Քաղաքականություն
Ազատ TV-ն հետևում է քաղաքական անցուդարձին՝ կուսակցական քաղաքականությունից մինչև արտաքին հարաբերություններ և միջազգային համագործակցություն։
«Եվրամիությանը հետաքրքրում է, որպեսզի համագործակցությունը կայուն շարունակվի», – Կոնրադ Զաշտովտ
«168 Ժամ» թերթի հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ասել է. «Եվրոպայում հետևում են ներքաղաքական զարգացումներին և սպասում ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանի աշխատանքին ու ներքաղաքական կյանքի կայունացմանը: Եվրոպայում, մասնավորապես, հետաքրքրությունը պայմանավորված է այն երկկողմ ծրագրերով, որոնք կան Հայաստանի և Եվրամիության օրակարգում: Այս ընթացքում ծրագրերն ակտիվ առաջ չեն ընթացել, ՀՀ-ԵՄ համաձայնագրում, որոշ տեղեկությունների…
Արարատ Զուրաբյանը ու ևս 7 պատգամավորներ չեն ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության 8 պատգամավոր չի ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում: Ցուցակ չեն ներառվել 2017թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, Գագիկ Ծառուկյանին բավական լուրջ գլխացավանքներ պատճառած Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Մարինա Մարգարյանը, ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Կարապետյանը, ռուսական փոքրամասնության ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը և նախկին…
«Աշտարակի քաղաքապետը ձայներ է հավաքում ՔՊ-ի համար», – Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով նախորդ բոլոր ընտրություններին հայտնի է եղել ՀՀԿ-ի համար «տասովկա» անելով, հիմա Աշտարակում բոլոր քրեական հեղինակություններին, քրեական դեմքերին լծել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին։ Ուշագրավ է, որ նա նման հրահանգ չի ստացել ՔՊ-ից, ոչ էլ առանձնապես ՔՊ-ն ձայնի խնդիր ունի, բայց գործող քաղաքապետը, հավատարիմ իր «հին…
Նիկոլ Փաշինյանը զարմացած է Բելառուսի նախագահի քայլի վրա
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զարմացրել է այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն հանգամանքը, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը…
«Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգը հագեցած է»,-Զոհրաբ Մնացականյան
Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ամուր գործընկերային հարաբերություններ, որոնք կառուցված են հավասար իրավունքների, փոխադարձ վստահության և հարգանքի վրա, ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: Նա ընդգծել է, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են ինչպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում, այնպես էլ մյուս բազմակողմ հարթակներում: «Դուք շատ…
Հայկ Մարությանն ընդունել է դեսպան Պյոտր Սվիտալսկիին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես համագործակցել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության հետ, մասնավորապես, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք, օրինակ, այլընտրանքային էներգետիկայի, բնապահպանության, աղբահանության ու աղբի…
Ի՞նչ որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին փոխվարչապետի կողմից Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի կառավարությունը ներկայացնելու և Եվրասիական միջկառավարական խորհրդի լիազորությունների ապահովման համար անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Եվրասիական միջկառավարական…
Ո՞վ կղեկավարի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության Կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «ԼՈՒՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Կուսակցությունից հայտնում են, որ գլխավոր շտաբը կտեղակայվի ԼՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Բաղրամյան 1 հասցեում։ Աղբյուր՝ henaran.am
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր:
Ո՞վ կհամակարգի «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբը
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբը կհամակարգի կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը։ Գլխավոր շտաբը տեղակայված կլինի ՔՈ ՍԴԿ կենտրոնական գրասենյակում՝ Մաշտոցի 45ա հասցեում։ Աղբյուր՝ 168.am
«Թաքնված գանձեր. Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը»
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել նոյեմբերի 16-18-ին Լոս Անջելեսում ընթացող «Թաքնված գանձեր. Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը» միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է աշխարհով մեկ սփռված հայկանան մշակութային ժառանգության պահպանմանը, ուսումնասիրմանն ու ներկայացմանն ուղղված աշխատանքներն…
Հայաստանում պետք է շարունակվեն իրական փոփոխությունները
Երեւանում ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն հայտարարել է, որ միջազգային հանրությունը ուշադրությամբ հետեւում է դեկտեմբերի 9-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությանը, հույս ունի, որ դա լինելու է ՀՀ պատմության մեջ ամենաազատ ընտրությունը: Սա իշխանությանը կտա մեծ լեգիտիմություն: Նրա խոսքով, Հայաստանում պետք է շարունակվեն իրական փոփոխությունները, որոնք կհանգեցնեն «թավշյա հեղափոխությունն առաջ մղող հավասարության եւ ազատության…
Տիգրան Ուրիխանյանը խոսքն ուղղում է ուսանողներին
ԱԺ-ում Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումից առաջ հայտարարեց, որ ՀՀԿ-ական պատգամավորներն արել են ամեն ինչ ապացուցելու համար, որ պետք է ինքնալուծարվեն: Այս օրինագծով նախատեսվում է, որ ուսանողները հնարավորություն կստանան ուսման վարձերը վճարել նաեւ ամսական կամ եռամսյակային կտրվածքով: Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Խոսքս ուղղում եմ ոչ թե պատգամավորներին, որոնք…
Հայկական կողմը հանդես է գալու հիմնական համակարգող
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինային: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն արդրադարձել են եվրասիական տարածքում ինտեգրման և երրորդ երկրների հետ արտոնյալ առևտրային հարաբերությունների շուրջ բանակցությունների ընթացքին և առկա խնդիրներին: Առանձին անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ի ու Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև առաջիկայում մեկնարկող բանակցությունների կազմակերպման աշխատանքներին: Բանակցությունների ընթացքում հայկական կողմը հանդես…
Փարիզյան ֆորումը և Հայաստանի դիվանագիտության քայլը
70 երկրների առաջնորդներ հավաքվել էին աշխարհի մայրաքաղաք Փարիզում՝ նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուր տարին։ …Արևելքում մեծ տոնախմբությունները և հարսանիքները, երբեմն, ուղեկցվում են սկանդալներով, անգամ, ծեծկռտուքով։ Փարիզյան ֆորումը, իհարկե, դրան չհասավ, սակայն եղան կազուսներ։ Նախքան տոնակատարությունը, քննարկվում էր Փարիզում Պուտին-Թրամփ բանակցությունների հնարավորությունը։ Մակրոնը, որպես տանտեր, մերժեց այդ գաղափարը։ Սպասվում է, որ նրանց «լայնամասշտապ հանդիպումը տեղի…