Տնտեսություն

Ազատ TV-ն ներկայացնում է տնտեսության նորություններ՝ շուկայական միտումներից մինչև ներդրումներ, մակրոտնտեսական զարգացումներ և տնտեսական քաղաքականություններ։

  • 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը կփոխանցվի Հայաստանին

    2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը կփոխանցվի Հայաստանին

    Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը,  Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:…

  • Կառավարությունը 3 ընկերությունների արտոնություններ տրամադրեց

    Կառավարությունը 3 ընկերությունների արտոնություններ տրամադրեց

    Կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 6-ի նիստում որոշ ընկերությունների արտոնություններ տրամադրեց: Հայտնում է news.am-ը: Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԱրմՍանպրոդակտ» ՍՊԸ-ին:Այս ընկերության ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցային տնտեսության կառուցման համար՝ իրականացնելով 42,68 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 700 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին…

  • Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին

    Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին

    Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի, նյութերի ներմուծման համար: Այս մասին տեղեկացնում է կառավարության Telegram֊ի պաշտոնական ալիքը Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արհեստական և պլաստիկ թաղանթների ֆլեքսո տպագրության, ինչպես նաև վակուում տոպրակների, պանրի տոպրակների, սուրճի և այլ բազմատեսակ տոպրակների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակներում իրականացված ներդրումները…

  • ՀՀ կառավարությունը նիստում հաստատել է նախագիծը

    ՀՀ կառավարությունը նիստում հաստատել է նախագիծը

    ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 6-ի նիստում հաստատել է ուղղաթիռներ ներկրող «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ին ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ նախագիծը: Հայտնում է panarmenian.net֊ը. Ընկերությունն իրականացրել է 1.55 մլրդ դրամի ներդրում, նախատեսում է կատարել ևս 271.4 մլն դրամի ներդրում: Ստեղծվել է 13 աշխատատեղ, ծրագրի շրջանականում նախատեսվում է դրանց թիվն ավելացնել ևս 3-ով՝ 600,000 դրամ միջին աշխատավարձով:

  • Հայաստանը միջազգային էներգետիկական վարկանիշում 9 կետով բարելավել է դիրքը

    Հայաստանը միջազգային էներգետիկական վարկանիշում 9 կետով բարելավել է դիրքը

    Հայաստանը բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում՝ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը 125 երկրների շարքում՝ նախորդ տարվա 52-ի փոխարեն: «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ը կազմվել է Համաշխարհային Էներգետիկ խորհրդի կողմից: «Բիզնես 24»-ը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեիկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացավ, որ զեկույցում նշված է, որ Հայաստանն ամրապնդում է էլեկտրաէներգիայի բնագավառում…

  • 2018-ի ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն ԱՄՆ դոլարով

    2018-ի ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն ԱՄՆ դոլարով

    Aysor.am-ը գրում է. 2018-ի ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն ԱՄՆ դոլարով։ Մյուս տարի այս ծավալը պետք է անպայման մեծանա, այսօր Արարատի մարզի Վեդի քաղաքում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ Հայաստանում գյուղատնտեսությունը մեծամասամբ կախված է եղանակային պայմաններից, մինչդեդ 21-րդ դարում տեխնոլոգիական հնարավորությունները թուլ են…

  • Արենի համայնքում հիմա շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում

    Արենի համայնքում հիմա շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում

    Արենի համայնքը տնտեսական հեղափոխության ամենակարևոր կենտրոններից մեկն է լինելու: Այստեղ շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում, որի արդյունքում կառուցվելու է «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրը, հայտնեց B24֊ը: Արենի համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտնեց  ՀՀ  վարչապետի  պաշտոնակատար, «Իմ քայլ»-ը դաշինքի  ցուցակը  գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Շատ են խոսում՝ ներդրումներ կան Հայաստանում կամ չկան, բայց Արենի համայնքում հիմա…

  • Նոր խոշոր ներդրում Հայաստանում

    Նոր խոշոր ներդրում Հայաստանում

    «Էկոտեխպրոմը» կկատարի 285 – 340 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կալցինացված սոդա, կերակրի ու տեխնիկական աղ, և ապակիներ արտադրող արդյունաբերական համալիր կառուցելու համար` փոխանցում է Infocom-ը: Տիգրան Ավինյանն ընդունել է ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության տնօրեն Սերգեյ Սոպինին և Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանին:

  • Սյունիքում ընդլայնվում է տեղական հումքի վերամշակումը

    Սյունիքում ընդլայնվում է տեղական հումքի վերամշակումը

    «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ  Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում գործող բրդի վերամշակման արտադրամասը ընդլայնվել է՝ համալրվել  նոր սարքավորումներով, ստեղծվել է 5 նոր աշխատատեղ։ Հայտնում է aysor.am-ը: «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» հասարակական կազմակերպության կողմից 4 տարի առաջ ստեղծված, տարածաշրջանում միակ բրդի վերամշակման արտադրամասը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել բուրդ գզելու  համար նախատեսված…

  • Ապրանքների գները թանկանալու են

    Ապրանքների գները թանկանալու են

    «Փաստ» թերթը գրում է. «Օրերս վարչապետի խորհրդականներից մեկը գրառում էր կատարել, թե իրականում էական գնաճ չի արձանագրվել, իսկ ամենազգալի գնաճը վերաբերում է տավարի մսին, որը թանկացել է… 7 տոկոսով: Դժվար է ասել՝ դեռ նախորդներից եկած ինչ մեթոդաբանությամբ են նման թվերը հաշվարկվում ու հրապարակվում, սակայն յուրաքանչյուր շարքային քաղաքացի, ով ամենևին էլ տնտեսագիտական կրթություն չունի, հստակ գիտի, որ մեկ…

  • Թեղուտի հանքավայրը կշահագործվի

    Թեղուտի հանքավայրը կշահագործվի

    Թեղուտի հանքավայրը կշահագործվի, երբ նորոգվի պոչամբարի ամբարտակը։ Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը, այդ մասին տեղեկացնում է B24.am-ը. «Վարչապետ ընտրվելու առաջին օրվանից այս թեմայով ես զբաղվել եմ։ Երբ Թեղուտի հանքավայրը շահագործվել է, շահագործվել է ռուսական ՎՏԲ բանկից 380 մլն դոլար վարկի…

  • Փաշինյանը հայտարարել է Հայաստանում հայկական հեռուստացույցեր արտադրելու մասին

    Փաշինյանը հայտարարել է Հայաստանում հայկական հեռուստացույցեր արտադրելու մասին

    Այսօր երևանյան քայլերթի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում շուտով հայկական հեռուստացույցների արտադրություն կստեղծվի։ Այս մասին տեղեկացնում է aysor.am լրատվականը: Նա, խոսելով ընտրություններից հետո տնտեսության ոլորտում իրականացվելիք հեղափոխության մասին, ասաց, որ շուտով Հայաստանում մի շարք գործարաններ կբացվեն, բայց չմանրամասնեց։ «Ես, իմիջիայլոց, ասել էի, որ Մերձավանում կենցաղային տեխնիկայի արտադրություն է բացվելու։ Հույս ունենք,…

  • ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երթում ասել է

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երթում ասել է

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօրվա համաերևանյան երթում անդրադարձավ 2019թ. պետական կառավարման համակարգում սպասվող օպտիմալացման արդյունքում աշխատանքից զրկվող մարդկանց համար հնարավորությունների ստեղծմանը, այս մասին տեղեկացանք shamshyan.com-ից. «Դրա համար մենք ասում ենք, որ հնարավորություններ ենք ստեղծում: Իմ ուղերձը դա է. մարդիկ ինչի՞ են մնում այդ 80 հազար դրամ աշխատավարձի հույսին, երբ երկրում կան հնարավորություններ: Ասում են կախարդական…

  • Ինչո՞վ է ՀՀ-ն առաջատար որոշ ԵԱՏՄ երկրներից

    Ինչո՞վ է ՀՀ-ն առաջատար որոշ ԵԱՏՄ երկրներից

    Համաշխարհային տնտեսական ֆորումի 2018 թվականի զեկույցով Հայաստանը տնտեսական մրցակցության ոլորտում 9 կետով բարելավել է իր դիրքերը՝ աշխարհի 140 երկրի շարքում զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը. 2017 թվականին երկիրը 28-րդն էր,տեղեկացնում է panarmenian.net–ը. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ ՀՀ-ն այս առումով առաջատար է ԵԱՏՄ անդամ երկրների շարքում, ինչպես նաև առաջ է անցել…

  • Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը

    Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը

    «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո համաձայնության կառավարություն ձևավորելու իմաստ չկա:  Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը, ընտրություններից հետո պետք է լինի հստակ ժողովրդի ընտրած ուժեղ կառավարությունը»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է panorama.am-ը. Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի դիտարկմանը, թե նոր խորհրդարանը մեկ, մեկուկես տարվա կյանք է ունենալու Փաշինյանն ասաց. «Կարծում եմ, որ Հայաստանում…