Կրթություն

Ազատ TV-ն լուսաբանում է կրթության ոլորտի նորությունները՝ կրթական ծրագրերից մինչև բարեփոխումներ ու կրթական տեխնոլոգիաների նորարարություններ։

  • ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը` իրեն անվստահություն հայտնելու մասին

    ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը` իրեն անվստահություն հայտնելու մասին

    Մեկնարկել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին 24 անդամներից ներկա է 17-ը։ Նախ` քննարկվել է օրակարգային հարցերի նախագիծը հաստատելու հարցը, որի ընթացքում էլ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ ու զեկույցով, որը վերաբերվում էր իրեն անվստահություն հայտնելուն։ Լևոն Բարսեղյանը նշել է, որ իր հետագա պաշտոնավարմանն անվստահություն հայտնելու նախաձեռնության հեղինակն ինքն…

  • ՀՀ դպրոցականները՝ Կանագավայի 20-րդ բիեննալեի նկարչական ցուցահանդեսի մրցանակակիրներ

    ՀՀ դպրոցականները՝ Կանագավայի 20-րդ բիեննալեի նկարչական ցուցահանդեսի մրցանակակիրներ

    Ճապոնիայում անցկացված Կանագավայի 20-րդ բիեննալեի մանկական համաշխարհային նկարչական ցուցահանդեսում ՀՀ դպրոցականներն արժանացել են ‹‹Կանագավա›› մրցանակի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կրթության և գիտության պաշտոնական կայքից: Միջազգային ցուցահանդեսի նպատակն էր՝ նպաստել երիտասարդ ստեղծագործողների մտածողության զարգացմանը, բացահայտել շնորհալիներին, ինչպես նաև տարբեր երկրների միջև միջմշակութային կապերի ստեղծումը: Ցուցահանդեսին ներկայացվել է շուրջ 27 599 աշխատանք՝ աշխարհի 92 երկրից, որոնցից…

  • Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

    Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԿԳ նախարարը նշել է. «Վստահ եմ, որ երկու երկրների գործընկերային հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու…

  • ԿԳՆ պարգևներ՝ ԿՏԱԿ-ի աշխատակիցներին

    ԿԳՆ պարգևներ՝ ԿՏԱԿ-ի աշխատակիցներին

    Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Երկարատև, արդյունավետ աշխատանքի համար և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 14․03․2019թ․ հ․154-Ա և հ․ 153-Ա հրամաններով. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության պատվոգրերով պարգևատրվել են․ Սյուզի Մաշուրյանը – Կրթության տեղեկատվավերլուծական (ԿՏՎ) բաժնի պետ…

  • Այգեվանի և Լենուղու միջնակարգ դպրոցների տնօրեններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

    Այգեվանի և Լենուղու միջնակարգ դպրոցների տնօրեններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ուղղված «Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոց» և «Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների վերաբերյալ «Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին» միջնորդագրերը քննարկվել են մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցությունների ընթացքում: Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են, որ տեղի…

  • Եվրոպական միությունն ամրապնդում է աջակցությունը Հայաստանի կրթական ոլորտին

    Եվրոպական միությունն ամրապնդում է աջակցությունը Հայաստանի կրթական ոլորտին

    Եվրոպական միությունը մարտի 18-ին հայտարարել է Եվրամիության աջակցությունը Հայաստանի երիտասարդներին ամրապնդելու իր պլանների մասին՝ մեկնարկ է տրվում ՀՀ կառավարության հետ երկխոսություն կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ և նոր կրթական կենտրոնի, որը նախապատրաստելու է գիտության ոլորտի ուսանողներ և երիտասարդ մասնագետներ՝ աշխատաշուկայի համար: Ինչպես հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվական բաժնից, Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) հարևանության և…

  • Արթուր Մեսչյանը այցելել է ԵՊԲՀ

    Արթուր Մեսչյանը այցելել է ԵՊԲՀ

    Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, հայտնելով, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը այցելել է բժշկական համալսարան: «Շրջեցինք բժշկական համալսարանի տարածքում, ծանոթացրեցինք մեր ծրագրերին, ներկայացրեցինք արված աշխատանքները: Գլխավոր ճարտարապետը ուրախ էր տեսնելու, թե ինչ պայմաններում են բուժում ստանում մեր հերոսները, ուրախ էր նաև փրկված շենքի…

  • ՀՀ ԿԳ նախարարը մեկնել է Երուսաղեմ

    ՀՀ ԿԳ նախարարը մեկնել է Երուսաղեմ

    Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 15-17-ը աշխատանքային այցով մեկնել է Իսրայել՝ Երուսաղեմ։ ՀՀ կառավարության և ԱԺ պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար…

  • Պաշտոնից ազատվել է նաև ԵՊՀ աշխատակազմի ղեկաբար Ալիկ Ղարիբյանը

    Պաշտոնից ազատվել է նաև ԵՊՀ աշխատակազմի ղեկաբար Ալիկ Ղարիբյանը

    ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով՝ ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն ազատվել է պաշտոնից՝ նրա հանդեպ անվստահության հիմքով։ Այս մասին հայտնել է ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Էմին-Տերյանը նաև հայտնեց, որ սեփական դիմում համաձայն աշխատանքից ազատվել է նաև ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը:

  • Հայաստան-Քուվեյթ. Կրթական համագործակցության ընդլայնման ներուժն առկա է

    Հայաստան-Քուվեյթ. Կրթական համագործակցության ընդլայնման ներուժն առկա է

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան  Նաուաֆ Ալ Էնեզիին: Բարձր գնահատելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է Քուվեյթի հետ կրթության ոլորտում առկա փոխգործակցության ընդլայնման և հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորության մասին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես բարձրագույն կրթության համակարգի…

  • Անթույլատրելի է, որ մենք 4-րդ փորձն ենք տալիս ուսանողին 1 քննություն հանձնել. Արայիկ Հարությունյան

    Անթույլատրելի է, որ մենք 4-րդ փորձն ենք տալիս ուսանողին 1 քննություն հանձնել. Արայիկ Հարությունյան

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է կրթական խնդիրներին. «Վերջին շրջանում մենք շատ նամանկներ ենք ստանում, որ բուհերը թույլ տան, որ ուսանողները 3-րդ լուծարք ունենան: Պատկերացնո՞ւմ եք՝ ուսանողը գնում է քննության, 3-րդ փորձից է ձախողում և հիմա դիմում են, որպեսզի թույլ տան 4-րդ փորձը ունենալ»: Նա կարծում է,…

  • Ավագ դպրոցները հավելյալ 1 մլրդ դրամ կստանան

    Ավագ դպրոցները հավելյալ 1 մլրդ դրամ կստանան

    Կառավարության որոշմամբ ավագ դպրոցների այս տարվա ֆինանսավորումն ավելացվել է շուրջ 1 մլրդ դրամով: Այդ մասին մարտի 11-ին ասել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն՝ ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Գումարը հատկացվել է կրթության ոլորտի ֆինանսավորումից` այլ ծրագրերով նախատեսված աշխատանքների վերաբաշխման եւ տնտեսման հաշվին: Հատկացված հավելյալ միջոցները հնարավորություն կտան մեծացնել ավագ դպրոցների …

  • ԿԳՆ-ն գերմանական ընկերության հետ հուշագիր է ստորագրել՝ Պոլիտեխնիկում նոր առարկա ներդնելու մասին

    ԿԳՆ-ն գերմանական ընկերության հետ հուշագիր է ստորագրել՝ Պոլիտեխնիկում նոր առարկա ներդնելու մասին

    ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «ԿՆԱՈւՖ Արմենիա» ընկերությունը համագործակցության հուշագիր են կնքել: Հայտնի է, որ հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «ԿՆԱՈւՖ Արմենիա»-ի տնօրեն Գագիկ Ջրբաշյանը: Հայտնում է Արմենպրես լրատվական գործակալությունը: «Վերջին ամիսներին մենք շատ աշխատանքներ ենք տարել, որպեսզի բիզնեսին բերենք կրթության ոլորտ, համագործակցենք ու մեր կրթական ծրագրերն ու ծառայություններն առաջարկենք…

  • Բուհերի բյուջեի պլանավորումն իրականացվում է եռամսյակային կտրվածքով

    Բուհերի բյուջեի պլանավորումն իրականացվում է եռամսյակային կտրվածքով

    «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանից հետաքրքրվեց՝ պետբյուջեից վճարվող վարձավճարները փոխհատուցվում են միանգամի՞ց, ուստարվա սկզբի՞ն, թե՞ ամսական կտրվածքով: Անափիոսյանը հայտնեց՝ բյուջեի պլանավորումն իրականացվում է, և գումարները համապատասխան նախարարությանը հատկացվում են եռամսյակային կտրվածքով: ԿԳ փոխնախարարը նկատեց՝ բյուջեում բարձրագույն կրթության ֆինանսավորման մասում երկու տող կա, մի տողը նպաստներն են, երկրորդը` կրթաթոշակները: «Նպաստները…

  • Dasaran.am-ն այսուհետ կստանա ծնողների համաձայնությունը՝ աշակերտների անձնական տվյալները մշակելուց առաջ

    Dasaran.am-ն այսուհետ կստանա ծնողների համաձայնությունը՝ աշակերտների անձնական տվյալները մշակելուց առաջ

    Անձնական տվյալների պաշտպանության գործակալութունը 2018 թվականի նոյեմբերի 30-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ից դիմում էր ստացել «Նոր Սերնդի դպրոց» ՀԿ-ի կողմից գործարկվող «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում անձնական տվյալների մշակման համապատասխանությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ստուգելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից: Գործակալության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում…