Ժամանց

Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։

  • Apple-ը արքայազն Հարրիի մասնակցությամբ սերիալ կնկարահանի

    Apple-ը արքայազն Հարրիի մասնակցությամբ սերիալ կնկարահանի

    Apple ընկերությունը Օփրա Ուինֆրիի վավերագրական սերիալ կնկարահանի՝ բրիտանացի արքայազն Հարրիի մասնակցությամբ: Սերիալը հասանելի կլինի AppleTV+-ին բաժանորդագրությամբ: Ինչպես հայտնում է Deadline-ը, հոգեկան վիճակի մասին սերիալը կցուցադրվի 2020 թվականին:

  • Երկիր մոլորակի յուրահատուկ լուսանկարները տիեզերքից (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Երկիր մոլորակի յուրահատուկ լուսանկարները տիեզերքից (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Եվրոպական տիեզերական գործակալության աստղագնաց Թիմ Պիկին հաջողվել է յուրահատուկ լուսանկարներ ստանալ, որտեղ պատկերված է երկիրը։ Լուսանկարներն արվել են միջազգային տիեզերական կայանից։ Աստղագնացի խոսքով, նա այդ լուսանկարներով փորձել է արտահայտել այն զգացողությունները, որոնք նա զգում է Երկրին նայելիս։ Ըստ Պիկի՝ մեր մոլորակի փխրուն գեղեցկությունը չի կարող չհիացնել։ «Ես ուղղակի նկարել եմ այն, ինչն ինձ ապշեցուցիչ գեղեցիկ…

  • Թուրքիայում հայտնաբերվել է աշխարհում հնագույն նավը

    Թուրքիայում հայտնաբերվել է աշխարհում հնագույն նավը

    Թուրքիայի Անթալիա քաղաքի ափամերձ հատվածում նախկինում երբևէ հայտնաբերված ամենահին նավի մնացորդներն են գտել: Աղբյուրը հայտնում է, որ նախկինում ամենահին նավը համարվել է Բուլղարիայի մոտակայքում հայտնաբերված նավը: Պարզվել է, սակայն, որ այն Թուրքիայում հայտնաբերվածից առնվազն 1200 տարով ավելի նոր է: Հնագույն նավի մնացորդները հայտնաբերվել են Միջերկրական ծովում` 50 մետր խորության վրա: Ենթադրաբար, նավը ավելի քան 3500…

  • Անքնությունը պայմանավորված է գեներով

    Անքնությունը պայմանավորված է գեներով

    Ավելի քան 85.000 մարդու ԴՆԹ հետազոտության արդյունքում բացահայտվել է 47 գենետիկական գոտի, որոնք ազդում են քնի որակի և տևողության վրա: Այդ գեներից մասնագետների ուշադրության կենտրոնում հայտնվել է 36-ը, որոնցից 26-ը պատասխանատու է քնի որակի և սերոտոնին հորմոնի արտադրման համար, իսկ մնացած 10-ը՝ քնի տևողության: Հիշեցնենք, որ սերոտոնինը համարվում է երջանկության հորմոն, այն նաև նյարդային հաղորդիչ…

  • “La La Land” ֆիլմի ռեժիսորը նոր մինի-սերիալ է նկարահանում

    “La La Land” ֆիլմի ռեժիսորը նոր մինի-սերիալ է նկարահանում

    Օսկարակիր Դեմիեն Շազելը նոր նախագծի վրա է աշխատում: Այս անգամ ռեժիսորը Netflix-ի համար մինի-սերիալ է նկարահանում, և իր շուրջ շատ ուժեղ դերասանական կազմ է հավաքել: Մինի-սերիալի գլխավոր դերը բաժին է ընկել “Moonlight” և “High Flying Bird” ֆիլմերի դերասան Անդրե Հոլանդին: Deadline-ը նշում է, որ ֆիլմում նկարահանվելու է նաև «Ոսկե Արմավենու» դափնեկիր լեհ էսթետ Պավել Պավլիկովսկու…

  • «Գահերի խաղի» դերասանները պատմել են իրենց համար շոկային տեսարանների մասին

    «Գահերի խաղի» դերասանները պատմել են իրենց համար շոկային տեսարանների մասին

    «Գահերի խաղի» դերասանները պատմել են, թե սերիալի որ տեսարաններն են առավել շոկային եղել իրենց համար, ինչպես նաև ասել են, թե ում հետ էին նախընտրում նկարահանվել: Սոֆի Թերները, որը հայտնի է Սանսա Սթարքի դերակատարմամբ, նշել է, որ ամենաանսպասելի սյուժետային շրջադարձը իր համար Նեդ Սթարքի մահն էր առաջին եթերաշրջանում: «Այդ պահից ես այլևս չէի վստահում շոուին այն…

  • Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ երգի մրցույթում

    Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ երգի մրցույթում

    Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի ժամանակ: Նորությունն առաջինը հայտնել են Իսրայելի լրատվամիջոցները՝ նշելով, որ երգչուհու ելույթը կլինի և՛ պատմական, և՛ խենթ: Մադոննայի ներկայացուցիչներն այնուհետև նհաստատել են նորությունը: Մադոննան երկու երգ կկատարի, որոնցից մեկն ընդգրկված է նրա՝ շուտով թողարկվելիք ալբոմում: Հայտնի է նաև, որ երգչուհու ելույթը մեկ միլիոն դոլար է արժենալու: Նշենք նաև՝ 2016թ.-ին…

  • Ամերիկացի ռեփերը պատմության մեջ ամենակարճ համերգն է ունեցել

    Ամերիկացի ռեփերը պատմության մեջ ամենակարճ համերգն է ունեցել

    Ամերիկացի ռեփեր R Kelly-ն պատմության մեջ ամենակարճ համերգն է տվել` ակումբի բեմում ելույթ ունենալով ընդամենը 28 վայրկյան: Համերգից հետո ռեփերը մոտ կես ժամ ծախսել է երկրպագուների հետ լուսանկարվելու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը: https://www.instagram.com/p/Bv7sD-mHJMQ/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_video_watch_again

  • Նապոլեոնի գահը վաճառվել է 500 հազար եվրոյով

    Նապոլեոնի գահը վաճառվել է 500 հազար եվրոյով

    Ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի գահը ֆրանսիացի միապետների Ֆոնտենբլո պատմական նստավայրում վաճառվել է 500 հազար եվրոյով: Այս մասին հայտնում է աճուրդն անցկացրած «Օսենաթ» աճուրդի տունը: Կայսերական գահը վաճառվել է 500 հազար եվրոյով` ներառյալ վճարները: Գահի նոր սեփականատիրոջ անունը նշված չէ: Փորագրված, ոսկեգույն գահը գնահատվել էր ընդամենը 80 հազար եվրո: Նման ցածր գինը կապված էր գահի կեղծ…

  • The Weeknd-ը, SZA-ն և Թրեվիս Սքոթը «Game of Thrones»-ի համար սաունդթրեք են ձայնագրել

    The Weeknd-ը, SZA-ն և Թրեվիս Սքոթը «Game of Thrones»-ի համար սաունդթրեք են ձայնագրել

    Pitchfork-ը հայտնում է, որ Կանադացի երգիչ The Weeknd-ը, սոուլ ոճում ստեղծագործող երգչուհի SZA-ն և ռեփեր Թրեվիս Սքոթը նոր սաունդթրեք են ձայնագրում «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին 8-րդ եթերաշրջանի համար: Pitchfork-ի տվյալներով «Գահերի խաղի» ստեղծագործական թիմը The Weeknd-ին խնդրել է սերիալի երկրպագուների համար երգ ձայնագրել, իսկ երգիչը որոշել է Թրեվիսին և SZA-ին էլ միացնել այս գործին: Պարբերականը…

  • Մայրության և գեղեցկության տոնը՝ Սիրահարների այգում. ժանրային նոր մոտեցումներ (ֆոտոշարք)

    Մայրության և գեղեցկության տոնը՝ Սիրահարների այգում. ժանրային նոր մոտեցումներ (ֆոտոշարք)

    Մայրության և գեղեցկության տոնը մայրաքաղաքում նշվել է Սիրահարների այգում կազմակերպված համերգով: Երեկոյի ընթացքում տոնին միացած բնակիչներին ու քաղաքի հյուրերին իրենց կատարումներով շնորհավորել են «Արամ MP3»-ը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ», ինչպես «Նեմրա» խմբերը: Օրվա տրամադրությունն ու ռիթմերը համախմբել էին տարբեր սերունդների ու տարբեր ճաշակի մարդկանց: ՛  

  • Մասկը բացահայտել է Tesla-ի տարբերանշանի նշանակությունը

    Մասկը բացահայտել է Tesla-ի տարբերանշանի նշանակությունը

    Ամերիկյան էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը վերջապես հայտարարել է, թե ինչ է նշանակում Tesla ընկերության տարբերանշանը: Մասկը հայտնել է, որ ընկերության տարբերանշանը (լոգոտիպը) կատվի քթի պատկեր է: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում: Ապրիլի 1-ին սոցցանցի օգտատերերից մեկը Մասկին հարցրել է Tesla-ի տարբերանշանի՝ կենդանու քթին նման լինելու մասին, ինչին Մասկը պատասխանել…

  • Լոնդոնի կենդանաբանական այգում սալամանդր են ցուցադրել

    Լոնդոնի կենդանաբանական այգում սալամանդր են ցուցադրել

    Լոնդոնյան կենդանաբանական այգին առաջին անգամ չինական հսկայական սալամանդր է վերցրել իր խնամքի տակ: Երկկենցաղին փրկել են երկու տարի առաջ: Կենդանին հազվադեպ հանդիպող երկկենցաղ է: Չինական հսկայական սալամանդրերը ժամանակակից ամենախոշոր երկկենցաղներն են: Նրանց երկարությունը հասնում է մինչև 180 սանտիմետրի, իսկ քաշը՝ 70 կիլոգրամի:

  • Հայտնի են Billboard 2019-ի առաջադրված աստղերը

    Հայտնի են Billboard 2019-ի առաջադրված աստղերը

    Billboard ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա մայիսի 1-ին Լոս Անջելեսում։ Այն կվարի երգչուհի Քելլի Քլարքսոնը: Երեկ՝ ապրիլի 4-ին, հայտնի են դարձել նաև մրցանակաբաշխության անվանակարգերն ու դրանցում առաջադրված երաժիշտները: Ամենաշատ անվանակարգերում առաջադրված է ռեփեր Քարդի Բին. նա 21 անգամ առաջադրվել է 19 անվանակարգում: Երգչուհին երեք անվանակարգում՝ «Hot 100 չարթի առաջատար երգ», «Լավագույն վաճառված երգ»…