Տնտեսություն
Ազատ TV-ն ներկայացնում է տնտեսության նորություններ՝ շուկայական միտումներից մինչև ներդրումներ, մակրոտնտեսական զարգացումներ և տնտեսական քաղաքականություններ։
Հայաստանը միջազգային էներգետիկական վարկանիշում 9 կետով բարելավել է դիրքը
Հայաստանը բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում՝ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը 125 երկրների շարքում՝ նախորդ տարվա 52-ի փոխարեն: «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ը կազմվել է Համաշխարհային Էներգետիկ խորհրդի կողմից: «Բիզնես 24»-ը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեիկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացավ, որ զեկույցում նշված է, որ Հայաստանն ամրապնդում է էլեկտրաէներգիայի բնագավառում…
2018-ի ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն ԱՄՆ դոլարով
Aysor.am-ը գրում է. 2018-ի ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն ԱՄՆ դոլարով։ Մյուս տարի այս ծավալը պետք է անպայման մեծանա, այսօր Արարատի մարզի Վեդի քաղաքում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ Հայաստանում գյուղատնտեսությունը մեծամասամբ կախված է եղանակային պայմաններից, մինչդեդ 21-րդ դարում տեխնոլոգիական հնարավորությունները թուլ են…
Թեղուտի հանքավայրը կշահագործվի
Թեղուտի հանքավայրը կշահագործվի, երբ նորոգվի պոչամբարի ամբարտակը։ Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը, այդ մասին տեղեկացնում է B24.am-ը. «Վարչապետ ընտրվելու առաջին օրվանից այս թեմայով ես զբաղվել եմ։ Երբ Թեղուտի հանքավայրը շահագործվել է, շահագործվել է ռուսական ՎՏԲ բանկից 380 մլն դոլար վարկի…
Փաշինյանը հայտարարել է Հայաստանում հայկական հեռուստացույցեր արտադրելու մասին
Այսօր երևանյան քայլերթի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում շուտով հայկական հեռուստացույցների արտադրություն կստեղծվի։ Այս մասին տեղեկացնում է aysor.am լրատվականը: Նա, խոսելով ընտրություններից հետո տնտեսության ոլորտում իրականացվելիք հեղափոխության մասին, ասաց, որ շուտով Հայաստանում մի շարք գործարաններ կբացվեն, բայց չմանրամասնեց։ «Ես, իմիջիայլոց, ասել էի, որ Մերձավանում կենցաղային տեխնիկայի արտադրություն է բացվելու։ Հույս ունենք,…
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երթում ասել է
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօրվա համաերևանյան երթում անդրադարձավ 2019թ. պետական կառավարման համակարգում սպասվող օպտիմալացման արդյունքում աշխատանքից զրկվող մարդկանց համար հնարավորությունների ստեղծմանը, այս մասին տեղեկացանք shamshyan.com-ից. «Դրա համար մենք ասում ենք, որ հնարավորություններ ենք ստեղծում: Իմ ուղերձը դա է. մարդիկ ինչի՞ են մնում այդ 80 հազար դրամ աշխատավարձի հույսին, երբ երկրում կան հնարավորություններ: Ասում են կախարդական…
Ինչո՞վ է ՀՀ-ն առաջատար որոշ ԵԱՏՄ երկրներից
Համաշխարհային տնտեսական ֆորումի 2018 թվականի զեկույցով Հայաստանը տնտեսական մրցակցության ոլորտում 9 կետով բարելավել է իր դիրքերը՝ աշխարհի 140 երկրի շարքում զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը. 2017 թվականին երկիրը 28-րդն էր,տեղեկացնում է panarmenian.net–ը. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ ՀՀ-ն այս առումով առաջատար է ԵԱՏՄ անդամ երկրների շարքում, ինչպես նաև առաջ է անցել…
Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո համաձայնության կառավարություն ձևավորելու իմաստ չկա: Ի՞նչ իմաստ ունի համաձայնության կառավարությունը, ընտրություններից հետո պետք է լինի հստակ ժողովրդի ընտրած ուժեղ կառավարությունը»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է panorama.am-ը. Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի դիտարկմանը, թե նոր խորհրդարանը մեկ, մեկուկես տարվա կյանք է ունենալու Փաշինյանն ասաց. «Կարծում եմ, որ Հայաստանում…
Մյուս տարի Սևանից ջրառ չի լինի՝ նախարարը համոզված է
Բնապահպանության նախարարի պաշտոնկատար Էրիկ Գրիգորյանը, ամփոփելով 6 ամսյա աշխատանքը, նշեց, որ նախարարությունում բարձրացվել են աշխատավարձերը: Այս մասին հայտնում է a1plus-ը: «Հատուկ պահպանվող տարածքներում 40%-ով, որոշ տեղերում՝ մինչև 100%-ով բարձրացվել են աշխատավարձերը»: Բնապահպանության նախարարությունը ամբողջությամբ փոխել է լուսավորության համակարգը: Երկու տասնյակ տարբեր պահպանության և հակահրդեհային մեքենաներ են տրամադրվել համակարգի ներքո գործող կազմկերպություններին: Բարելավվել են շենքային պայմաննները,…
Հրանտ Բագրատյանը տնտեսական վիճակի մասին
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է առկա տնտեսական վիճակին և ցուցանիշներին. «ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-հոկտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Ինչպես և կանխատեսել էի մեկ ամիս առաջ, տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%։ Թավշյա հեղափոխությունը Կ.Կարապետյանից ստացել էր 9.7% աճ։ Մինչև տարվա վերջ աճի տեմպը կշարունակի նվազել։ Հնարավոր է բացարձակ անկում…
Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որևէ նախագիծ կամ գաղափար առկա չէ
ՊԵԿ-ի պարզաբանումը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ. Ֆիզիակական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների…
«Էլեկտրիկ Երևան» ՀԿ հիմնադրի և ընկերների կողմից առաջարկված նորարարությունը կարող է լուծել մի շարք խնդիրներ
«Էլեկտրիկ Երևան» ՀԿ հիմնադիր Նարեկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Վարչապետին ուղղված մեր առաջարկից (որը չարչրկվում է պեկականների և նրանց պաշտպանների կողմից, ընդհուպ տրանսֆերտների վրա հարկային բեռի ավելացում ու կիրառում 23% չափով) ֆրագմենտ, թե ինչ է լուծում այն, որը միլիոնավոր դոլարների խնայողություն է բիզնեսների և պետության համար ու եկամուտներ՝ քաղաքացիների, համեցեք. Նորարարությունը լուծում է…















