Տեխնոլոգիա
Ազատ TV-ն ներկայացնում է ՏՏ ոլորտի նորությունները՝ նոր տեխնոլոգիաներ, ստարտափներ, համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական զարգացումներ։
Telegram-ի օգտատերերը կկարողանան հեռացնել նամակագրությունը իրենց ու զրուցակիցների մոտ
Telegram մեսենջերը օգտատերերին թույլատրել է հեռացնել անձնական ամբողջ նամակագրությունն ինչպես իրենց, այնպես էլ զրուցակիցների մոտ՝ առանց վաղեմության ժամկետի: Այս մասին մարտի 24-ին իր ալիքում հայտնել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը: «Այսօրվանից մենք բոլոր օգտատերերին թույլ կտանք ցանկացած հաղորդագրություն երկուստեք հեռացնել մասնավոր նամակագրության մեջ: Նշանակություն չունի, թե ով և երբ է ուղարկել հաղորդագրությունը, դուք կարող եք…
ՏՏ ոլորտում 3000 աշխատողի դեֆիցիտի մասին ասվող թիվն օդում ասվող թիվ է․ փոխնախարար
«Չգիտեմ՝ որտեղից է այդ թիվը 3000 աշխատողի դեֆիցիտի մասին։ Ճիշտն ասած՝ մեր մոտ ընդհանրապես չկա վիճակագրություն պետության մեջ։ Այսինքն` էդ առումով շատ դժվար է գնահատել` որտեղի՞ց է այդ թիվը։ Ես անընդհատ լսում եմ այդպիսի թվեր՝ երկու հազար, երեք հազար», – ԱԺ տնտեսական հանձնաժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ ուղղված հարցին պատասխանելիս ասաց ՏԿՏՏ նախարարի տեղակալ Գեղամ…
WhatsApp-ում նոր գործառույթներ կհայտնվեն
WhatsApp մեսենջերի մշակողները նոր գործառույթներ են թեստավորում: Գործառույթների միջոցով հնարավոր կլինի լրացուցիչ հաղորդագրությունների մասին տեղեկություններ ստանալ և այդ կերպ հայտնաբերել սփամը, հայտնում է WABetaInfo պորտալը: Գործառույթներից մեկը կոչվում է «տեղեկություն վերահասցեագրման մասին», որի օգտագործման դեպքում օգտատերը կիմանա, թե ստացած հաղորդագրությունը քանի անգամ է վերահասցեագրվել: Մյուս գործառույթի շնորհիվ ավելի քան 4 անգամ վերահասցեագրված հաղորդագրությունները կնշվեն հատուկ…
Ռոբոտները ուղտերով մրցավազքի են մասնակցել
Եգիպտոսոմ կազմակերպված միջոցառման ժամանալ ռոբոտները մասնակցել են ուղտերով մրցավազքին: Միջոցառման կազմակերպիչները կենդանիների վրա նստեցրել են մոտ 20 հեծյալ-ռոբոտների: Երկրում սկսում են հրաժարվել այն ավանդույթից, երբ վտանգավոր մրցավազքն անցկացվում էր երեխաների մասնակցությամբ:
ՀԱՂԹԵՑԻՆՔ !!! ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ YOUTUBE / #YoutubeAM
Սիրված հայ ռեպեր և գեյմեր Feka 23-ը մոտ երկու ամիս առաջ change.org-ում խնդրագիր էր բացել, որով մասնակիցները դիմում էին Youtube–ին՝ Հայաստանի համար բացելու Youtube–ի դիտումների մոնետարիզացիան հասանելի դարձնելու նպատակով։ Կարճ ասած՝ ստեղծել Youtube.AM։ Այսօր Ֆեկա 23-ը հայտարարություն տարածեց, որում ասվում է, որ հաղթանակել է խնդրագիրը։ Youtube-ը նրան պաշտոնական նամակ էր ուղարկել՝ ասելով, որ որոշ ժամանակ…
Microsoft-ը դադարեցնում է Windows 7-ի օժանդակումը
Microsoft-ը հայտարարել է 2020 թվականի հունվարից Windows 7 օպերացիոն համակարգի տեխնիկական օժանդակումը դադարեցնելու մասին: «Microsoft-ը Windows 7 օպերացիոն համակարգի օժանդակումն ապահովելու պարտավորություն էր ստանձնել 2009 թվականի հոկտեմբերի 22-ին դրա թողարկման պահից 10 տարվա ընթացքում: Երբ այս տասնամյա ժամանակաշրջանն ավարտվի, Microsoft-ը կդադարեցնի Windows 7-ի օժանդակումը, որպեսզի մենք կարողանանք մեր ներդրումները կենտրոնացնել նոր տեխնոլոգիաներին աջակցելու վրա»,-ասված է…
Facebook-ը խոստովանել է, որ օգտատերերի գաղտնաբառերը պաշտպանված չեն եղել
Facebook սոցցանցի տնօրինությունը խոստովանել է, որ օգտատերերի էջերի գաղտնաբառերի մի մասը պահպանվել է անպաշտպան վիճակում` հասանելի լինելով ընկերության աշխատակիցներին: Դրա մասին ասվում է մարտի 21-ին Facebook-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ խնդիրը կարող էր առնչվել ինչպես Facebook-ի հարյուր միլիոնավոր, անպես էլ Facebook-ին պատկանող Instagram ծառայության տասնյակ հազարավոր օգտատերերին: Դրա հետ մեկտեղ ընկերությունները հավաստիացնում…
Հայաստանում աճել է տեղային կիբերսպառնալիքների ենթարկված կորպորատիվ օգտատերերի բաժինը
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի` Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ Հայաստանի կորպորատիվ օգտատերերի բաժինը, որը բախվել է տեղային կիբերսպառնալիքների, 2017 թվականի 26,37%-ից 2018 թվականին աճել է մինչև 32,39%։ Եթե Ադրբեջանում այդ ցուցանիշը նույնպես աճել է 30,33%-ից մինչև 33,22%, ապա Վրաստանում գրանցվել է նվազում 2017 թվականի 28,33%-ից մինչև 2018 թվականի 22,90% ցուցանիշը։ Փորձագետները նշում են, որ տեղային սպառնալիքների թվից…
Samsung Galaxy S10-ի ամրությունը ստուգող թեստ են իրականցրել
Կենցաղային տեխնիկայի և Էլեկտրոնիկայի համար ընդլայնված երաշխիքով ծառայությունների տրամադրման բնագավառում մասնագիտացող SquareTrade ընկերությունը, մի քանի թեստ է անցկացրել Samsung-ի Galaxy S10 ֆլագմանական շարքի երեք սմարթֆոնների համար: Համապատասխան տեսանյութը հրապարակված է YouTube-ում: Երեք դիվայսները վեց ֆուտ (182,88 սանտիմետր) բարձրությունից կարծր ճանապարհային ծածկույթի վրա են նետել կորպուսի դիմերեսով և դարձերեսով: Դրանք բոլորն էլ թե՛ երեսով, թե՛ դարձերեսով…
Facebook-ի խափանումից հետո գործադիր տնօրեններ են հրաժարական տվել
Facebook սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Քրիս Քոքսը և WhatsApp-ի փոխտնօրեն Կրիս Դանիելսը հրաժարական են տվել, գրում է korrespondent-ը: «Մեծ տխրությամբ պետք է հաղորդեմ, որ 13 տարի անց ես հեռանում եմ ընկերությունից»,- գրել է տնօրեններից մեկը: Նա չի նշել, թե ինչու է լքում ընկերությունը. նա իր երախտագիտությունն է հայտնել հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Մյուս տնօրենը ևս գրառում…
WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել
WhatsApp մեսենջերի մշակողները նոր գործառույթ են թեստավորում, որը թույլ է տալիս որոշել պատկերների իսկությունը: Օգտատերերից մեկը 2.19.73 թարմացման մեջ նկատել է «նկարով որոնելու» հնարավորություն: Նոր գործառույթի շնորհիվ հնարավոր կլինի պատկերը բեռնել Google և ստուգել՝ այն մոնտաժված չէ արդյոք, ինչպես նաև գտնել նման նկարներ: Գործառույթն առայժմ հասանելի չէ: Ընկերությունից մեկնաբանություններ չեն տվել:
Խնդիրներ Ֆեյսբուքի հետ
Ֆեյսբուքի թվիթերյան էջում կատարվել է գրառում, որում մասնավորապես ասվում է. «Մենք տեղեկացված ենք, որ որոշ մարդիկ ներկա պահին խնդիրներ են ունենում ֆեյսբուքյան ընտանիքի հավելվածներին միանալու հետ կապված։ Մենք աշխատում ենք լուծելու հարցը հնարավորինս արագ»։ Այնուհետև հավելել են. «Վստահեցնում ենք, որ խնդիրը կապված չէ DDoS հարձակման հետ»։ We're focused on working to resolve the issue as…
«Թվիթեր»-ը հասանելի է դարձնում նոր՝ փորձարարական հավելված
«Թվիթեր»-ը պատրաստվում է թողարկել նոր առաջարկ՝ նախատեսված հաղորդագրություններով փոխանակման համար: Այս նոր առաջարկն այսօրվանից արդեն հասանելի կդառնա թեստավորման համար: Այս մասին գրում է Tech Crunch-ը: Twtter-ն առաջին անգամ ներկայացվել է այս տարվա հունվարին`կոնֆերանսի ժամանակ: Այն նպատակ ունի Twitter-ի օգտատերերին առաջարկել ավելի փորձարարական աշխատանքային տարածք, որտեղ ընկերությունը կարող է փորձել նոր գաղափարներ իր հանրային ցանցից դուրս,…
ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությունը Youtube-ի հայաֆիկացման հարցով աշխատանքային խումբ կստեղծի
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է օնլայն տեղեկատվական հարթակների՝ YouTube-ի, Google-ի հայաֆիկացման հարցին՝ կարևորելով երիտասարդ բլոգերների նախաձեռնողականությունը: «Մեր մոտ նախաձեռնողականությունը միշտ ողջունվել է, և շատ կարևոր է, որ մեր հանրությունը, բլոգերները, ովքեր շահառուն են յութուբի հայաֆիկացման մասով, կարևոր է, որ վեր հանեցին: Հոլովակներ էին ստեղծել, գրագետ մատուցեցին, աշխատանքային…














