fbpx
Կառավարություն

«Հուսով եմ՝ գազի գնի նվազում կլինի», – Նիկոլ Փաշինյան

Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ հրապարակված իր հարցազրույցի այն մասին, որտեղ РБК-ի հարցազրուցավարը հարցնում է՝ մյուս տարի գազը կթանկանա՞, իսկ Փաշինյանը հակառակը՝ հույս է հայտնում, որ կէժանանա։

«Լրագրողը ուղղակի էնպես հարցրեց, որ … ուզում էր ինձնից լսել, որ կթանկանա, ես էլ ասացի, որ ես հակառակի հույս ունեմ, և Ռուսաստանի մեր գործընկերների հետ մենք հստակ պայմանավորվել ենք, որ դա բաց թեմա է, որը մենք դեռ պետք է քննարկենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ հայկական կողմի համար ցանկալի է, որ այդ հարցը լուծվի ոչ թե երկկողմ մակարդակում, այլ ԵԱՏՄ շրջանակում, որովհետև այդ հարցը անկյունաքարային նշանակություն ունի։

Հիշեցնենք, որ հարցազրույցի ժամանակ Փաշինյանը ասել էր, որ Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են, որ 2019 թվականին սպառողների համար գազը չի թանկանա, և տարվա ընթացքում իշխանությունները բանակցություններ կանցկացնեն ռուսական «Գազպրոմի» հետ գնի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելու համար։

Հարցազրուցավարը ճշգրտող հարց էր տվել՝ այսինքն՝ հաջորդ տարի գազի գինը կարող է թանկանա՞լ Հայաստանում, վարչապետը պատասխանել էր.

«Իսկ ինչո՞ւ եք Դուք այդպես կարծում: Ես, հակառակը, հուսով եմ՝ գազի գնի նվազում կլինի»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ