Տեխնոլոգիա
Ազատ TV-ն ներկայացնում է ՏՏ ոլորտի նորությունները՝ նոր տեխնոլոգիաներ, ստարտափներ, համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական զարգացումներ։
Հեռախո՞ս, թե՞ պլանշետ. Հուավեյը նոր սմարթֆոն է թողարկել
Այն հեռախո՞ս է, թե՞ պլանշետ. թե՞ երկուսն էլ: Տեխնոլոգիական գերիշխանության համար պայքարի մեջ գտնվող չինական հեռահաղորդակցման ոլորտի գիգանտ Հուավեյ ընկերությունը նոր՝ փոխակերպվող սմարթֆոն է թողարկել: Նոր հեռախոսի թողարկումից մի քանի օր առաջ Սամսունգ ընկերությունը նույնպես նմանատիպ սարքավորում էր ներկայացրել: Հուավեյ Մեյթ X-ը իրենից ներկայացնում է 5G սարքավորում, որն ունի երկու արտաքին էկրան. 16,76 սանտիմետր երկարությամբ…
ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի կապի և ՏՏ նախարարի հետ
Փետրվարի 24-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի (Mohammad-Javad Azari Jahromi) հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մինչ օրս իրականացված ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձան առաջիկա օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած…
Nokia-ն նոր սմարթֆոն Է ներկայացրել՝ հինգ հետին տեսախցիկներով
Ֆինլանդիայի HMD Global ընկերությունը, որը սարքեր Է մշակում Nokia առևտրանիշի ներքո, MWC 2019 շարժական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսում ներկայացրել Է Nokia 9 PureView նոր սմարթֆոնը՝ հետին պանելի հինգ տեսախցիկներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Verge պորտալը: 12-ական մեգափիքսելանոց բոլոր մոդուլներն աշխատում են միաժամանակ: Դրանցից երեքը մոնոքրոմ են, երկուսը՝ գունավոր: Սմարթֆոնն աշխատում Է…
Մշակողները Apple-ի համար համապիտանի հավելվածներ կկարողանան ստեղծել 2021 թվականից. Bloomberg
Apple ամերիկյան կորպորացիան արդեն մինչև 2021 թվականը ծրագրային ապահովման (ԾԱ) կողմնակի մշակողներին կարող Է հնարավորություն ընձեռել՝ ստեղծելու համապիտանի հավելվածներ, որոնք կաշխատեն ընկերության կողմից թողարկվող բոլոր հիմնական սարքերի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը: «Marzipan կոդային անվանումը կրող բազմաստիճան նախագծի վերջնական նպատակն Է՝ մինչև 2021 թվականը մշակողներին հնարավորություն ընձեռել…
Թրենդներ, որոնք կփոխեն ITSM ոլորտի պարադիգման 2019 թվականին
ՏՏ ոլորտի սպառողները, ովքեր նաև B2C-ի (Բիզնեսը՝ հաճախորդների համար) վերջին նորարարությունների սպառողներն են, ակնկալում են ՏՏ ոլորտից նույն որակի շուրջօրյա ծառայություններ: Այս ակնկալիքները մեծ լարվածություն են ստեղծում ՏՏ ոլորտի ծառայողական թիմերի համար, որոնցից պահանջում են անել ավելին՝ ունենալով նույն կամ ավելի քիչ ռեսուրսները, և նրանք նաև ստիպված են գործ ունենալ անընդհատ աճող բարդությունների հետ: Սակայն…
ՀՀ-ում 2018 թվականին օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների
Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը կամ 47․78%-ը 2018 թվականին ենթարկվել է տեղային սպառնալիքների, իսկ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 43․92%։ Այս մասին հայտնում են «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից: Ադրբեջանում նման տեղային գրոհների 2018 թվականին ենթարկվել է օգտատերերի համակարգիչների կեսից ավելին կամ 50․08%-ն, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ դրանց բաժինը կազմել է 46․97%,…
Samsung-ը ներկայացրել է Galaxy S10 նոր շարքը և պլանշետի վերափոխվող ճկուն սմարթֆոն
Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է իր Galaxy S10 շարքը, որում ներառված է 3 մոդել՝ S10e, S10 և S10 Plus։ Շնորհանդեսի ամենագլխավոր նորույթը եղել է Galaxy Fold-ը․ սմարթֆոնը ճկվում է և կարող է վերափոխվել պլանշետի։ Ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Դոնգ Ջին Կոն շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ Galaxy Fold մոդելի թողարկումն ապացուցում է, որ…
Skype-ի օգտատերերը խափանումներ են արձանագրել ծառայության աշխատանքում
Skype մեսենջերի օգտատերերն ամբողջ աշխարհում խափանումներ են արձանագրել ծառայության աշխատանքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Downdetector կայքի տվյալները, որը գրանցում Է խափանումներն ու անջատումները հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսներում: Կայքի տվյալների համաձայն՝ ծառայության աշխատանքում տեխնիկական անսարքությունները հիմնականում դիտվում են Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում: Պորտալի տվյալներով՝ Skype-ի օգտատերերի 55 տոկոսը գանգատվում Է օգտահաշիվ մուտքի հետ…
Bitcoin-ի փոխարժեքն աճել է
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները փետրվարի 19-ի ժամը 10:50-ի դրությամբ. Վերջին 24 ժամում Bitcoin-ի փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 4.73%-ով և կազմել 1,912,789.54 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 4.74%-ով և կազմել 3924.23433681 դոլար, կապիտալիզացիան կազմում է 68,856,479,685 դոլար (+4.76%), ծավալը (24ժ)` 10,063,965,549 դոլար (+25.86%): Ethereum-ի փոխարժեքն աճել է 6.78%-ով և կազմել…
9 բիզնես գաղափարներ, որոնք Դուք կարող եք իրագործել՝ ունենալով ընդամենը 1000 դոլար. Entrepreneur
Ցանկանու՞մ եք բիզնես սկսել, բայց չեք ուզում գրասենյակին կառչած մնալ: Պարզվում է` Դուք կարող եք ստեղծել ձեր սեփական կազմակերպությունը նույնիսկ տանը նստած, կամ ինչ-որ հեռավոր էկզոտիկ լողափում պառկած՝ ունենալով ընդամենը 1000 դոլար: Ինչպե՞ս է դա հնարավոր. իհարկե տեխնոլոգիաների միջոցով: Վաշինգտոնում գտնվող TreDigital թվային աճի գործակալության համահիմնադիր Մարիա Դիքստրան իր ընկերությունը ստեղծել է տեխնոլոգիաների միջոցով՝ հնարավորություն…
Ստեղծվել է 50 օր լիցքավորումը պահող սմարթֆոն
Energizer բրենդի ներքո սմարթֆոններ թողարկող Avenir Telecom ընկերությունը ստեղծել է սմարթֆոն աշխարհում ամենամեծ մարտկոցով՝ 18000 մԱժ տարողունակությամբ: Այդպիսի մարտկոցը, ինչպես պնդում է արտադրողը, կարող է սմարթֆոնի լիցքավորումը ապահովել 50 օր՝ ավտոնոմ ռեժիմով (սպասման ռեժիմ): Մոդելը ստացել Energizer Power Max P18K Pop անվանումը: Արտաքինից այն կլինի 6,2-դույմանոց ֆաբլետ՝ Full HD+ էկրանով և 1080×2340 պիքսելով: Ներքինից կներառվի…
Tesla-ի մեքենաներում «շան ռեժիմ» և «ժամապահի ռեժիմ» գործառույթներ են ավելացվել
Tesla ընկերության կողմից թողարկվող էլեկտրամոբիլներում երկու նոր գործառույթ է հայտնվել ծրագրային ապահովման մեջ՝ «շան ռեժիմը» և «ժամապահի ռեժիմը», հայտնել են ընկերության ներկայացուցիչները՝ վերջինիս պաշտոնական էջում զետեղելով տեսահոլովակ, որը ցուցադրում է այդ գործառույթների աշխատանքը: «Շան ռեժիմը» թույլ է տալիս ընտանի կենդանիներին թողնել փակ ավտոմեքենայում՝ չվախենալով, որ դրանք կսատկեն շնչահեղձությունից և բարձր ջերմաստիճանից: Դրա համար տերը պետք…
Կատարյալ նկարիչ-ռոբոտը (Տեսանյութ)
Կարող են արդյոք ռոբոտները ստեղծագործել: Այդ հարցը բրիտանացի գիտնականներին հանգիստ չէր տալիս: Նրանք ստեղծել են անդրոիդ, որը նկարում է: Աշխարհի ամենակատարյալ նկարիչ-ռոբոտն աղջիկ է: Նրան անվանել են Աիդա: Նա կարող է տարբերակել զրույց վարող մարդու դիմախաղերն ու ժեստերը՝ իր աչքերում տեղադրված տեսախցիկի միջոցով: Այժմ մասնագետները ռոբոտի դեմքի վրա են աշխատում, շուտով Աիդան արհեստական մաշկ կունենա:
Հակոբ Արշակյանն ընդունել է ՌԴ դեսպանին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարն անդրադարձել է երկու երկրների միջև ձևավորված համագործակցությանը, ընդգծել այն առաջիկայում ավելի խորացնելու ու զարգացնելու պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, հեռահաղորդակցության, միկրոէլեկտրոնիկայի բնագավառներում համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ինժեներական…














