fbpx
Կառավարություն
12:37 25/01/2019

ԵԱՏՄ-ում առաջնահերթ պետք է լուծել նավթի, գազի, էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը․ Փաշինյան

ԵԱՏՄ-ում  Հայաստանի նախագահության ընդունման առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների առաջ։ Նա նախ գովեց նրանց կատարած աշխատանքը, ապա ընթերցեց ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված իր խոսքը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանը նախագահությունն ընդունում է կառույցի հիմնադրման 5-ամյակին, ու այդ 5 տարիների ընթացքում միությունը ցույց է տվել իր կենսունակությունը։ Ինտեգրացիոն այս ուղղությունը, ինչպես նշվում է Փաշինյանի խոսքում, առաջնահերթություն է Հայաստանի համար։

«Հայաստանն իր հերթին գործադրելու է բոլոր ջանքերը՝ պահպանելու համար ինտեգրացիայի դրական դինամիկան՝ լուծելու համար այն խնդիրները, որոնք կարող են լրացուցիչ ազդակ հաղորդել մեր պետությունների տնտեսական աճին», – ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց նաև որոշ առաջնահերթություններ, որոնցից առաջինը էներգետիկայի բնագավառն է, որը հիմքն է հավասար ու անխտրական տնտեսական մրցակցության ապահովման համար։

«Այս համատեքստում պետք է ակտիվ աշխատել իրականացնելու համար այն ծրագրերը, որոնք ուղղված են նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաների ձևավորմանը, ինչպես նաև ընդհանուր էլեկտրաէներգիական շուկայի ձևավորմանը», – ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց գազի գնագոյացման միասնական ու ոչ խտրական համակարգի ներդրման անհրաժեշտության մասին, որի շնորհիվ էներգառեսուրսները հնարավոր կլինի բաշխել հավասար պայմաններով։

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ