«Թաքնված գանձեր. Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը»

Ամենադիտվածներ

«Թաքնված գանձեր. Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը»

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել նոյեմբերի 16-18-ին Լոս Անջելեսում ընթացող «Թաքնված գանձեր. Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը» միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է աշխարհով մեկ սփռված հայկանան մշակութային ժառանգության պահպանմանը, ուսումնասիրմանն ու ներկայացմանն ուղղված աշխատանքներն ու միջոցառումները:

«Հայկական մշակութային ժառանգությունը, հատկապես` եվրոպական տարածքում, մաս է կազմում ընդհանուր այն արժեքների, որոնք մենք այսօր համատեղ կիսում ենք: Այդ ժառանգությունը հարստացնում է նաև դրանց կրողների ինքնությունը` դարձնելով անհատին հոգեպես ավելի զարգացած, ընկալող, պատրաստ ուրիշին լսելու և հարգելու:

Բազմամշակույթ միջավայրում ապրելու կենսափորձի, հմտությունների և գիտելիքների շնորհիվ հայերը նպաստել են իրենց բնակության երկրների զարգացմանը և առաջընթացին, դարձել ժամանակի միջազգային առևտրի և ապրանքափոխանակումների անշրջանցելի գործոն, և այդ հանգամանքը նստվածք է թողել հայերի մտածողության, հոգեբանության ու վարքագծի, ինչպես նաև ազդել Հայաստանի քաղաքական ճակատագրի վրա:

Այսօր, երբ Հայաստանն իր պատմական տարածքների մի փոքր մասի վրա վերահաստատել է 100 տարի առաջ ձեռք բերած անկախությունը, արդի հայ հասարակության կառուցման և ապագայի տեսակետից կարևորություն է ստանում հայ ժողովրդի քաղաքակրթական անցյալի վերհանումն ու ուսումնասիրումը, նրա պատմության ամբողջացումը: Հույս ունեմ, որ այն պիտի օգնի մեզ՝ ժամանակակից հայերիս, դրսում թե ներսում, ավելի լավ հասկանալու ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում»,-նշել է նախագահը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու արդյունավետ աշխատանք մաղթելով գիտաժողովի մասնակիցներին:

«Թաքնված գանձեր. Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը» միջազգային գիտաժողովը կազմակերպել է Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Նարեկացի հայագիտական ամբիոնը՝ Փոլ Գետտի թանգարանի հետ համագործակցությամբ: Համակարգողը հայտնի հայագետ Փիթեր Քոուն է: Գիտաժողովին մասնակցում են բնագավառի հայտնի մասնագետներ մեկ տասնյակից ավելի երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։

Աղբյուր՝ 1in.am

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();