շատ բնակիչներ համարվում են անհետ կորած: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում առաջարկել է զբոսանավերում…
Նոր դաշնագիր է ստորագրվել Ամազոնյան անտառների պաշտպանության համար
Ամազոնիայի երկրների՝ Պերուի, Էկվադորի, Բրազիլիայի, Բոլիվիայի և Սուրինամի ղեկավարները անտառների պաշտպանության մասին «Լետիցիայի պակտ» են ստորագրել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Պակտը վերջնական փաստաթուղթ է, որը որոշում է տարածաշրջանի պետությունների փոխգործակցության ապագան ամազոնյան անտառների պաշտպանության գործում: «Լետիցիայի պակտը ենթադրում է Ամազոնիայի երկրների փոխգործակցություն անտառահատումների պատճառների հակազդման գործում, այդ թվում՝ հանածոների ապօրինի արդյունահանում, թմրավաճառք, գյուղատնտեսական…
ՀԲՃ-ն պահանջում է Ամուլսարի հարցում նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին նախարարության եզրակացությունը
Հայկական բնապահպահական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հարցում է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն և ՀՀ Կառավարություն՝ պահանջելով հրապարակել սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունը Ամուլսարի հարցում նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին։ Այս մասին տեղեկացնում են նախաձեռնությունից: Հարցման տեքստը տեսեք ստորև՝ «2019թ․ օգոստոսի 29-ին ELARD-TRC-ի մասնագետների հետ տեղի ունեցած սկայպ-կոնֆերանսի ավարտին Ձեր նախարարությունը հանձնարարական ստացավ մինչև սեպտեմբերի 4-ը պատրաստել…
«Իմ քայլ»-ի փակ նիստում քննարկվել է միայն Ամուլսարի հարցը
«Իմ քայլը» խմբակցությունն այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում նիստ էր հրավիրել, որին մասնակիցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանդիպմանը քննարկել են բացառապես Ամուլսարի հանքի շահագորման հարցը, լսել են կարծիքներ և ներկայացրել են առկա իրավիճակը։ «Սրություն չկա, համերաշխ է անցել, լսել ենք կարծիքներ և…
Դորիան փոթորկից զոհերի թիվը Բահամյան կղզիներում հասել է 3 տասնյակի
«Դորիան» փոթորկի զոհերի թիվը Բահամյան կղզիներում հասել է 30-ի։ Այնուամենայնիվ, տեղի իշխանությունները համոզված են, որ զոհերի թիվը դեռ կավելանա։ Այս մասին հայտնել է Բահամների վարչապետ Հյուբերտ Միննիսը։ Նա հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքները ընթացքի մեջ են։ Տեղական ավիաընկերություններն էլ որոշ դեպքերում տրամադրում են անվճար տոմսեր՝ տուժածների տեղափոխությունը կազմակերպելու համար։ Որոնողափրկարարական աշխատանքներին միացել է ԱՄՆ-ից ժամանած…
Ես ցանկանում էի լսել վճռական որոշման մասին. Հարութ Բրոնոզյանի բաց նամակը՝ վարչապետին
Քիմիական/շրջակա միջավայրի ինժեներ Հարութ Բրոնոզյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետին. «Հարգելի վարչապետ, Ես գրում եմ ձեզ որպէս փորձագէտ երկրաբան (geologist/sedimentologist), սեյսմոլոգիայի (seismology) և ջրհորների (water wells) աշխատանքային փորձով: Երկրաբանության ոլորտում մեր կրթությունը ենթադրում էր հիդրոերկրաբանություն (hydrogeology), երկրաքիմիա (geochemistry), երկրաֆիզիկա (geophysics) և պալեոնտոլոգիա (paleontology): Ես գերազանցութեամբ ավարտեցի` նույն Ամերիկեան համալսարանի նույն ֆակուլտետում, ինչպէս ELARD- ի…
Ջրային կոմիտեն մեկնաբանում է Սևանի մակարդակին առնչվող լուրերը
Ջրային կոմիտեն հանդես է եկել մեկնաբանությամբ. Որոշ լրատվամիջոցներով այսօր Սևանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել, որն իրականությունից հեռու է։ Թյուրիմացությունից, սխալ մեկնաբանություններից զերծ մնալու համար Ջրային կոմիտեն ներկայացնում է իրականությունն ու պարզաբանում․ Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 1900․63մ է, նույն ցուցանիշն է 2018թ․ նույն օրվա դրությամբ։Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը…
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով վերջնական որոշում դեռևս չկա. Վլադիմիր Կարապետյան
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով վերջնական որոշում դեռևս չկա: Նա նաև հավելեց, որ հստակ չի կարող ասել, թե որոնք կլինեն հետագա գործողությունները այս ուղղությամբ: «Այդ հարցով քննարկումները շարունակվում են: Առաջիկայում պատկան մարմինները կանդրադառնան հարցին: Վարչապետի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստել է իրենց մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի…













