Տեխնոլոգիա
Ազատ TV-ն ներկայացնում է ՏՏ ոլորտի նորությունները՝ նոր տեխնոլոգիաներ, ստարտափներ, համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական զարգացումներ։
Apple-ի նոր ծրագրի շնորհիվ քո ավտոմեքենան կճանաչի քեզ, երբ դու կմոտենաս նրան
Նոր հրապարակված պատենտը ցույց է տալիս, որ Apple-ը հասանելիություն է ձեռք բերել դեմքի ճանաչման համակարգում: Նոր ծրագրի շնորհիվ քո ավտոմեքենան կճանաչի քեզ, երբ դու կմոտենաս նրան: Այս ծրագրի միջոցով ավտոմեքենան կբացի դռները, երբ տեսնի, որ համակարգում գրանցված օգտատերը մոտենում է իրեն: Եվ գուցե նույնիսկ հնարավոր է, որ հիշի, թե ինչպես է յուրաքանչյուր վարորդ սիրում դիրքավորել…
Ռուսաստանը պլանավորում է անջատել երկրի համացանցը համաշխարհային համացանցից
Ռուսական կառավարությունը մտադիր է կարճ ժամանակով անջատել համացանցն ամբողջ երկրում համաշխարհային համացանցից: Սա պլանավորվում է իրագործել մինչև ապրիլ ամիսը: Այս կարճ դադարի նպատակն է ամրապնդել երկրի կիբերանվտանգությունը օտար հարձակումներից՝ մի պահ երկիրն ամբողջ աշխարհից կտրելով: Սա թվում է սթափեցնող ակնարկ է այն մասին, որ միջազգային հարաբերությունների այս անհաստատ դարաշրջանում համաշխարհային համացանցն այդքան էլ վստահելի չէ:…
Երեկ Դրախտիկում բացվեց «Արմաթ» լաբորատորիան
ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Այսօր (արդեն՝ երեկ. azat.tv) Դրախտիկում բացվեց «Արմաթ» լաբորատորիա-ն, քանի որ մեր երկրում նվիրյալ մարդիկ են ապրում՝ Կարեն Վարդանյանի ու Մայիս Մարգարյանի նման։ Սահմանին ապրող երեխան իր ձեռքով զենք ու մուլտֆիլմ կսարքի՝ հասկանալով, որ իրենի՛ց է կախված մեր երկրի ապագան»։
Apple ընկերությունը պատրաստվում է պարգևատրել FaceTime ծրագրի թերությունը հայտնաբերող դեռահասին
ԱՄՆ-ի դեռահաս բնակիչը կպարգևատրվի Apple-ի FaceTime տեսախցիկի ծրագրում թերություն հայտնաբերելու համար: Apple-ը դեռ չի որոշել, թե ինչքան գումար է պատրաստվում տրամադրել 14-ամյա Գրանտ Թոմփսոնին, բայց հավանաբար դա կլինի այնքան, որ տղան կարողանա հոգալ իր կրթության համար անհրաժեշտ ծախսերը: Դեռահասը հայտնաբերել է մի սխալ, որի շնորհիվ նա կարող էր հեշտությամբ լսել FaceTime ծրագրով կատարվող հեռախոսազանգերը: Պարգևատրման…
ՌԴ-ի տարածքում հայաստանյան որոշ արգելափակված կայքէջեր վերստին հասանելի կլինեն
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Ֆեյսբուքյան իր էջում ՌԴ-ի տարածքում հայաստանյան որոշ կայքէջերի արգելափակման հարցի վերաբերյալ. «Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, դեսպանությունն աշխատանքային քննարկումներ է անցկացնում ՌԴ համապատասխան մարմինների, մասնավորապես՝ ՌԴ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսկոմնադզոր»), ինչպես նաև ոլորտի մասնագիտացված խմբերի հետ՝ ՌԴ-ի տարածքում հայաստանյան որոշ լրատվամիջոցների կայքէջերի…
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Էստոնիայի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ
Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալինում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Էստոնիայի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Փետրվարի 7-ին պաշտոնական այցելությամբ Տալին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց e-Estonia ցուցասրահ, որտեղ ծանոթացավ Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ձեռքբերումներին և մատուցվող ծառայություններին: Այնուհետև…
ՀՀ-ում օգտատերերի ավելի քան 1/3-ն անցած տարի ենթարկվել է համացանցային գրոհների
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ Հայաստանում օգտատերերի ավելի քան մեկ երրորդը կամ 36․47%-ը 2018 թվականին ենթարկվել է համացանցից գրոհների, այն դեպքում, երբ 2017թ. այդ ցուցանիշը կազմել է 32․81%։ Ընդ որում, եթե Ադրբեջանում վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017թ. 35․14%-ից աճել է մինչև 35․88%, ապա Վրաստանում՝ 22․93%-ից մինչև 26․62%։ Աշխարհում համացանցից օգտվողների համակարգիչների 29․4%-ը…
Ռոբոտ Սոֆյան արդեն փոքրիկ քույր ունի
Հոնգ Կոնգի Hanson Robotics ընկերությունը, որը ստեղծել է աշխարհում հայտնի ռոբոտ Սոֆյային, այս անգամ ստեղծել է մինի Սոֆյա տարբերակը: Այս մասին հայտնում է Digital Trends-ը: «Փոքր Սոֆյան արդեն հայտնի դարձած Սոֆյայի քույրն է և Hanson Robotics-ի ընտանիքի նոր անդամը»,- գրել են ռոբոտի ստեղծողները: Նշվում է, որ մինի Սոֆյայի հասակը 12 դյույմ է, նա ուրախ է…
Facebook-ի Messenger-ը նոր թարմացումից հետո թույլ է տալիս երկկողմանի ջնջել ուղարկած հաղորդագրությունները
Facebook-ի Messenger-ը նոր թարմացումից հետո թույլ է տալիս ջնջել ուղարկած նամակը և՛ ուղարկողի մոտից, և՛ ստացողի՝ ուղարկելուց հետո 10 րոպեների ընթացքում։ Այս մասին գրառում է կատարվել Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/PersonalDataArmenia/posts/1205528732949211
Apple-ը սկսել է վաճառել iPhone X-ի վերանորոգված մոդելները
Apple ընկերությունը պաշտոնապես սկսել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի տարածքում իր օնլայն խանութի միջոցով վաճառել վերանորոգված iPhone X-երը: 64 ԳԲ հիշողությամբ սարքի գինը սկսվում է 769 դոլարից: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը: Ընկերությունն այս մոդելը մրցակցության մեջ է դրել իր մյուս՝ iPhoneXR-ի հետ, որը ավելի նոր ու հզոր է: iPhone XR-ը ունի հեղուկ…
WhatsApp-ն անվտանգության նոր մեխանիզմներ է ներդնում
WhatsApp հավելվածը որոշել է ներդնել նամակագրությունը պաշտպանելու նոր համակարգ, որն արդեն հասանելի է iPhone սմարթֆոններից օգտվողների համար: Խոսքը դեմքը նկարելու կամ մատնահետքը թողնելու միջոցով հավելվածը արգելափակումից բացելու մասին է: Հավելվածի՝ այս մեխանիզմներով օժտված նոր տարբերակը հասանելի է դարձել AppStore-ում: Նոր կարգավորումների միջոցով օգտատերերը կարող են հավելվածը բացել այնպես, ինչպես ժամանակակից սմարթֆոնների մեծ մասը՝ մատը սահեցնելով…
YouTube-ից կարող է հեռացվել «դիսլայքի» կոճակը
Տեսանյութերի հրապարակման YouTube կայքի մասնագետները տարբերակներ են դիտարկում «Դիսլայք» կոճակը հեռացնելու վերաբերյալ: Նրանց նպատակն է կոճակի հեռացումով հասնել նրան, որ չարամիտներն այլևս չկարողանան նպատակադրված գցել տեսանյութերի վարկանիշները՝ օգտվելով այդ կոճակը չարաշահելու հնարավորությունից: Այս մասին իր ամենաթարմ տեսաուղերձում հայտնել է կայքի ծրագրերի ղեկավար Թոմ Լեունգը: Նա նշել է, որ քննարկվում է մի քանի տարբերակ, և կոճակն…
AnTuTu ծրագրի մշակողները ներկայացրել են ամենահզոր սմարթֆոնը
Սարքավորումների, հիմնականում սմարթֆոնների և պլանշետների, թեստավորմամբ զբաղվող AnTuTu ծրագրի մշակողները ներկայացրել են ամենահզոր սմարթֆոնների վարկանիշները, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։ Հայտնում է REGNUM ինֆորմացիոն Գործակալությունը։ 2019 թվականի հունվար ամսվա դրությամբ ամենահզոր սմարթֆոն է ճանաչվել ZTE ընկերության՝ Nubia Red Magic Mars սմարթֆոնը՝ Snapdragon 845 պրոցեսորով։ Վերջինիս հաջորդում է Huawei կազմակերպության սմարթֆոնը։ Լավագույն տասնյակի մեջ են հայտնվել…
Ռուսաստան չգաղտնալսվող հեռախոս են ստեղծել
Ռուսաստանի «Ռոստեխ» (Ростех) պետական կոնցերնը ստեղծել է նոր հեռախոս, որը հնարավոր չէ ծրագրային տեսանկյունից կոտրել կամ գաղտնալսել: Այդ հեռախոսը նախատեսված է ոչ թե հասարակ օգտվողների, այլ ընկերությունների ու պետական աշխատողների համար: Այս մասին հայտարարել են «Ռոստեխի» մամուլի կենտրոնում: Անհատների այն չի վաճառվելու: Ընկերությունները կարող են դիմել հեռախոսի պատվերի համար՝ սկսած մեկ հատից, և հենց պատվիրվող…














