Տնտեսություն

Ազատ TV-ն ներկայացնում է տնտեսության նորություններ՝ շուկայական միտումներից մինչև ներդրումներ, մակրոտնտեսական զարգացումներ և տնտեսական քաղաքականություններ։

  • Ավագանին ընդունեց մայրաքաղաքի զարգացման հնգամյա ծրագրի նախագիծը

    Ավագանին ընդունեց մայրաքաղաքի զարգացման հնգամյա ծրագրի նախագիծը

    Երևան քաղաքի ավագանին 28 կողմ, 10 դեմ և 12 ձեռնպահ ձայների համամասնությամբ հաստատեց Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը:  Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց, որ Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը մշակվել է հաշվի առնելով  սեպտեմբերի 23-ին անցկացված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հիմնական նպատակն է՝ նախանշել քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները՝ հաշվի…

  • Բիթքոինի միջին փոխարժեքը էժանացել է 9,53 տոկոսով ՝ կազմելով  3839,58 հազար դոլար

    Բիթքոինի միջին փոխարժեքը էժանացել է 9,53 տոկոսով ՝ կազմելով 3839,58 հազար դոլար

    Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝ բիթքոինը  երեքշաբթի նվազել է 10 տոկոսով, ինչը փորձագետները  համարում են նորմալ դինամիկա, գրում է ՌԻԱ Նովոստին:  Coinmarketcap-ի տվյալներով՝  բիթքոինի միջին փոխարժեքը էժանացել է 9,53 տոկոսով ՝ կազմելով  3839,58 հազար դոլար: Binance բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 10 տոկոսով՝ հասնելով 3,705  հազար դոլարի:  Այլ թվային արժույթների փոխարժեքը նույնպես  նվազել է: Մասնավորապես, …

  • Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները աճել են

    Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները աճել են

    2018 թվականի նոյեմբերին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.3 %-ով, իսկ 2017 թվականի նոյեմբերի համեմատ՝ 11.1 %-ով: Հաղորդում է Infocom-ը։

  • Երևանում փոքր և միջին բիզնեսը զերծ կմնա  դրույքաչափերի բարձրացումից

    Երևանում փոքր և միջին բիզնեսը զերծ կմնա դրույքաչափերի բարձրացումից

    Մայրաքաղաքում մինչև  58.3 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բոլոր փոքր և միջին կազմակերպությունները կազատվեն «Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծում տեղ գտած ավելացումներից: Այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ հունվարի 15-ին կամ 20-ին  հարցի հետ կապված լրացուցիչ արտահերթ նիստ կգումարվի: «Շատ լավ գիտեք, որ որոշ…

  • Ն. Փաշինյանը նախաամանորյա հադիպում է ունեցել գործարար համայնքի հետ

    Ն. Փաշինյանը նախաամանորյա հադիպում է ունեցել գործարար համայնքի հետ

    Վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր նախաամանորյա հանդիպում ունեցա գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Լավ լուրեր ստացա կառուցվող գործարանների, ներդրումային ծրագրերի մասին: Ի կատար՝ 2019-ին:) » Մանրամասները տեսանյութում՝

  • Տարեսկզբից մինչև սեպտեմբերի 1000 խոշոր հարկատուի վճարումները կազմել են ՊԵԿ հավաքագրված գումարների 73․2%-ը

    Տարեսկզբից մինչև սեպտեմբերի 1000 խոշոր հարկատուի վճարումները կազմել են ՊԵԿ հավաքագրված գումարների 73․2%-ը

    1000 խոշոր հարկատուների վճարումներն ապրիլ-սեպտեմբերին աճել են թե՛ բացարձակ մեծությամբ (+90 մլրդ դրամ) թե՛ տոկոսային հարաբերակցությամբ (76.3%՝ 69.7%-ի դիմաց)։ Այլոց հարկերն, ընդհակառակն, ընկել են 175․8 մլրդ-ից մինչև 153․7 մլրդ կամ մոտ 22 մլրդ դրամով։ Արդյունքում տարեսկզբից մինչև սեպտեմբերի 1000 խոշոր հարկատուի վճարումները կազմել են ՊԵԿ հավաքագրված գումարների 73․2% -ը 2017-ի 9 ամսվա 69․3%-ի դիմաց։ Հաղորդում…

  • Անդրադարձ ՊԵԿ-ի նախկին նախագահ Գ.Խաչատրյանի և նրա ընտանիքի բիզնես գործունեությանը

    Անդրադարձ ՊԵԿ-ի նախկին նախագահ Գ.Խաչատրյանի և նրա ընտանիքի բիզնես գործունեությանը

    «Հետք» (hetq.am) լրատվականը անդրադարձել է պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքին վերագրվող Հայաստանյան բիզնեսներին և օվշորյան թեմաներին, ինչպես նաև` կառուցապատումներով զբաղվող գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանությանը: : Մանրամասները տեսանյութում՝

  • ՊԵԿ-ը տեղեկացնում է` հունվարի 1-ից, առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է

    ՊԵԿ-ը տեղեկացնում է` հունվարի 1-ից, առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է

    2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ…

  • Կառավարությունը մտադիր է վերանայել ԶՈՒ մի քանի հազար սպաների և ենթասպաների կողմից վերցրած վարկերը

    Կառավարությունը մտադիր է վերանայել ԶՈՒ մի քանի հազար սպաների և ենթասպաների կողմից վերցրած վարկերը

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.« Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչեւ կիսով չափ կրճատելն է եւ սպասարկման ժամկետը երկարացնելը: Որպես արդյունք, ասենք եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50…

  • «Մենք շատ շահագրգռված ենք, որ Իրանից ներդրումներ հոսեն Հայաստան», – Նիկոլ Փաշինյան

    «Մենք շատ շահագրգռված ենք, որ Իրանից ներդրումներ հոսեն Հայաստան», – Նիկոլ Փաշինյան

    Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացմամբ: Այդ մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք շատ շահագրգռված ենք, որ Իրանից ներդրումներ հոսեն Հայաստան, շատ զբոսաշրջիկներ գան: Ընդհանրապես, մտադիր ենք Իրանի հետ մեր տնտեսական ու քաղաքական հարաբերությունները խորացնել: Դրա համար կան բոլոր նախապայմանները: Մենք մտադրված ենք կառուցողական ու…

  • Վանաձորում գազաբալոնների արտադրություն է հիմնվել

    Վանաձորում գազաբալոնների արտադրություն է հիմնվել

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ներկա է եղել գազաբալոնների արտադրության գործարանի բացման արարողությանը, հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ Ավելի վաղ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ դեկտեմբերի վերջին Լոռու մարզում ժամանակակից գազի բալոնների արտադրություն է հիմնվելու՝ մոտ 150…

  • «Ես հիմա չեմ ցանկանում որևէ կանխորոշող բան ասել». Փաշինյանը գազի գնի մասին

    «Ես հիմա չեմ ցանկանում որևէ կանխորոշող բան ասել». Փաշինյանը գազի գնի մասին

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սահմանին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի թանկացման վերաբերյալ տեղեկություններ չունի: Նա ասաց, որ  հույս ունի, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները հաջող կընթանան: Փաշինյանի խոսքերով պայմանավորվածությունն այնպիսին է, որ քննարկումները շարունակելու են այդ հարցի շուրջ: Փաշինյանն ասաց նաեւ, որ հաջորդ շաբաթ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը…

  • Հարկային եկամուտը աճել է 11.5 տոկոսով։

    Հարկային եկամուտը աճել է 11.5 տոկոսով։

    2018 թվականի հունվար-նոյեմբերին հավաքագրվել է 1 տրիլիոն 163 միլիրդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.5 տոկոսով, հաղորդում է Infocom-ը։

  • «Իրանը նպատակ ունի ընդլայնել էներգետիկ ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը», – Հասան ռոհանի

    «Իրանը նպատակ ունի ընդլայնել էներգետիկ ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը», – Հասան ռոհանի

    «Իրանը նպատակ ունի ընդլայնել էներգետիկ ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունն ու պատրաստ է երկարաժամկետ հեռանկարում ամբողջովին բավարարել հարևան Թուրքիայի էներգառեսուրսների պահանջը», – հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանի։

  • Հեղուկ և սեղմված գազի լցակայանների շահագործման ոլորտում հայտնաբերված խախտումներով տասյնակ վարույթներ են հարուցվել

    Հեղուկ և սեղմված գազի լցակայանների շահագործման ոլորտում հայտնաբերված խախտումներով տասյնակ վարույթներ են հարուցվել

    Դեռևս 2018թ. փետրվարի 28-ին տեղեկացվել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվում է արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, շարժական լցավորման կայանների շահագործման տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահպանման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Հաշվի առնելով, որ շարժական գազալցակայանների շահագործման գործընթացը անմիջականորեն առնչվում է…