Իրավական

Ազատ TV-ն անդրադառնում է իրավական զարգացումներին՝ օրենսդրական փոփոխություններից մինչև իրավաբանական մեկնաբանություններ ու վերլուծություններ։

  • Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով՝ հարուցվել է քրեական գործ

    Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով՝ հարուցվել է քրեական գործ

    Armtimes.com-ը գրում է. «Հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ։  Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 22.01.2008…

  • Խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել չորս անձի

    Խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել չորս անձի

    Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել չորս անձի։ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի: Նախնական քննության տվյալներով՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին և գործող աշխատակիցները 2013-2018 թվականների ընթացքում, հիշյալ տարածքային գործակալության համակարգչային բազայում, առանց քաղաքացիների գիտության,…

  • ՊԵԿ-ը շոու-բիզնեսում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները։

    ՊԵԿ-ը շոու-բիզնեսում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները։

    ՊԵԿ-ը շոու-բիզնեսում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները։ Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային…

  • «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կվերականգնենք դատական համակարգի հանդեպ հասարակության վստահությունը»,- Արտակ Զեյնալյան

    «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կվերականգնենք դատական համակարգի հանդեպ հասարակության վստահությունը»,- Արտակ Զեյնալյան

    Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի դատաիրավական բարեփոխումների իրականացման աշխատանքներին։ «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի փակման արարողությանն ունեցած ելույթում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, հայտնում է panorama.am-ը։ «Խոսքերիս վառ ապացույցը 2017 թվականի մայիսից Եվրոպայի խորհրդի կողմից մեկնարկած այս ծրագիրն է, որի նպատակն էր նպաստել Հայաստանում դատական իշխանության անկախության…

  • Լոռվա մարզում կողոպտել են Նորվեգիայի քաղաքացու

    Լոռվա մարզում կողոպտել են Նորվեգիայի քաղաքացու

    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Նորվեգիայի Թագավորության քաղաքացուն առերևույթ կողոպտելու դեպքը։ Երեք անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 16-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, Նորվեգիայի Թագավորության քաղաքացու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, հափշտակել են նրա սպորտային պայուսակը,…

  • Հարուցվել է քրեական գործ ընտրակաշառք տալու կապակցությամբ

    Հարուցվել է քրեական գործ ընտրակաշառք տալու կապակցությամբ

    ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել:  Ինչպես տեղեկացրել են Արմենպրեսին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, 2018 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում  օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ…

  • 2018 թվականին աշխարհում 80 լրագրող Է զոհվել

    2018 թվականին աշխարհում 80 լրագրող Է զոհվել

    2018 թվականին աշխարհում 80 լրագրող Է զոհվել, ինչը 15-ով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Դրա մասին գրում Է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը, որը դեկտեմբերի 18-ին հրապարակել Է զեկույց իր պաշտոնական կայքում: «2018 թվականին 80 լրագրող Է սպանվել, ԶԼՄ-ների 348 ներկայացուցիչներ ձերբակալվել են մասնագիտական գործունեության կապակցությամբ, իսկ 60-ը պատանդ են պահվում»,- ասված Է զեկույցում: Նաեւ…

  • Այսօր Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել դատավոր Հրաչյա Մեխակյանի երդման արարողությունը

    Այսօր Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել դատավոր Հրաչյա Մեխակյանի երդման արարողությունը

    Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանի երդման արարողությունը, հայտնում է shamshyan.com-ը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հատագա հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:

  • Հունվարի 1-ից կգործի կոռուպցիոն դեպքերի մասին ազդարարման էլեկտրոնային հարթակը

    Հունվարի 1-ից կգործի կոռուպցիոն դեպքերի մասին ազդարարման էլեկտրոնային հարթակը

    Գալիք տարվա հունվարի 1-ից կսկսի գործել ազդարարման էլեկտրոնային հարթակը, որի օգնությամբ քաղաքացիները կկարողանան անանուն ազդարարել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին: Արդարադատության նախարարության 2018 թվականի մայիս-նոյեմբերի աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Մշակվել և սույն թվականի հուլիսի 12-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի…

  • Ապօրինի հատվել են բարդիներ

    Ապօրինի հատվել են բարդիներ

    Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից անտառից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ժամը 17.00-ին, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Սմբատ Մ.-ին և 1979 թ. ծնված Հրաչյա Հ.-ին: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 16.30-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից ապօրինի…

  • «Ձվերն արյունոտ են, կեղտոտ»,- Գեորգի Ավետիսյան

    «Ձվերն արյունոտ են, կեղտոտ»,- Գեորգի Ավետիսյան

    «Ձվերն արյունոտ են, կեղտոտ։ Մեծ մասը մակնշված չէ, օրենքի պահանջներին բացարձակապես չեն համապատասխանում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ անդրադառնալով «Լուսակերտ» ընկերության կողմից տարածած հայտարարությանը։  Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով, իրենք փորձում են կանխել հնարավոր կեղծարարությունը։ Ըստ նրա, ներկրողը ֆուռի առաջին շարքերում դասավորել է մանկշված հավկիթները, իսկ մնացածի վրա արտադրության, ժամկետների  վերաբերյալ…

  • Ժամը 23.00-ից մինչև 7.00-ը կարելի է հրավառություն իրականացնել միայն ամանորի գիշերը. Ոստիկանություն

    Ժամը 23.00-ից մինչև 7.00-ը կարելի է հրավառություն իրականացնել միայն ամանորի գիշերը. Ոստիկանություն

    Ոստիկանության պաշտոնական կայքը գրում է. «Տոների մոտենալու հետ ավելի հաճախ են կազմակերպվում հրավառություններ։ Լռության ժամերին հրավառություն կազմակերպելը, թերևս, լռության ամենաաղմկոտ խախտումն է։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո, մեկ տարվա…

  • Արտակ Զեյնալյանը այցելել է Նաիրի Հունանյանին

    Արտակ Զեյնալյանը այցելել է Նաիրի Հունանյանին

    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում այցելել է Հոկտեմբերի 27-ի գործով զինված խմբի պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին և առանձնազրույց ունեցել նրա հետ, փոխանցում է panarmenian.net-ը։ Լրագրողների հետ զրույցում Զեյնալյանն ասել է, որ նրան խորհուրդ է տվել զբաղվել սպորտով: «Նրա հետ խոսել եմ, առանձնազրույց եմ ունեցել: Խոսվել է…

  • Այսօր ԿԸՀ հանձնաժողովը որոշում ընդունեց ընտրության արդյունքների վերաբերյալ

    Այսօր ԿԸՀ հանձնաժողովը որոշում ընդունեց ընտրության արդյունքների վերաբերյալ

    Tert.am-ը գրում է. Ազգային ժողովի առաջին նիստի համար կարևորագույն խնդիր է ԱԺ կազմավորված լինելը, իսկ այսօր ԿԸՀ հանձնաժողովը որոշում ընդունեց ընտրության արդյունքների վերաբերյալ։ Այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ այսօր հրապարակված որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու ժամանակ է տրվում։ «Բնական է, որ անտրամաբանական կլինի իրականացնել գործառույթ, որի հիմք…