Մշակույթ

Ազնավուրին շնորհվել է BraVo-ի ոսկե արձանիկ

Շարլ Ազնավուրին շնորհվել է BraVo երաժշտական մրցանակաբաշխության ոսկե արձանիկը: Այս մրցանակը շնորհվում է ականավոր գործիչներին համաշխարհային երաժշտարվեստում ունեցած մեծ ներդրման համար:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայում` Կրեմլյան պալատում: Ազնավուրը կոչվել է դարի լավագույն երգիչ՝ CNN-ի և Times ամսագրի վարկածներով:

70 տարվա կարիերայի ընթացքում վաճառվել է նրա երգերի 100 միլիոն ձայներիզ: Ազնավուրը շուրջ 1200 երգի հեղինակ է, նաև խաղացել է 80 ֆիլմում, թողարկել է 294 ալբոմ, ելույթներ է ունեցել 94 երկրում:

Միջոցառման վարող Ֆիլիպ Կիրկորովը նշել է, որ ոսկե արձանիկը կհանձնվի Ազնավուրի ընտանիքին:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ