Տնտեսություն
Ազատ TV-ն ներկայացնում է տնտեսության նորություններ՝ շուկայական միտումներից մինչև ներդրումներ, մակրոտնտեսական զարգացումներ և տնտեսական քաղաքականություններ։
Արտոնություն՝ «Լիկվոր» ընկերությանը. կստեղծվի 8 աշխատատեղ՝ 75 500 դրամ միջին աշխատավարձով
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց արտոնություն տրամադրել «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերությանը։ Որոշման նպատակն է թույլատրել «ԼԻԿՎՈՐ» փակ բաժնետիրական ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ «Լիկվոր» ՓԲԸ-ն հանդիսանում է ստերիլ դեղամիջոցներ արտադրող ընկերություն, գործում է քիմիական արդյունաբերության բնագավառում, որն…
Առաջիկա հինգ տարիներին կառավարությունը մտադիր է բարձր տեխնոլոգիական չափանիշներին համապատասխանող տնտեսություն կառուցել
Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: Այդ մասին ասված է կառավարության ծրագրում: Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝ – Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը. – մարդու իրավունքների…
Վարչապետն ընդունել է Հայաստանում դեսպանին և լեհական «Լուբավա» ընկերության ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և լեհական «Լուբավա» ռազմաարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է հայ-լեհական կապերի շարունակական զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է քննարկել այդ ուղղությամբ անելիքները: Դեսպան Չեպլակն իր հերթին խոսել է մեր երկրի հետ երկկողմ հարաբերությունների խորացման կարևորության…
Փոխվարչապետը ընդունել է ՎԶԵԲ-ի պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով հանդիսանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) Հայաստանի կառավարիչը, ընդունել է ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը ռազմավարական գործընկեր է հանդիսանում Հայաստանի համար և արդյունավետ…
Հայաստանում կերամիկայից սպասքի արտադրություն կհիմնվի
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում կերամիկայից սպասքի լուսանկար է հրապարակել` կից հետևյալ գրառումն անելով. «Այս սիրունությունը շուտով արտադրվելու Է Հայաստանում՝ իտալական դիզայն, հայկական արտադրանք… Հուլիսին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այցելեց Հայաստան։ Պատվիրակության կազմում էին նաև մի շարք գործարարներ։ Այցից հետո Իտալիայի դեսպան Վինչենցո դել…
Իսպանիայի տնտեսությունն անսպասելի կայունություն է ցուցաբերում
Իսպանիայի տնտեսությունը համաշխարհային ռեցեսիայից առաջ ցույց է տալիս անսպասելի կայունություն: Ինչպես հայտնում է «El Pais» թերթը, Ազգային վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ համախառն ազգային արդյունքի (ՀԱԱ ) աճը 2018 թվականին կազմել է 2.5 տոկոս: Դա նախորդ տարիների համեմատ երեք տոկոսով պակաս է, սակայն տպավորիչ արդյունք է, համեմատած եվրագոտու մյուս տնտեսությունների հետ: Տարվա վերջին եռամսյակում տնտեսական աճը փոքր…
Նյու Յորքի կենտրոն ուղեմուտքը կարող են վճարովի դարձնել
Նյու Յորքի տրանսպորտային վարչությունն անհրաժեշտ է համարում արդեն այս տարի տուրքեր սահմանել քաղաք որոշ կատեգորիաների փոխադրամիջոցների մուտքի համար: Հակառակ դեպքում, այդ գերատեսչության կարծիքով՝ մինչեւ 2024 թվականը հարկադրված կլինեն կտրուկ բարձրացնել քաղաքի թունելներով եւ վճարովի ճանապարհների հատվածներով երթեւեկության համար կատարվող գանձումները: Ինչպես հունվարի 31-ին հաղորդել է The Wall Street Journal թերթը, Տրանսպորտային վարչության ներկայացուցիչներն այս մասին…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ալմաթիում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ համատեղ լուսանկարման արարողությունից հետո ներկա է գտնվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Օրակարգում 2018 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի և մակրոտնտեսական իրավիճակի քննարկումն էր: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին, ինչպես նաև միության թվային…
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Բերդ համայնքում կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանին պատկանող հացի արտադրամասում (Տավուշի մարզ, ք. Բերդ): Ինչպես տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները…
Փաշինյանն ու Մերկելը առանձնահատուկ կարևորություն են տվել տնտեսական համագործակցության
Գերմանիան Հայաստանի Հանրապետության համար կարևոր միջազգային գործընկեր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գերմանիան Եվրոպական Միության անդամ երկրներից Հայաստանի համար առաջին առևտրատնտեսական գործընկերն է, իսկ աշխարհում՝ երկրորդը: «Այս փաստով արդեն արձանագրվում են այն առանձնահատուկ հարաբերությունները, որ ունեն…
2018-ին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 5.8%. ԱՎԾ
2018-ին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 5.8%, տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Սպառողական գներն աճել են 2,5% -ով: Արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 7 մլրդ 375 մլն դոլար (աճը՝ 16,4 %): Արտահանումը աճել է 7,8% -ով` կազմելով 2 մլրդ 411,9 մլն դոլար, ներմուծման ծավալներն աճել են 21,1% -ով՝ կազմելով 4 մլրդ 963,2 մլն դոլար: Արդյունաբերական…
Վրաստանը «Գազպրոմի» հետ գազի տարանցման բանակցություններ է վարում
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Քոբուլյանի խոսքերով՝ «Գազպրոմի» հետ բանակցությունները դեռևս չեն ավարտվել: Նախարարը մանրամասներ չի հրապարակել՝ խոստանալով դա անել բանակցությունների ավարտից հետո: «Մենք «Գազպրոմի» հետ բանակցությունների փուլում ենք: Երբ գործընթացն ավարտվի, այն, ինչի մասին կարող ենք բարձրաձայնել, հանրությանը կտեղեկացնենք: Իհարկե, կան տարրեր, որոնք ըստ պայմանագրի գաղտնի են», – հայտարարել է էկոնոմիկայի նախարարը:
Բելառուսն առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել
Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանի ուղևորափոխադրող տրանսպորտային պարկի և վերելակների արդիականացման ծրագրերին և առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել: Ինչպես հաղորդում է բելառուսական BelTA գործակալությունը, հարցը քննարկվել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի և Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի միջև կայացած հանդիպման ընթացքում: Վլադիմիր Անդրեյչենկոն հանդիպման ընթացքում ասել է, որ Հայաստանի…
Ես հավաքագրել եմ 10 մլրդ դոլար Վրաստանում ուղիղ ներդրումներ կատարելու համար․ Սաակաշվիլի
Վրաստանում ուղղակի ներդրումների համար ես մոբիլիզացրել եմ մոտ 10 միլիարդ դոլար, ասել է Միխեիլ Սաակաշվիլին «Rustavi 2 » ՀԸ-ի «Շաբաթվա շեշտադրումներ» հաղորդման ուղիղ եթերում: «Ես րոպե անգամ չեմ կորցնում, հանդիպում եմ տարբեր մարդկանց, գործարարների, արտագաղթվածների հետ: Այստեղ է մեր հասարակության լավագույն մասը, միևնույն ժամանակ այն, ինչ տեղի է ունենում այստեղ ողբերգություն է: Օրինակ՝ երբ Վրաստանի…














