Քաղաքականություն
Ազատ TV-ն հետևում է քաղաքական անցուդարձին՝ կուսակցական քաղաքականությունից մինչև արտաքին հարաբերություններ և միջազգային համագործակցություն։
Արարատ Միրզոյանն ընդունել է Ղազախստանի Սենատի նախագահ Նազարբաևային
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Դարիգա Նազարբաևայի այցը նոր լիցք կհաղորդի հայ-ղազախական հարաբերություններին: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ կապերի խորացմամբ՝ ելնելով մեր երկրների փոխադարձ…
Հոլանդիայի խորհրդարանում ցանկանում են դեսպանություն բացել Երևանում
Հոլանդիայի խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: Այս մասին Արմենպրես լրատվական գորածակալության հետ զրույցում նշեց Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդը` ընդգծելով, որ այս քայլով Հոլանդիան կհավաստի աջակցությունը Հայաստանի կառավարությանը ավելի վստահ քայլերով շարունակելու բարեփոխումները, պայքարը…
Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային՝ մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Վրայլային՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-հունական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղղված ջանքերի համար: Նա հաջողություններ է մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ: Դեսպան Վրայլան…
ՀՀ ԱԳՆ-ն ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին լուրը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մանրամասներ չհայտնեց: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ նոյեմբերի 17-ին Հայաստանից Ադրբեջան կայցելի լրագրողների խումբ: Նշվում է, որ լրագրողները կայցելեն ադրբեջանական պետական մի շարք կառույցներ և կհանդիպեն փորձագետների: Ակնկալվում է, որ…
Հուսով եմ՝ ԱՄՆ Սենատը չի կրկնի Ներկայացուցիչների պալատի սխալը․ Էրդողան
Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Կրոնական գործերի կենտրոնում անդրադարձել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Էրդողանը նշել է, որ բանաձևի ընդունումն ամոթալի որոշում է և որ իրենց ժողովրդի պատմության մեջ չկան այնպիսի սև հետքեր, որոնց համար չկարողանան պատասխան տալ:…
Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում է
Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով: Այս մասին հայտնում է Kazinform-ը: Այցի շրջանակներում Նազարբաևան հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումներ ընթացքում կքննարկվեն հայ-ղազախական երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերությունների…
Սենատորը արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Էրդողանի հետ հանդիպումից հետո
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակել է Սենատի կողմից Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։ Այս մասին նա ասել է հեռուստատեսությամբ հեռարձակվող նիստի ժամանակ, փոխանցում է Fox News-ը։ «Ես հենց նոր հանդիպեցի Էրդողանի և նախագահ Թրամփի հետ և խոսեցի խնդիրների մասին, որոնց բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ներխուժման պատճառով։…
Տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահի և Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հանդիպումը
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Ազգային ժողովի «Ոսկեզօծ» սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հանդիպումը՝ ընդլայնված կազմով: Հանդիպումից հետո՝ 15:45-ին, ՀՀ ԱԺ այգում տեղի կունենա Ծառատունկի արարողություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի հանդեպ վանդալիզմը
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը արձագանքել է Կրասնոդարի Արմավիր քաղաքի Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը ներկելու միջադեպին: Ինչպես տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջից, դեսպանությունը խորը վրդովմունք է հայտնել Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: «Կրասնոդարի երկրամասի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից դիտարկվում…
Սիրիայի նախագահը ցավակցություն է հայտնել հայ հոգևորականի սպանության կապակցությամբ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցություն է հայտնել Ղամիշլիի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության կապակցությամբ: Նախագահի ցավակցությունը քահանայի ընտանիքին և Կամիշլիի Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Անդրանիկ ծայրագույն վարդապետ Այվազյանին է փոխանցել Սիրիայի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարի օգնական Հիլալ ալ-Հիլալը: Այս մասին հաղորդում է RegionMonitor-ը: Նրա խոսքով՝ հոգևորականներին թիրախավորելը նպատակ…
Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Նոյեմբերի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Փոխվարչապետը ընդգծել է, որ Գերմանիան հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և վերջին մեկուկես տարվա ընթացքում հարաբերությունները լուրջ զարգացում են ապրել, ինչին մեծապես նպաստել են բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Դեսպան Բանցհաֆի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել…
Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում Հայաստանի դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արշակ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակել Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)», – ասված է համապատասխան հրամանագրում: Հրամագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին
Նոյեմբերի 13-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, ինչպես նաև նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա…
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինայի դեսպանության հայտարարությանը
Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Այս մասին մեկնաբանություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության հայտարարության վերաբերյալ: «Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված»,-ասված է ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունում: Ավելի վաղ ՀՀ-ում Ուկրաինայի մեկնաբանությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝…













