Կառավարություն

Ազատ TV-ն ներկայացնում է կառավարության որոշումներն ու ծրագրերը՝ կառավարության նիստերից մինչև պետական ռազմավարական ծրագրեր։

  • «Հուսով եմ՝ գազի գնի նվազում կլինի», – Նիկոլ Փաշինյան

    «Հուսով եմ՝ գազի գնի նվազում կլինի», – Նիկոլ Փաշինյան

    Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ հրապարակված իր հարցազրույցի այն մասին, որտեղ РБК-ի հարցազրուցավարը հարցնում է՝ մյուս տարի գազը կթանկանա՞, իսկ Փաշինյանը հակառակը՝ հույս է հայտնում, որ կէժանանա։ «Լրագրողը ուղղակի էնպես հարցրեց, որ … ուզում էր ինձնից լսել, որ կթանկանա, ես էլ ասացի, որ ես հակառակի հույս ունեմ, և Ռուսաստանի մեր գործընկերների…

  • 2019 թվականի համար Պետական եկամուտների կոմիտեի պարգևավճարների ֆոնդը ուղիղ կիսով չափ կրճատվել է․ Փաշինյան

    2019 թվականի համար Պետական եկամուտների կոմիտեի պարգևավճարների ֆոնդը ուղիղ կիսով չափ կրճատվել է․ Փաշինյան

    Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ նախկին մարզպետների համար նրանց աշխատավարձերը կարևո՞ր էին, թե՞ ոչ, բայց Հայաստանի գործող մարզպետների 90 տոկոսի համար իրենց աշխատավարձերը կարևոր են։ Այս մասին վարչապետ Փաշինյանն այսօր ասաց լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նա առանձին անդրադարձավ նաև ՊԵԿ-ի միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներին։ «Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ մենք այդ պրոբլեմը ֆիքսել ենք, և 2019 թվականի…

  • Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություն չեն դառնա, բայց կմտնեն ԱԺ վերահսկողության տակ. վարչապետ

    Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություն չեն դառնա, բայց կմտնեն ԱԺ վերահսկողության տակ. վարչապետ

    Պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, որ դրա համար պարտադիր է, որ դրանք դառնան նախարարություններ։ Ոստիկանության և ԱԱԾ-ի՝ վարչապետի ենթակայությոսւնից հանվելու մասին հարցին այսօր այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի՞նչ է նշանակում նախարարություն ոստիկանության պարագայում։ Նշանակում է, որ քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար։ Սրանից…

  • Փոխվարչապետը գազի գնի և պետաշխատողների աշխատավարձերի մասին

    Փոխվարչապետը գազի գնի և պետաշխատողների աշխատավարձերի մասին

    Որքա՞ն ժամանակ է պատրաստ «Գազպրոմ Արմենիան» սուբսիդավորել գազի գինը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առայժմ այս հարցի պատասխանը չունի»: Փոխվարչապետը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դա կախված է գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունների ընթացքից. «Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի ներքին միջինացված գինը սպառողների համար և այդ կոմպոնենտների օպտիմալացման հաշվին, վերահաշվարկի, վերագնահատման հաշվին,…

  • Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

    Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին: Շնորհավորելով անցկացված ազատ, արդար  թափանցիկ և ընտրությունների արդյունքների, ինչպես նաև անձամբ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ` Դմիտրի Մարիյասինը ՄԱԶԾ անունից պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցելու օրենսդիր մարմնի կողմից գերակա հռչակվելիք ծրագրերին: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի…

  • Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Դավոսում

    Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Դավոսում

    Դավոսի համաժողովը ոչ թե պայմանագրեր կնքելու, այլ գաղափարներ քննարկելու և քաղաքական ու գործարար առաջնորդների հետ հանդիպելու տեղ է, ինչի համար էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է այնտեղ: Այս մասին ինքը՝ Փաշինյանը, բացատրել է ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում: Նա բացահայտել է այդ գաղափարներից մեկը: Փաշինյանի խոսքով՝ կա ցանկություն մեծ «Մարիոթ» հյուրանոց կառուցել Հայաստանում՝ Իրանի սահմանի…

  • Պարգևավճարների հարցով քննարկում ԱԺ-ում. ներկա կլինի նաև ՊԵԿ նախագահը

    Պարգևավճարների հարցով քննարկում ԱԺ-ում. ներկա կլինի նաև ՊԵԿ նախագահը

    Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենալու «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ, որին ներկա է լինելու նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Այս տեղեկությունը հաստատեց նաև խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Օրակարգում ՊԵԿ պարգևատրումների հարցն է, պատգամավորներն Անանյանից պարզաբանումներ են պահանջելու՝ աղմուկ հանած պարգևատրումների մասին: «Քննարկելու ենք պարգևավճարների հետ որոշակի հարցեր, ինչպես նաև Հարկային օրենսգրքի հետ կապված հարցեր…

  • Վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի օգտագործման

    Վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի օգտագործման

    ՀՀ վարչապետի աշխատակազմը կսկսի թվային թուղթ օգտագործել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Որոշ փորձարկումների արդյունքում վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը: Դրա արդյունքում տպագրության ծախսերը կտրուկ կկրճատվեն: Այսպիսով խնայում ենք թե՛ բնությունը, թե՛ հանրային միջոցները և թե՛ մեր աչքերը»,- գրել է Աղաջանյանը:  

  • ԱԱԾ տնօրենը անվտանգության և մարտահրավերների մասին

    ԱԱԾ տնօրենը անվտանգության և մարտահրավերների մասին

    «Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ ոչ մի վայրկյան չենք կարող հանգիստ լինել և չասել, որ մարտահրավերներ չկան, իհարկե մարտահրավերներ կան, և Հայաստանի Հանրապետության ողջ պաշտպանական համակարգը նկատի ունեմ, թե՛ Պաշտպանության նախարարությունը, թե՛ ոստիկանությունն աշխատում են այդ ուղղությամբ»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԱԾ տնօրենի խոսքերով՝ բանակը մշտապես զարգանում է, հզորանում…

  • ԱԳՆ նախարարը օպտիմալացման և պարգևատրումների մասին

    ԱԳՆ նախարարը օպտիմալացման և պարգևատրումների մասին

    «Կառավարության օպտիմալացումը կառավարության ավելի ճկունության, արդյունավետության բարձրացումն է, և ես ամբողջովին համամիտ եմ դրա հետ և ամբողջովին կողմնակից եմ դրան»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին: Նախարարը հավելեց, որ վստահ է ու հավատացած, որ նախարարությունների օպտիմալացումը կկարողանա արդյունավետ կառավարման լավ օրինակ լինել: «Նախարարությունների ավելի փոքր…

  • Հանրապետության բարծրաստիճան այրերը Եռաբլուրում են

    Հանրապետության բարծրաստիճան այրերը Եռաբլուրում են

    ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարություններն այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Եռաբլուր» պանթեոն այցելեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը,…

  • Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամներին

    Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամներին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Բյուրոյի անդամներին: «Ողջունում եմ հարգելի գործընկերներ: Հարգելի պարոն Տեր-Խաչատուրյան, ուրախ եմ մեր ծանոթության համար, ուզում եմ շնորհավորել անձամբ Ձեզ և Բյուրոյի մյուս ընտրված անդամներին, մաղթել ամենայն հաջողություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, և ընդհանրապես մեր ժողովրդի: Իհարկե, ես միշտ…

  • ՊԵԿ նախագահը ստացել է 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ. «Հետք»

    ՊԵԿ նախագահը ստացել է 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ. «Հետք»

    «Հետք»-ը գրում է. Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը: Դավիթ Անանյանը կառավարության որոշմամբ ՊԵԿ նախագահ է նշանակվել 2018թ. մայիսի 18-ին: Մինչ այդ զբաղեցրել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը: Ըստ հայտարարագրի՝ նա երկու աղբյուրից ստացել է ընդհանուր մոտ 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ…

  • Կհիմնվի պարեկային նոր ծառայություն, իսկ աշխատավարձերը կբարձրացվեն

    Կհիմնվի պարեկային նոր ծառայություն, իսկ աշխատավարձերը կբարձրացվեն

    Հայաստանում ճանապարհային ոստիկանության բարեփոխումների շրջանակում կհիմնվի Պարեկային նոր ծառայություն և քայլեր կձեռնարկվեն ոստիկանության ծառայողների աշխատավարձերի շարունակական բարձրացման ուղղությամբ: Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունվարի 26-ին մասնակցելով ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի շրջանակում ամփոփվել են ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: «Առաջիկայում մեր ամենակարևոր բարեփոխումներից մեկը Ճանապարհային ոստիկանության…

  • ՀՀ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել ՊՆ-ում

    ՀՀ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել ՊՆ-ում

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն…