Ժամանց
Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։
Բիզնես գաղափարներ ընտանի կենդանիների սիրահարների համար
Եթե դուք շատ եք սիրում կենդանիներին, դուք ունեք հրաշալի հնարավորություն ձեր երազանքը բիզնեսի վերածելու: «Քանի որ մարդկանց մեծ մասը երեխաների փոխարեն շուն է պահում, պահանջը այն ծառայությունների և մթերքների համար, որոնք անհրաժեշտ են մարդկանց իրենց 4-ոտնյա ընտանիքի անդամների մասին հոգ տանելու համար, գնալով ավելանում է և դժար թե պակասի մոտ ապագայում», – նշում է Մաթյու…
Արիանա Գրանդեն կրկնել է The Beatles-ի 55-ամյա ռեկորդը
Ամերիկացի 25-ամյա երգչուհի Արիանա Գրանդեի միանգամից 3 ստեղծագործություններ զբաղեցրել են Billboard ամսագրի վարկածով ԱՄՆ-ում շաբաթվա 100 ամենահայտնի ստեղծագործությունների վարկանիշի առաջին տեղերը։ Ցուցակը գլխավորել է Գրանդեի «7 Rings»-ը, որը ձայնագրվել էր փեսացու Փիթ Դևիդսոնից հեռանալուց հետո։ Երկրորդ տեղում է հայտնվել Break Up With Your Girlfriend, I’m Bored ստեղծագործությունը։ Billboard-ի եռյակը եզրափակել է Thank U, Next երգը։…
«Միսս աշխարհ» մրցույթը 2019-ին առաջին անգամ կանցկացվի Թաիլանդում
«Միսս աշխարհ» գեղեցկության միջազգային մրցույթն այս տարի առաջին անգամ կանցկացվի Թաիլանդում, այն տեղի կունենա նոյեմբեր-դեկտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, միջոցառման կազմակերպիչները փետրվարի 18-ին հայտարարել են մայրաքաղաք Բանգկոկի Փհայա Թհայ պալատի համալիրի տարածքում անցկացված մամուլի ասուլիսում: «Ես շատ ուրախ եմ՝ «Միսս աշխարհ» 69-րդ մրցույթի եզրափակիչն անցկացնել Թաիլանդում,- նշել Է միջոցառման կազմակերպիչ Ջուլյա Մոռլին լրագրողների…
Քեթի Փերրին և Օռլանդո Բլումը նշանադրվել են
Հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումն ու երգչուհի Քեթի Փերրին հայտարարել են նշանադրության մասին: Հայտնի է, որ Բլումը իր սիրեցյալին առաջարկություն է արել հենց Սիրահարների տոնի օրը: Երգչուհին իր նշանադրության մասին տեղեկացրել է Instagram-ում: Նա հրապարակել է լուսանկար, որում երևում է նշանադրության մատանին: Ուրախալի լուրի մասին հրապարակում է արել նաև Քեթի Փերրիի մայրը՝ Մերի Հադսոնը: «Տեսեք, թե…
Ստորջրյա հարսանիք՝ Թայլանդում
Թայլանդում միանգամից 9 զույգ հարսանյաց էքստրեմալ արարողություն է անցկացրել: Նրանք սուզվել են ծովի խորքերում միմյանց հավատարմության երդում տալու համար: Թայլանադական ավանդույթի համաձայն՝ նրանց վրա ծովային խեցիից նաև օրհնված ջուր և վարդի թերթիկներ են լցրել: Նրանք ամուսնական պայմանագիրը ևս ստորագրել են ջրի տակ: Զույգերն աքվալանգը հանել են միայն առաջին համբույրի համար:
«Ջումանջի. Բարի գալուստ ջունգլի» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումն արդեն սկսվել է
Հոլիվուդյան արտաֆիլմերի աստղ Դուեյն Ջոնսոնը իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ 2017թ. նկարահանված «Ջումանջի. Բարի գալուստ ջունգլի» ֆիլմի երկրորդ մասն արդեն ստեղծման փուլում է: Ջոնսոնի անակնկալ հայտարարությունը շատ է ոգևորել ֆիլմի երկրպագուներին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Պարբերականը նկատում է, որ 2017թ. նկարահանված «Ջումանջի»-ն էականորեն տարբերվում է 1995թ. օրիգինալ ֆիլմից, որում գլխավոր հերոսին մարմնավորել…
Ռեստորան՝ անհաջողակ ձկնորսների համար․ ТАСС
Նյու Յորքյան ռեստորանում հաճախորդներին մատուցում են ոչ թե ձկներ, այլ կարթեր: Հենց նրանք պետք է որսան իրենց ուտեստը: Ռեստորանում առկա է երեք մեծ լողավազան՝ յուրաքանչյուրում բազմաթիվ ձկներ: Ցանկացած հաջող որսը մատուցողները ողջյունում են չինական ուրախ երաժշտությամբ: Հաճախորդների մեծամասնությունը գալիս է այնտեղ ոչ թե ուտեստի, այլ հաղթանակի համը զգալու համար:
Հայտնի են «Աստղային պատերազմների» իններորդ մասի գործող անձինք
JediPaxis-ի օգտատերը ներկայացրել Է մի լուսանկար, որով հայտնի են դարձել, թե ինչ գործող անձինք են հայտնվելու «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 9» ֆիլմում: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակված Է Reddit-ում: Լուսանկարի վրա կարելի Է գտնել Պոյին, Ռեյին, Քայլո Ռենին և Լենդո Քալրսիանին՝ նոր կամ փոխված հագուստներով: Ի թիվս այլ բաների, լուսանկարում կարելի Է տեսնել ավելի վաղ անհայտ հերոսների: Նաև…
Independent-ը տվել է Հոլիվուդի ամենաոճային տղամարդու անունը
Independent պարբերականի կարծիքով ֆրանսա-ամերիկյան դերասան Թիմոթի Շալամեն Հոլիվուդի ամենաոճային տղամարդն է: Ոճաբաններն առաջին անգամ դերասանի նախասիրությունները գնահատել են հունվարին «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ: Շալամեն արարողության ժամանակ հայտնվել է ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տան ԲԴՍՄ ոճով սև փայլուն կրծքագոտիով, որը շուտով դարձել է տղամարդկանց ամենատարածված թրենդներից մեկը: Քննադատների հավանությանն է արժանացել նաև Alexander McQueen-ի պայծառ պրինտով…
Ես ուզում եմ ցույց տալ ձեզ իմ երազը. երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը համաշխարհային շրջագայություն է սկսում
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Dream խորագիրը կրող համաշխարհային շրջագայությամբ հանդես կգա աշխարհի ավելի քան 70 քաղաքներում: Հայկական շոուբիզնեսի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող և նախադեպը չունեցող համաշխարհային շրջագայության մեկնարկը կտրվի Երևանից: Dream World Tour-ի առաջին համերգը տեղի կունենա մարտի 9-ին՝ ժամը 19:00՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Հայ հանդիսատեսը շլացուցիչ և ինքնատիպ շոու ծրագրի…
Երկրպագուները կասկածում են Ջոն Սնոուի և Տիրիոն Լանիստերի գաղտնի կապի վրա
«Գահերի խաղը» հեռուստասերիալը շուտով նորից կհայտնվի էկրաններին: Մինչ երկրպագուները փորձում են գուշակել հետագա զարգացումները, նրանցից մեկը նկատել է տարօրինակ կապ Ջոն Սնոուի և Տիրիոն Լանիստերի միջև: Հեռուստասերիալի հետագա դեպքերը կապշեցնեն հեռուստադիտողին, երբ այն ապրիլին վերջնականապես հայտնվի էկրաններին: Եվ քանի որ Ջոն Սնոուն շարունակում է ձեռք բերել նոր ընկերներ և թշնամիներ դեպի Վեստերոս արշավի ընթացքում, նա…
Զույգը բաժանվել է ամուսնությունից 3 րոպե անց
Քուվեյթում նորապսակ ամուսինները բաժանվել են ամուսնությունից երեք րոպե անց։ Այս մասին տեղեկացնում է The Sun-ը: Ամուսնությունը գրանցելուց հետո հարսը սայթաքել է, ինչի պատճառով ամուսինը նրան անվանել է «հիմար»։ Դրանից հետո հարսն արտասվելով վերադարձել է զույգերի ամուսնությունը գրանցման գրասենյակ և պահանջել անվավեր համարել ամուսնությունը «ամուսնու կողմից ծաղրանքի ենթարկվելու պատճառով»։ Նշվում է, որ արարողությունը կատարած դատավորը հենց…
10 բան, որոնք ռոբոտները չեն կարող մարդկանցից լավ անել
Չնայած տեխնիկայի օրեցօր զարգացմանը, մարդիկ իրենց օգտակարությունը չեն կորցրել: Բաներ կան, որոնք երբեք ռոբոտները չեն կարող անել ավելի լավ, քան մարդիկ: Ահա դրանցից տասը: 1. Ռոբոտը երբեք չի կարող նայել քո աչքերի մեջ: Մեքենաները չեն կարող ոչնչացնել մարդկանց, քանի որ նրանք ծառայում են մարդկանց: «Թաքնված կերպարներ» ֆիլմում տիեզերագնաց Ջոն Գլենն ասում է. «Դու չես կարող վստահել նրան,…
Հրապարակվել է «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի 4-րդ մասի թրեյլերը
Համացանցում հայտնվել է «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի 4-րդ մասի թրեյլերը. այն տեղադրված էDisney Pixar-ի յութուբյան էջում: Սյուժեի համաձայն՝ կովբոյ Վուդին ուղևորվում է հերթական ճամփորդության: Այս անգամ նա պետք է համոզի պատառաքաղից պատրաստված խաղալիքին, որ նա ոչնչով չի զիջում ուրիշներին: Մուլտֆիլմում նաև կհայտնվի հովվուհի Բո Պիպը, որին սիրահարված էր Վուդին:














