Ժամանց

Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։

  • «Գահերի խաղը». մանրամասներ վերջին եթերաշրջանից

    «Գահերի խաղը». մանրամասներ վերջին եթերաշրջանից

    Ֆրանսիական «Orange Cinema Series»-ը պատմել է «Գահերի խաղը»(GOT) հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի ժամանակացույցի մասին: Այս մասին հաղորդում է «Premiere» ամսագիրն իր «Twitter»-ի էջում: Սեզոնի առաջին սերիան կտևի շուրջ մեկ ժամ: Հաջորդ չորս սերիաների տևողությունը կլինի 80 րոպե: Հնարավոր է, որ վերջում դրվագների տևողությունը փոխվի, քանի որ շարքի ստեղծողները դեռ շարունակում են աշխատել վերջնական եթերաշրջանի վրա: «HBO»…

  • Իսպանացի միանձնուհիները կատարում են Queen խմբի We Will Rock You երգը և պարում դրա ներքո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Իսպանացի միանձնուհիները կատարում են Queen խմբի We Will Rock You երգը և պարում դրա ներքո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Բրիտանական Queen խմբի We Will Rock You երգը կատարել են իսպանացի միանձնուհիները, որը մի քանի օրում 14 մլն դիտում է  հավաքել: Տեսանյութը հրապարակվել է Facebook-ում: Նշվում է, որ միանձնուհիները «Սուրբ Պատրիկի դուստրեր» երգչախմբից են եղել, և այդ փաստն արդեն բացատրում է երաժշտության նկատմամբ նրանց սերը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են միանձնուհիները վայելում երաժշտությունը, նույնիսկ պարում են:

  • Մեսսիի որդու զվարճալի երգն՝ անսպասելի վերջաբանով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Մեսսիի որդու զվարճալի երգն՝ անսպասելի վերջաբանով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի կինը՝  Անտոնելան, զվարճալի տեսանյութ է հրապարակել միջնեկ որդու՝ Մաթեոյի մասնակցությամբ:

  • Գրքի միջոցով դեպի երջանկություն

    Գրքի միջոցով դեպի երջանկություն

    Իտալիայում բացվել է գրականության դեղատուն՝ գրախանութ: Այնտեղ առաջարկում են 62 հոգեվիճակի համար դեղորայք: Յուրաքանչյուր գրքին ամրացված է բաղադրատոմս, օրինակ՝ թե ինչպես օգտագործել դեղորայքը, դրա չարաշահման դեպքում  բացասական ազդեցության հետևանքների մասին: Բացի այդ, գրականությունն օգնում է ազատվել վատ տրամադրությունից և ծուլությունից:

  • Forbes-ն անդրադարձել է հայկական խոհանոցին

    Forbes-ն անդրադարձել է հայկական խոհանոցին

    Հայաստանի և Վրաստանի ավանդական խոհանոցները տարածաշրջանի մշակույթը հասկանալու լավագույն միջոցներն են. նման համոզմունք է հայտնել Forbes հեղինակավոր պարբերականը «Համտեսեք այս ավանդական ուտեստները Հայաստան և Վրաստան գաստրոտուրի ժամանակ» վերնագրով հոդվածում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածագիրն անդրադարձ է կատարել երկու երկրների խոհանոցների ավանդական ճաշատեսակներին ու խմիչքներին։ «Վրաստանի և Հայաստանի ճաշատեսակները տարածաշրջանի մշակույթը հասկանալու համար կատարյալ միջոցներ են: Խոհարարական նման…

  • Ձյան պատճառով ժամանակավորապես փակվել է Էյֆելյան աշտարակը

    Ձյան պատճառով ժամանակավորապես փակվել է Էյֆելյան աշտարակը

    Էյֆելյան աշտարակը ձյան պատճառով ժամանակավորապես փակել են զբոսաշրջիկների համար, այս մասին հաղորդում է La Tour Eiffel թվիթերյան էջը: «Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այս պահին Էյֆելյան աշտարակը փակ է՝ բացառությամբ 58 Tour Eiffel ռեստորանի»,- գրված է հրապարակման մեջ: Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը՝ Meteo-France-ը, առատ տեղումների և մերկասառույցի պատճառով երկրի 24 դեպարտամենտներում սահմանել էր տագնապի…

  • Տարբեր երկրների ղեկավարները 10 տարի առաջ և այսօր․ #10YearChallenge

    Տարբեր երկրների ղեկավարները 10 տարի առաջ և այսօր․ #10YearChallenge

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 10 տարի առաջ՝ 2009 թվականին, բանտարկվեց որպես 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կազմակերպիչ։ Նա տևական ժամանակ թաքնվում էր իշխանություններից, 2009 թվականին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման ու վաղաժամկետ ազատվեց բանտից։ Հիմա՝ 10 տարի անց, նա Հայաստանի վարչապետն է։ Ցանցում տարածվող #10YearChallenge շարժման շրջանակներում ռուսալեզու Current Time TV ալիքը այսպես է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի կարիերայի փոփոխությունը…

  • Գրկախառնության միջազգային օրն է

    Գրկախառնության միջազգային օրն է

    Ամեն տարի՝ հունվարի 21-ին, աշխարհում նշվում է ամենաանսովոր տոներից մեկը՝ Գրկախառնության միջազգային օրը (National Hugging Day): Այն սկիզբ է առել 1986 թվականին ԱՄՆ-ում Գրկախառնությունների ազգային օր անվամբ, այնուհետև արագորեն տարածվել է ամբողջ աշխարհում: Calend.ru-ն գրում է, որ ավանդույթի համաձայն՝ այս օրը կարելի է բարեկամաբար գրկախառնվել նույնիսկ անծանոթ մարդուն: Չնայած այս տոնի երիտասարդ տարիքին` այսօր դժվար…

  • Հայտնի դերասաններ Բրեդ Փիթն ու Շարլիզ Թերոնը Սուրբ Ծննդյան տոներից հետո սկսել են հանդիպել․ The Sun

    Հայտնի դերասաններ Բրեդ Փիթն ու Շարլիզ Թերոնը Սուրբ Ծննդյան տոներից հետո սկսել են հանդիպել․ The Sun

    Բրիտանական The Sun պարբերականը գրում է, որ հայտնի դերասաններ Բրեդ Փիթն ու Շարլիզ Թերոնը Սուրբ Ծննդյան տոներից հետո սկսել են հանդիպել: Դերասանները միասին հանդես են եկել «Եթե Բիլ-սթրիթը խոսել իմանար» հատուկ նախագծում․ Փիթը եղել է նախագծի պրոդյուսերը, իսկ Շարլիզը հատուկ հյուր է  եղել և գրավել է դերասանի ուշադրությունը: Սա, կարելի է ասել, ամուսնալուծությունից հետո Բրեդ…

  • Սուրճն անհետացման վտանգի տակ է

    Սուրճն անհետացման վտանգի տակ է

    Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ բոլոր տեսակի վայրի սուրճերի տեսակներն աշխարհում անհետացման վտանգի տակ են: Forbes-ը, վկայակոչելով Science Advances-ին, գրում է, որ ըստ հետազտության՝ սուրճի տեսակների 60 տոկոսը անհետացման վտանգի տակ է, այդ թվում արաբիկան, որը համաշխարհային արտադրության 60 տոկոսն է կազմում: Աշխարհում վայրի սուրճի տեսակների մեծ մասը հանդիպում են Աֆրիկայում և Մադագասկարում,…

  • Բարաք Օբաման հուզիչ կերպով է շնորհավորել կնոջ ծննդյան տարեդարձը

    Բարաք Օբաման հուզիչ կերպով է շնորհավորել կնոջ ծննդյան տարեդարձը

    ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հուզիչ կերպով շնորհավորել է կնոջ՝ Միշել Օբամայի ծննդյան տարեդարձը: Բարաք Օբաման հին լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում: Քաղաքական գործիչը գրել է, որ դեռևս այն ժամանակ է իմացել, որ իր կինը միակն է իր համար ամբողջ աշխարհում: Համացանցի օգտատերերի աչքից չի վրիպել նկարում Օբամայի ձեռքի թերթը, որում եղել է հոդված…

  • Աշխարհի ամենագեղեցիկ կանանց վարկանիշը գլխավորում է Վենեսուելան

    Աշխարհի ամենագեղեցիկ կանանց վարկանիշը գլխավորում է Վենեսուելան

    Վենեսուելան գեղեցկության միջազգային խոշորագույն մրցույթների արդյունքներով դարձել Է այն երկիրը, որտեղ ապրում են աշխարհի ամենագեղեցիկ կանայք: Գրում Է Missosology-ն: Վարկանիշի առաջին տեղը երկրին ապահովել են «Միսս Ինտերնեշնլ» Մարիեմ Վելասկոն, ինչպես նաեւ «Միսս Տիեզերք», «Միսս աշխարհ», «Միսս Սուփրանեշնլ» եւ «Միսս Երկիր» մրցույթների մասնակիցները: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Ֆիլիպինները՝ «Միսս Տիեզերք» Կատրիոնե Գրեյի շնորհիվ: Հաջորդ տեղում Է…

  • Աշխարհի ամենաշատ լուսանկարվող տուրիստական վայրերը

    Աշխարհի ամենաշատ լուսանկարվող տուրիստական վայրերը

    Ամենից շատ լուսանկարվող տուրիստական վայրերի վարկանիշը գլխավորել է ՝ Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Երկրորդ տեղն զբաղեցրել Է Յոկոհաման (Ճապոնիա), երրորդը՝ Մգահինգա գորիլաների ազգային բնայգին (Ուգանդա), չորրորդը՝ Բադեն-Բադենը (Գերմանիա), հինգերորդը՝ Սան-Խուանը (Պուերտո-Ռիկո): Ցուցակում նաեւ տեղ են գտել Վիկտորիա ջրվեժը (Զիմբաբվե), Վադի-Ռամ ազգային բնայգին (Հորդանան), Հարիս կղզին (Շոտլանդիա) եւ ուրիշներ: Վարկանիշը…

  • Լոնդոնի կենտրոնում գտել են 18-րդ դարում կառուցված սառույցի ստորգետնյա պահոց

    Լոնդոնի կենտրոնում գտել են 18-րդ դարում կառուցված սառույցի ստորգետնյա պահոց

    Լոնդոնի կենտրոնում հայտնաբերվել է 1780-ական թվականներին կառուցված ստորգետնյա սառցարան, հաղորդում է Լոնդոնի հնագիտության թանգարանը (MOLA): Պահոցը գտնվում է Regent’s Park-ի մոտ: Դրա չափերն են՝ 7,5 մետր լայնություն և 9,5 մ խորություն: Այն կառուցված է կարմիր աղյուսով: Հատկանշական է, որ ստորգետնյա սառցարանը, ի տարբերություն մակերեսային շենքերի, վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծությունը և գերազանց վիճակում է:…

  • Նիկոլ Փաշինյանի ամանորի ուղերձն ըստ Հովհաննես Դավթյանի