Ժամանց
Ազատ TV-ն ներկայացնում է ժամանցի ոլորտի նորությունները՝ կինո, երաժշտություն, խաղեր և մշակութային իրադարձություններ։
Հայտնի են այն քաղաքները, որոնց նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունն աճել է
Բրիտանական հետազոտական ընկերության մասնագետները վերլուծել են Google Trends-ի ինտերնետ-հարցումների վիճակագրությունը և պարզել, թե 2019 թվականին որ ուղղություններն են սկսել ճանապարհորդների շրջանում զգալիորեն ավելի մեծ ժողովրդականություն վայելել 2009 թվականի համեմատությամբ: Պարզվել է, որ Բուդապեշտն այն քաղաքն է, որի նկատմամբ հետաքրքրությունն ամենից ավելի է մեծացել՝ տասը տարվա ընթացքում՝ 87 տոկոսով: Երկրորդ տեղում Սեուլն է: Հարավկորեական մեգապոլիսի տուրիստական…
New York Times-ը Պուլիցերյան մրցանակ է ստացել Թրամփի ենթադրյալ խարդախությունների հետաքննության համար
Վարպետության համար Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներ են դարձել The New York Times-ի լրագրողներ Դևիդ Բարսթոուն, Սյուզաննա Քրեյգը և Ռաս Բյութները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ ֆինանսական խարդախությունների մասին հրապարակումների համար։ WSJ-ն մրցանակ է ստացել՝ նախագահին սեռական կապերի մեջ մեղադրող կանանց վճարելու թեման հետաքննելու համար։ Լռության համար վճարումներն իբրև թե իրականացվել են նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենի…
«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի առաջին սերիան ԱՄՆ-ում դիտումների ռեկորդ է սահմանել
«Գահերի խաղը» սերիալի վերջին՝ 8-րդ եթերաշրջանի առաջին սերիան ԱՄՆ-ում դիտումների ռեկորդ է սահմանել։ Այն դիտել է ավելի քան 17 մլն մարդ։ HBO-ում հայտարարել են, որ նման ցուցանիշը ռեկորդային է ֆենտեզի ժանրի սերիալների համար, որոնց գործողությունները տեղի են ունենում միջնադարում։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերջին եթերաշրջանի պրեմիերան դարձել է սերիալի ողջ պատմության մեջ սոցցանցերում…
Ալլա Պուգաչովան նշում է 70-ամյա հոբելյանը
Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշում է հոբելյանը: Ռուսական էստրադայի պրիմադոննան որոշել է 70-ամյակը դիմավորել միաժամանակ թե՛ համեստորեն, թե՛ լայն ընդգրկումով. գործնականում հրաժարվել է հարցազրույցներից, բայց անձնվեր երկրպագուների հետ կհանդիպի Կրեմլի Պետական պալատումը: Ուղիղ տասը տարի առաջ արտիստուհին, որի ոճն ու կարիերան չափանիշ էին միլիոնավոր խորհրդային, իսկ այնուհետև ռուսաստանցի կանանց համար, հայտարարեց համերգային գործունեության դադարեցման մասին:…
«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի ցուցադրումը մեկնարկել է
HBO հեռուստաալիքն ապրիլի 14-ին սկսել է «Գահերի խաղի» եզրափակիչ՝ ութերորդ եթերաշրջանի ցուցադրումը: Պրեմիերային ցուցադրությունն սկսվել է Արևելյան ափի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով 05:00-ին): Նոր եթերաշրջանը բաղկացած է ընդամենը վեց մասից, ընդ որում դրա ավարտը կարող է տարբերվել Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի վերջաբանից, որն առայժմ հրապարակել է պլանավորված յոթ գրքից միայն հինգը:…
ԱՄՆ-ում տիեզերքի բույրով օծանելիք է թողարկվել
Ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիան բաց տիեզերքի բույրով օծանելիք է թողարկել։ Ինչպես նշվում է, օծանելիքը ստացել է Vector անվանումը։ Այն մետաղական հիմքով է ՝ «բարձրտեխնոլոգիական սարքավորման մաքրության և ստերիլության նոտաներով», և լրացվում է «մթնոլորտում անհետացող գոլորշու կրակոտ բույրով»։ Պարֆյումերները ձգտել են ստանալ բույրերի հենց այդպիսի համադրություն, քանի որ տիեզերքի բույրն այդպես է նկարագրել աստղագետ Թոնի…
Փղերի մրցավազք Թաիլանդում․ (տեսանյութ)
Թաիլանդում փղերի մրցավազք է անցակցվել։ https://www.youtube.com/watch?v=w_VzwhE3nBw&feature=youtu.be
Հայաստանում ամեն ինչ պետք է համտեսել. ՔԻմ Քարդաշյանի հարցազույցը «Vogue»-ին (տեսանյութ)
«Vogue» նորաձևության հանդեսը 73 հարց է ուղղել մոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյանին: Հարցեր են ուղղվել նաև Հայաստանի մասին: Զրուցավարը հարցրել է, թե Հայաստանում ինչն է ամենից շատ տպավորել Քիմ Քարդաշյանին: «Ուտեստները: Այնտեղ պետք է ամեն ինչ համտեսել»,-ասել է Քիմ Քարդաշյանը: Ապա զրուցավարը հայերենով հարցրել է. «Հայերեն խոսում ե՞ք», ինչին ի պատասխան Քիմ Քարդաշյանը ասել է «Ինչպե՞ս…
WhatsApp-ը նոր գործառույթ կունենա
WhatsApp-ի հեղինակները հավելվածի համար նոր գործառույթ են սկսել ուսումնասիրել, որի շնորհիվ օգտատերերը հնարավորություն է ստանում անջատել խմբային նամակագրության ծանուցման ազդանշանը, սակայն միևնույն ժամանակ դուրս չգալ չաթից: Հայտնում է 9to5Google-ը: Այս գործառույթի անհրաժեշտությունը ծագել է այն բանից հետո, երբ բազմաթիվ օգտատերեր դժգոհություն են հայտնել` խմբային նամակագրության ընթացքում բազմաթիվ քննարկումների ու ստացվող ծանուցումների հետ կապված:
Արկտիկայում ցրտադիմացկուն մոծակների տեսակներ են հայտնաբերվել
Գիտնականներն Արկտիկայի տարածաշրջանում ցրտադիմացկուն մոծակների 9 տեսակ են հայտնաբերել: Մոծակների այս տեսակները կարողանում են գոյատևել ջերմաստիճանի անգամ բացասական ցուցիչի պայմաններում: Ուսումնասիրություններն իրականացրել է Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի գիտնական Անդրեյ Կրաշեննիկովը: Մոծակների այս տեսակներից մի քանիսը բերան չունենալու պատճառով չի սնվում: Նրանք հատուկ նյութեր են պարունակում, որոնք օգնում են մոծակներին խստաշունչ ձմռան պայմաններում սառցակալել, սակայն…
Աֆրիկայի հարավում հազվագյուտ չափերի ադամանդ է հայտնաբերվել
Աֆրիկայի հարավում` Լեսոտո թագավորությունում, հայտնաբերվել է հազվագյուտ չափերի ադամանդ: Այն կշռում է 72 կարատ: Ադամանդը դեղնավուն երանգ ունի: Հանքավայրը, որտեղ հայտնաբերվել է ադամանդը, շատ հայտնի է: Մինչ այս` նույն հանքավայրից հայտնաբերվել են նաև 46, 70 և նույնիսկ 326 կարատ կշռող ադամանդներ: Ընդհանրապես Լեսոտոյի թագավորությունը վերջին տարիներին աշխարհում ամենամեծ չափերի ադամանդ մատակարարող երկիրն է: 2018-ին այստեղ…
Լոնդոնում հայտարարել են Միջազգային Բուքերյան մրցանակի շորթ-թերթիկը
Գերմանիայից, Լեհաստանից, Կոլումբիայից, Օմանից, Ֆրանսիայից և Չիլիից գրողներ են տեղ գտել Միջազգային Բուքերյան մրցանակի շորթ-թերթիկում, որը շնորհվում է անգլերեն գրականության բնագավառում: Այդ մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Մրցանակն ստանալու հավակնորդների թվում հայտնվել է դրա անցյալ տարվա դափնեկիրը՝ լեհ գրող և բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկը՝ «Գութանով անցիր մեռածների ոսկորների վրայով» վեպով, որն առաջին անգամ հրատարակվել է…
Կամիլա Կաբելոն դերասանական կարիերան կսկսի մոխրոտիկի կերպարով
Երգչուհի Կամիլա Կաբելոն դերասանական կարիերա է սկսում՝ դառնալով նոր Մոխրոտիկը: Գրեմմիի առաջադրված այս աստղը կհամագործակցի ռեժիսոր Քեյ Քենոնի հետ։ Նա չի սահմանափակվի միայն մոխրոտիկին մարմնավորելով․ ֆիլմի սաունդթրեքների հեղինակն ու կատարողը ևս Կաբելոն է լինելու: Ֆիլմը, որի պրոդյուսերներից է նաև դերասան, հումորիստ, հաղորդավար, շոումեն Ջեյմս Քորդենը, դեռ չի բացահայտել իր սցենարային ու դերասանական կազմի գաղտնիքները, բայց…
Netflix-ը հրապարակել է Բիյոնսեի մասին պատմող ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Netflix-ը հրապարակել է փաստավավերագրական “Homecoming: A Film by Beyonce” ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը Բիյոնսեի և Coachella փառատոնին նրա ելույթների մասին է: Մեկ օրվա ընթացքում թրեյլերը YouTube-ում հավաքել է ավելի քան 1 միլիոն դիտում: Փաստավավերագրական ֆիլմի ռեժիսորը հենց երգչուհին է: Ֆիլմում տեղ են գտել ոչ միայն համերգային կադրեր, այլև կուլիսային հետաքրքիր դրվագներ: Հայտնի է, որ երաժշտական քննադատները…














