Ժամանց
Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։
Հայտնի դերասաններ Բրեդ Փիթն ու Շարլիզ Թերոնը Սուրբ Ծննդյան տոներից հետո սկսել են հանդիպել․ The Sun
Բրիտանական The Sun պարբերականը գրում է, որ հայտնի դերասաններ Բրեդ Փիթն ու Շարլիզ Թերոնը Սուրբ Ծննդյան տոներից հետո սկսել են հանդիպել: Դերասանները միասին հանդես են եկել «Եթե Բիլ-սթրիթը խոսել իմանար» հատուկ նախագծում․ Փիթը եղել է նախագծի պրոդյուսերը, իսկ Շարլիզը հատուկ հյուր է եղել և գրավել է դերասանի ուշադրությունը: Սա, կարելի է ասել, ամուսնալուծությունից հետո Բրեդ…
Սուրճն անհետացման վտանգի տակ է
Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ բոլոր տեսակի վայրի սուրճերի տեսակներն աշխարհում անհետացման վտանգի տակ են: Forbes-ը, վկայակոչելով Science Advances-ին, գրում է, որ ըստ հետազտության՝ սուրճի տեսակների 60 տոկոսը անհետացման վտանգի տակ է, այդ թվում արաբիկան, որը համաշխարհային արտադրության 60 տոկոսն է կազմում: Աշխարհում վայրի սուրճի տեսակների մեծ մասը հանդիպում են Աֆրիկայում և Մադագասկարում,…
Բարաք Օբաման հուզիչ կերպով է շնորհավորել կնոջ ծննդյան տարեդարձը
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հուզիչ կերպով շնորհավորել է կնոջ՝ Միշել Օբամայի ծննդյան տարեդարձը: Բարաք Օբաման հին լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում: Քաղաքական գործիչը գրել է, որ դեռևս այն ժամանակ է իմացել, որ իր կինը միակն է իր համար ամբողջ աշխարհում: Համացանցի օգտատերերի աչքից չի վրիպել նկարում Օբամայի ձեռքի թերթը, որում եղել է հոդված…
Աշխարհի ամենագեղեցիկ կանանց վարկանիշը գլխավորում է Վենեսուելան
Վենեսուելան գեղեցկության միջազգային խոշորագույն մրցույթների արդյունքներով դարձել Է այն երկիրը, որտեղ ապրում են աշխարհի ամենագեղեցիկ կանայք: Գրում Է Missosology-ն: Վարկանիշի առաջին տեղը երկրին ապահովել են «Միսս Ինտերնեշնլ» Մարիեմ Վելասկոն, ինչպես նաեւ «Միսս Տիեզերք», «Միսս աշխարհ», «Միսս Սուփրանեշնլ» եւ «Միսս Երկիր» մրցույթների մասնակիցները: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Ֆիլիպինները՝ «Միսս Տիեզերք» Կատրիոնե Գրեյի շնորհիվ: Հաջորդ տեղում Է…
Աշխարհի ամենաշատ լուսանկարվող տուրիստական վայրերը
Ամենից շատ լուսանկարվող տուրիստական վայրերի վարկանիշը գլխավորել է ՝ Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Երկրորդ տեղն զբաղեցրել Է Յոկոհաման (Ճապոնիա), երրորդը՝ Մգահինգա գորիլաների ազգային բնայգին (Ուգանդա), չորրորդը՝ Բադեն-Բադենը (Գերմանիա), հինգերորդը՝ Սան-Խուանը (Պուերտո-Ռիկո): Ցուցակում նաեւ տեղ են գտել Վիկտորիա ջրվեժը (Զիմբաբվե), Վադի-Ռամ ազգային բնայգին (Հորդանան), Հարիս կղզին (Շոտլանդիա) եւ ուրիշներ: Վարկանիշը…
Լոնդոնի կենտրոնում գտել են 18-րդ դարում կառուցված սառույցի ստորգետնյա պահոց
Լոնդոնի կենտրոնում հայտնաբերվել է 1780-ական թվականներին կառուցված ստորգետնյա սառցարան, հաղորդում է Լոնդոնի հնագիտության թանգարանը (MOLA): Պահոցը գտնվում է Regent’s Park-ի մոտ: Դրա չափերն են՝ 7,5 մետր լայնություն և 9,5 մ խորություն: Այն կառուցված է կարմիր աղյուսով: Հատկանշական է, որ ստորգետնյա սառցարանը, ի տարբերություն մակերեսային շենքերի, վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծությունը և գերազանց վիճակում է:…
«Տանը մենակ» ֆիլմի սցենարիստը ցուցադրված «խաբուսիկ» տեսարանի մասին
Ամերիկացի դերասան և սցենարիստ Սեթ Ռոջենը պատմել է, որ «Տանը մենակ» ֆիլմի հայտնի տեսարանը՝ պիցցայի առաքիչի մասնակցությամբ և մի քանի այլ տեսարաններ «խաբուսիկ» են: Ինչպես հայտնում է The Independent-ը, ֆիլմի առաջին և երկրորդ մասերում Քևինը հատված է նայում «Հրեշտակներ կեղտոտ հոգիներով» ֆիլմից, որը իրականում գոյություն չունի: Ինչպես դերասանը հայտնել է վերոնշյալ ժապավենի մի քանի տեսարաններ…
Եվրոպայի լավագույն տոնածառները
Եվրոպայի բոլոր խոշոր քաղաքներում արդեն տեղադրվել են ամանորյա տոնածառները: Նրանց շուրջ, ըստ ավանդույթի, գործում են Սուրբ Ծննդյան տոնավաճառները՝ ուրախալի զվարճանքներով, համեղ հյուրասիրություններով, երեխաների խինդ ու ծիծաղով: European Best Destinations կայքը կազմել է Եվրոպայի լավագույն տոնածառերի վարկանիշային ցուցակը:Եվ այսպիսով, առաջին տեղում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի գլխավոր տոնածառը: 2. Վիլնյուս, Լիտվա 3.Հռոմ, Իտալիա 4. Պրահա, Չեխիա 5.Ստրասբուրգ,…
Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքները՝ սուրբծննդյան սպասումով
Ձմեռային տոներին ընդառաջ համաշխարհային մայրաքաղաքները կերպարանափոխվում են: Սուրբծննդյան ոգին թևածում է ամենուր՝ վառվում են ամանորյա լույսերը, իսկ կենտրոնական հրապարակներում հայտնվում են շքեղ տոնածառեր: Լոնդոնում Սուրբ ծնունդը սպասված տոն է: Որպես կանոն՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը սկսում են զարդարել հոկտեմբերից: Անգլիացիների ամենասիրելի տոնին նախ կերպարանափոխվում են խանութների ցուցափեղկերը: Մեկ գիշերվա ընացքում ապակիների հետևում հայտնվում են եղնիկների փայլփլուն…
Տեսահոլովակի պրեմիերա. Ռոզա Ֆիլբերգ` « В белом самолете»
Մհերի քույրը՝ երգչուհի Ռոզա Ֆիլբերգը ներկայացրել է իր նոր՝ « В белом самолете» երգի տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորը հենց Ռոզա Ֆիլբերգն է:
Լուսնի վրա առաջին մարդու կոշիկը վաճառել են աճուրդում
A7L տիեզերական սկաֆանդրի կոշիկը, որն օգտագործել է տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը (Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը), 49 հազար դոլարով անհայտ գնորդի են վաճառել, նշում է Daily Mail-ը: Սկաֆանդրը և տիեզերական կոշիկը չեն օգտագործվել Լուսին թռիչքի համար, այլ գործարկվել են Ապոլոն-11 առաքելության անդամների մարզումների համար: Աճուրդի ժամանակ վաճառվել են Նիլ Արմսթրոնգի սկաֆանդրը, կոշիկը և ստորագրությամբ լուսանկարը:
Տոնածառ՝ ավտոմեքենայից
Ռուսաստանի Սվերդլովի մարզի Ավտոմոբիլային տեխնիկայի թանգարանում տոնածառի փոխարեն զարդարել են խորհրդային արտադրության ավտոմեքենան: Յուրօրինակ կառույցը ստացել է մոլեկուլյար տոնածառ անվանումը: Մեքենայի տարբեր դետալները սավառնում են օդում՝ շրջապատված խաղալիքներով: Յուրօրինակ տոնածառի նպատակն է բարձր տրամադրություն պարգևել թանգարանի այցելուներին:
Հայտնի են տարվա լավագույն եվրոպական ֆիլմերը
European Film Awards եվրոպական կինոակադեմիայի տարվա լավագույն եվրոպական կոմեդիա մրցանակին արժանացել է բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» ֆիլմը: Այս մասին նշվում է մրցանակաբաշխության կայքում: Միևնույն ժամանակ, «լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում հաղթող և գլխավոր մրցանակակիր է դարձել լեհ ռեժիսոր Պավել Պավիկովսկու «Սառը պատերազմ»-ը: Ժապավենն, ընդհանուր առմամբ, ստացել է հինգ մրցանակ՝ լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի (Ջոանա…














