Կառավարություն

Ազատ TV-ն ներկայացնում է կառավարության որոշումներն ու ծրագրերը՝ կառավարության նիստերից մինչև պետական ռազմավարական ծրագրեր։

  • ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահությունը 1 տարի կտևի, և ոչ բոլոր հարցերը կլուծվեն այդ ընթացքում․ Փաշինյան

    ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահությունը 1 տարի կտևի, և ոչ բոլոր հարցերը կլուծվեն այդ ընթացքում․ Փաշինյան

    Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ մարմիննում տևելու է ընդամենը մեկ տարի, և դժվար թե այդ ընթացքում հաջողվի լուծել բոլոր հարցերը, բայց պետք չէ այս տարին առնաձնացնել մյուսներից, քանի որ այդ խնդիրների լուծումը արունակական գործընթաց է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (Մոսկվա) անցկացված քննարկումից հետո, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն հարցերը, որ…

  • ՏՏ ոլորտը դարձնելու ենք Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ․ Փաշինյան

    ՏՏ ոլորտը դարձնելու ենք Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ․ Փաշինյան

    «Այս պահին Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի մի քանի ներդրումային նախագիծ կա, և մենք մտադիր ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ», – այս մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հարցերից մեկին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ թվային օրակարգը կարևոր դեր ունի նաև ԵԱՏՄ շրջանակներում, և դրա մասին խոսք եղավ նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների…

  • ԵԱՏՄ ներսում պետք է ավելացնել ներքին տարադրամներով առևտուրը․ Փաշինյան

    ԵԱՏՄ ներսում պետք է ավելացնել ներքին տարադրամներով առևտուրը․ Փաշինյան

    ԵԱՏՄ օրգաններում Հայաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ Մոսկվայում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց առաջնահերթ այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն՝ Միության ու դրա անդամների զարգացման համար։ Դրանց թվում են նավթի ու գազի միասնական շուկաների ստեղծումը, թվային օրակարգի իրացումը և այլն։ «Պետք է ձգտել Միության անդամ պետությունների միջև հաշվարկներում (առևտրում – խմբ) Միության անդամ պետությունների տարադրամների ծավալի…

  • «ԵԱՏՄ-ի համար կարևոր է շարունակել առևտրատնտեական հարաբերությունների զարգացումը դրա անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ», – Նիկոլ Փաշինյան

    «ԵԱՏՄ-ի համար կարևոր է շարունակել առևտրատնտեական հարաբերությունների զարգացումը դրա անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ», – Նիկոլ Փաշինյան

    ԵԱՏՄ-ի համար կարևոր է շարունակել առևտրատնտեական հարաբերությունների զարգացումը դրա անդամ չհանդիսացող երրորդ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Իսրայելի հետ, ինչը լրացուցիչ ազդակ կլինի ԵԱՏՄ-ն համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրելու հարցում։ Այս մասին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հանձնաժողովում ելույթ ունեցավ ԵԱՏՄ օրգաններում Հայաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ։ «Իրանի ու Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի…

  • ԵԱՏՄ պետությունների քաղաքացիների իրավունքների իրացման համար անհրաժեշտ է համաձայնեցնել օրենսդրությունները․ Փաշինյան

    ԵԱՏՄ պետությունների քաղաքացիների իրավունքների իրացման համար անհրաժեշտ է համաձայնեցնել օրենսդրությունները․ Փաշինյան

    ԵԱՏՄ միասնական տարածքում բիզնես գործունեությանը խոչընդոտող հիմնական խնդիրներից մեկն անդամ պետությունների օրենսդրությունների չհամաձայնացվածությունն է, ինչը պետք է վերացնել ու համապատասխանեցնել կարգավորումները։ ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության ընդունման առիթով Մոսկվայում ունեցած ելույթի ընթացքում քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պակաս կարևոր չէ նաև ակնհայտ անհրաժեշտությունը՝ կատարելագործելու նորմատիվ-իրավական բազան, որը պետք է ապահովի անդամ պետությունների այն քաղաքացիների…

  • ԵԱՏՄ-ում առաջնահերթ պետք է լուծել նավթի, գազի, էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը․ Փաշինյան

    ԵԱՏՄ-ում առաջնահերթ պետք է լուծել նավթի, գազի, էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը․ Փաշինյան

    ԵԱՏՄ-ում  Հայաստանի նախագահության ընդունման առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների առաջ։ Նա նախ գովեց նրանց կատարած աշխատանքը, ապա ընթերցեց ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված իր խոսքը։ Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանը նախագահությունն ընդունում է կառույցի հիմնադրման 5-ամյակին, ու այդ 5 տարիների ընթացքում միությունը ցույց է տվել իր…

  • Դասընթացներ կոնսերվատորիայի դիմորդների համար

    Դասընթացներ կոնսերվատորիայի դիմորդների համար

    Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի կանոնադրությունում: Այս նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am): «Կոնսերվատորիայի գործող կանոնադրությունում առկա չէ նախապատրաստական կրթության իրականացման ձեռնարկատիրական իրավունքը: Նախապատրաստական կրթության գերակա խնդիրը ապագա կատարող և ստեղծագործող անձանց հետագա մասնագիտական կողմնորոշմանը և ընդունելությանը նախապատրաստելն է, որը…

  • Չորրորդ եռամսյակում գործարքները երրորդի համեմատ աճել են ավելի քան 16 տոկոսով

    Չորրորդ եռամսյակում գործարքները երրորդի համեմատ աճել են ավելի քան 16 տոկոսով

    2018 թվականի չորրորդ եռամսյակում Հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 46 449 գործարք, ինչը նույն տարվա երրորդ եռամսյակի համեմատ 16.1 %-ով ավելին է, տեղեկացնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Երևանում 2018 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 մ. մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018…

  • Փոխվարչապետ Ավինյանը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենաներից մեկից

    Փոխվարչապետ Ավինյանը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենաներից մեկից

    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը քիչ առաջ այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի՛ գործընկերներ, Ինչպես գիտեք, դեռևս մայիսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված չորս ծառայողական ավտոմեքենաներից երկուսից: Հայտնում եմ, որ այսօրվանից հրաժարվում ենք ևս մեկ ավտոմեքենայից: Այսպիսով, մեր գրասենյակը կունենա ընդամենը մեկ ծառայողական ավտոմեքենա, որը…

  • Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Ռուանդայի, Ուկրաինայի նախագահների հետ

    Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Ռուանդայի, Ուկրաինայի նախագահների հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների և կազմակերպությունների առաջնորդների հետ: Նիկոլ Փաշինյանը և Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը և անդրադարձել տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հստակեցնել տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են հեռանկարային…

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի հետ

    Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների վարչապետի հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդեռլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Հայաստանի և…

  • Նիկոլ Փաշինյանը Սինգապուր այցելելու հրավեր է ստացել

    Նիկոլ Փաշինյանը Սինգապուր այցելելու հրավեր է ստացել

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական ընդլայնմամբ և նշել, որ վերջինիս զարգացման փորձն օրինակելի է մեր երկրի համար: Վարչապետը կարևորել է տնտեսական կապերի խորացումը, առևտրատնտեսական հարաբերությունների հետևողական…

  • Էդուարդ Աղաջանյանը պատրաստվում է հրաժարվել ծառայողական մեքենայից

    Էդուարդ Աղաջանյանը պատրաստվում է հրաժարվել ծառայողական մեքենայից

    ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։ Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները. – ՀՀ փոխվարչապետեր– Վարչապետի աշխատակազմի ղեկավար– ԱԱԽ քարտուղար– Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ– Աշխատակազմի վարչության պետեր– Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր– Վարչապետի խորհրդականներ–…

  • Կառավարության որոշմամբ 6 մարզիկ ձմեռային զորակոչից տարկետում ստացավ

    Կառավարության որոշմամբ 6 մարզիկ ձմեռային զորակոչից տարկետում ստացավ

    Կառավարության որոշմամբ զորակոչային տարիքի 6 քաղաքացիների սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության 2018թ. ձմեռային զորակոչից տարկետում տրվեց մինչև 2022թ.։ Ըստ որոշման նախագծի՝ «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը»։ Այսպիսով զորակոչից տարկետում…

  • Կառավարությունը սահմանեց նպաստների չափը 2019 թ. համար

    Կառավարությունը սահմանեց նպաստների չափը 2019 թ. համար

    Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանեց 2019 թ. համար սոցիալական ն ընտանեկան նպաստների ու հրատապօգնությունների գումարային չափը: Այս որոշումը կայացվեց գործադիրի հունվարի 24-ին կայացած նիստում: «2019 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է շուրջ 37,698,315,4 հազ. դրամի նպաստ: 2019 թ. նպաստառու ընտանիքների միջին ամսական թիվը կազմում է 99 900, որից սոցիալական նպաստ ստացողներինը՝ 26 799, իսկ ընտանեկան նպաստ՝ 73…